Փիթքերն կղզիներ
Փիթքերն կղզիներ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | Բրիտանական անդրծովյան տարածքներ, կղզեխումբ և քաղաքական տարածքային միավոր | ||||
Մտնում է | Բրիտանական անդրծովյան տարածքներ | ||||
Պետական լեզու | Pitkern? և անգլերեն | ||||
Մայրաքաղաք | Ադամսթաուն | ||||
Օրենսդիր մարմին | Island Council? | ||||
Կառավարության ղեկավար | Charlene Warren-Peu? | ||||
Մակերես | 47 կմ² | ||||
Ազգաբնակչություն | ▲50 մարդ (2019) | ||||
Խտություն | 0,96 մարդ/կմ² | ||||
Հիմն | Pitcairn Anthem? | ||||
Հիմնադրված է | 1838 թ. | ||||
Արժույթ | նորզելանդական դոլար և Pitcairn Islands dollar? | ||||
Ժամային գոտի | UTC-8 | ||||
Հեռախոսային կոդ | +64 | ||||
Ինտերնետ-դոմեն | .pn | ||||
government.pn(անգլ.) |
Փիտքերնյան կղզիներ (անգլ.՝ Pitcairn Islands), Մեծ Բրիտանիայի միակ անդրծովյան տարածքն է Խաղաղ օվկիանոսում։ Ներառում է հինգ կղզիներ, որոնցից չորսը անմարդաբնակ են։ Փիտքերնյան կղզիները գտնվում են Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, արևմուտքում սահմանակցում են Ֆրանսիական Պոլինեզիայի հետ։ Փիթքերն կղզիները հայտնաբերվել են 1767 թվականի հուլիսի 2-ին Ֆիլիպ Կարտերետի կողմից։
Կղզիները հիմնականում հայտնի են նրա շնորհիվ, որ դրանց առաջին բնակիչները բրիտանական «Բաունտի» նավի ապստամբներն էին, ինչպես նաև Տահիտի կղզու բնակչուհիները, որոնց նրանք վերցրել էին իրենց հետ։
Փիտքերնը ամենաքիչ բնակչություն ունեցող տարածքն է աշխարհում։ 2014 թվականի դրությամբ այն ուներ ընդամենը 56 բնակիչ։ Այն դեպքում, երբ կղզու հիմնական բնակիչները 45-48 -ն են։ Պետական լեզուն անգլերենն է։ Կենտրոնը Ադամսթաուն քաղաքն է։
Աշխարհագրական տվյալներ
Փիթքերնը բաղկացած է հրաբխային և կորալային ծագում ունեցող 5 կղզիներից՝ Հենդերսոն, Դյուսի, Սենդի, Օէնո և Փիթքերն։ Կղզիների ընդհանուր տարածքը կազմում է 46,5 կմ²[1], դրանցից ամենախոշորը Հենդերսոն կղզին է (37,3 կմ²)։
Փիթքերն կղզին միակ բնակեցված կղզին է, որը հրաբխային ծագում ունի (335 մ բարձրություն ունեցող հրաբուխները վաղուց հանգչել են), զառիթափ ժայռերով և խիստ կտրտված առափնյա գծով։ Չափերն են՝ 3×1,5 կմ, մակերեսը՝ 4,6 կմ²։ Մնացյալ կղզիները անմարդաբնակ են քաղցրահամ ջրի բացակայության պատճառով, չնայած Հենդերսոն կղզու վրա հայտնաբերվել են պոլինեզիացիների գործունեության հետքեր։
Կլիմա
Կղզիների կլիման մերձարևադարձային ծովային է։ Միջին ամսական ջերմաստիճանները օգոստոսին (ձմեռ) կազմում են միջինը +18 °C-ից մինչև +24 °C փետրվարին (ամառ)։ Հուլիսը և օգոստոսը առավել չոր ամիսներն են և կղզիների այցելության համար լավագույն ժամանակը։
№ | Կղզի կամ խութ | Տիպ | Ցամաքի մակերեսը, կմ² |
Ընդհանուր մակերեսը, կմ² |
Բնակչություն, մարդ. (2012) |
Կոորդինատներ |
---|---|---|---|---|---|---|
1 | Դյուսի | Ատոլ | 0,7 | 3,9 | — | 24°40′09″ հվ. լ. 124°47′11″ ամ. ե.HGЯO |
2 | Հենդերսոն | Կորալային կղզի | 37,3 | 37,3 | — | 24°22′01″ հվ. լ. 128°18′57″ ամ. ե.HGЯO |
3 | Օէնո (ներառյալ Սենդի կղզին) | Ատոլ | 0,65 | 16,65 | — | 23°55′26″ հվ. լ. 130°44′03″ ամ. ե.HGЯO |
4 | Փիթքերն | Հրաբխային կղզի | 4,6 | 4,6 | 45 | 25°04′00″ հվ. լ. 130°06′00″ ամ. ե.HGЯO |
Ընդհանուր | 43,25 | 62,45 | 45 |
Պետական համակարգ
Կղզիներն ունեն Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքների կարգավիճակ, որոնք ղեկավարվում են Նոր Զելանդիայում բրիտանական գերագույն կոմիսարի կողմից։ Առկա է տեղական ինքնակառավարման մարմին՝ կղզու Միապալատ խորհուրդ, որը բաղկացած է 10 անդամներից (նրանցից 5-ը ընտրվում են համընդհանուր քվեարկությամբ, 5-ը՝ նշանակվում, բոլորը մեկ տարի ժամկետով)։ Մայրաքաղաքը Ադամսթաունն է, որը Փիթքերն կղզիների միակ բնակավայրն է։
Բնակչություն
Բնակչության թիվը, 2014 թվականի դրությամբ, կազմում էր 56 մարդ[2]։ Բնակչության մեծ մասը անգլո-պոլինեզյան մետիսներ են, «Բաունտի» նավի ապստամբների ժառանգները։ Գյուղատնտեսության համար տարածքների սահմանափակ լինելու և զբոսաշրջության զարգացման անհնարինության պատճառով (օդանավակայանի և ծովային հաղորդակցության բացակայություն) երիտասարդությունը արտագաղթում է Նոր Զելանդիա, այդ պատճառով կղզու բնակչության թիվը գրեթե չի փոփոխվում (2011 թվականին այն կազմել է 44 մարդ)։
Տարեթիվ | Բնակչություն | Տարեթիվ | Բնակչություն | Տարեթիվ | Բնակչություն | Տարեթիվ | Բնակչություն | Տարեթիվ | Բնակչություն | Տարեթիվ | Բնակչություն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1790 | 27 | 1880 | 112 | 1970 | 96 | 1992 | 54 | 2002 | 48 | 2012 | 45 |
1800 | 34 | 1890 | 136 | 1975 | 74 | 1993 | 57 | 2003 | 59 | 2013 | 56 |
1810 | 50 | 1900 | 136 | 1980 | 61 | 1994 | 54 | 2004 | 65 | 2014 | 56 |
1820 | 66 | 1910 | 140 | 1985 | 58 | 1995 | 55 | 2005 | 63 | ||
1830 | 70 | 1920 | 163 | 1986 | 68 | 1996 | 43 | 2006 | 65 | ||
1840 | 119 | 1930 | 190 | 1987 | 59 | 1997 | 40 | 2007 | 64 | ||
1850 | 146 | 1936 | 250 | 1988 | 55 | 1998 | 66 | 2008 | 66 | ||
1856 | 193 | 1940 | 163 | 1989 | 55 | 1999 | 46 | 2009 | 67 | ||
1859 | 116 | 1950 | 161 | 1990 | 59 | 2000 | 51 | 2010 | 64 | ||
1870 | 70 | 1960 | 126 | 1991 | 66 | 2001 | 44 | 2011 | 67 |
Պաշտոնական լեզուն անգլերենն է, սակայն բնակչությունը խոսում է փիթքերեն լեզվով, որը համարվում է 18-րդ դարի թահիթերեն և անգլերեն լեզուների խառնուրդ։
Զինված ուժեր
Փիթքերն կղզիները համարվում են Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք, այդ պատճառով պաշտպանության պարտականությունները դրված են Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի վրա։
Ծանոթագրություններ
- ↑ «Питкэрн (Pitcairn)». Большой энциклопедический словарь. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Thomas Brinkhoff (2013 թ․ փետրվարի 1). «Pitcairn Islands». citypopulation.de. Thomas Brinkhoff. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
Վիքիճամփորդն ունի Փիթքերն կղզիներին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
|
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթքերն կղզիներ» հոդվածին։ |
|