Jump to content

Սուրճի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրճի մշակույթ, սուրճի շուրջ ձևավորված սոցիալական փոխազդեցությունները խթանող ավանդույթների և սոցիալական վարքագծի ամբողջություն[1]։

Սրճարան Դամասկոսում (2003 թվական)

Տերմինը վերաբերում է սուրճի մշակութային տարածմանը և տարբեր հասարակությունների շրջանում լայնամասշտաբ սպառմանը։

20-րդ դարի վերջին էսպրեսոն դարձավ ավելի ու ավելի տարածված ըմպելիք, որն էլ նպաստեց սուրճի մշակույթի տարածմանը, հատկապես Արևմուտքում և աշխարհի այլ ուրբանիզացված կենտրոններում[2]։

Սուրճի և սրճարանների մշակույթը սկիզբ է առել 16-րդ դարում Թուրքիայում[3]։

Վիենական սրճարան (2004 թվական)

Աստիճանաբար տարածում ձեռք բերելով՝ Արևմտյան Եվրոպայի և Արևելքի միջերկրածովյան երկրների սրճարանները սոցիալական կենտրոններից բացի հանդես եկան նաև որպես արվեստի և ինտելեկտուալ կենտրոններ։

17-րդ և 18-րդ դարերի վերջին Լոնդոնի սրճարանները ծառայում էին որպես արվեստագետների, գրողների, հասարակական գործիչների հավաքատեղիներ, քաղաքական ու առևտրային գործունեության կենտրոններ։

19-րդ դարում Վիեննայում ձևավորվեց սուրճի մշակույթի հատուկ կենտրոնը՝ վիեննական սրճարանը, որն էլ հետագայում տարածում գտավ Կենտրոնական Եվրոպայում։

Հայտնի զբոսաշրջային կենտրոն Փարիզի Լե Դյո Մագո սրճարանը ժամանակին կապվում էր այնպիսի անունների հետ, ինչպիսիք էին Ժան Պոլ Սարտրը և Սիմոնա դը Բովուարը[4]։

Ժամանակակից սրճարանները ներառում են այնպիսի տարրեր՝ ինչպիսիք են դանդաղընթաց գուրմանային մատուցումը,սուրճի եփման այլընտրանքային տեխնիկան, ակնահաճո դեկորային ձևավորումը։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում սուրճի մշակույթը հաճախ նկարագրում է էսպրեսոյի կրպակները, մենտրոպոլիտենում տեղեկայված սրճարանները, ինչպես նաև հսկայական միջազգային կազմակերպությունները, որոնցից է Սթարբաքսը։

Շատ սրճարաններ հաճախորդներին առաջարկում են անվճար անլար ինտերնետ հասանելիություն՝ խրախուսելով բիզնես կամ անձնական աշխատանքային գործունեությունը այս վայրերում։

Սուրճի մշակույթը կարող է տարբերվել կախված երկրից, նահանգից և քաղաքից։ Աշխարհում քաղաքային կենտրոններում միմյանցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա հաճախ կարելի է տեսնել էսպրեսոյի կրպակներ, խանութներ։

Սուրճի մշակույթ տերմինը օգտագործվում է նաև հանրաճանաչ բիզնես մեդիայում՝ նկարագրելու սուրճ մատուցող ձեռնարկությունների շուկա ներթափանցման խորը ազդեցությունը[5]։

Պատմություն

Կահիրեի Օսմանյան թաղամասից Սուճ մատուցող կին (1857 թվական)

Սուրճի ամենավաղ աճեցումը գալիս է Եթովպիայից[6]։ Սրճենու և սուրճի օգտագործման մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 15-րդ դարի վերջին[7]։ Եմենցի սուֆիները սուրճ են խմել Ատծո անունը տալիս կենտրոնացումը բարձրացնելու նպատակով[8]։

Հայտնի ��, որ սուֆի շեյխ Մուհամադ իբն Սաիդ ալ-Դաբանին՝ Ադենի մուֆթին, ապրանքներ է ներմուծել Եթովպիայից Եմեն։

1414 թվականին բույսը հայտնի է եղել Մեքքայում, որից հետո արդեն 16-րդ դարի սկզբին Եմենի Մոքա նավահանգստից սկսել է տարածվել դեպի Եգիպտոսի և Հյուսիսային Աֆրիակայի մամլուքների սուլթանություն[8][9]։

15-րդ դարում սուրճը հայտնի էր որպես Օսմանյան կայսրությունում օգտագործվող ըմպելիք[10]։ Ավելի ուշ 16-րդ դարում, այն արգելվեց իսլամական պահպանողական կրոնական համայնքի առաջնորդների կողմից։ Արգելքը հետագայում չեղյալ համարվեց Մեծ մուֆթի Էբուսուուդ Էֆենդիի կոմից ընդունված ֆաթվայով (իսլամական իրավունք)։ Նույն ժամանակահատվածում բույսերը Աֆրիկայից տարածվեցին Արաբական թերակղզի, Լևանտ և Իրան[6]։ Մերձավոր արևելքից սուրճ խմելու սովորույթը տարածվեց դեպի Իտալիա, այնուհետև Եվրոպայի մյուս երկրներ, իսկ սուրճի բույսերը հոլանդացիների կողմից տեղափոխվեց դեպի Արևելյան Հնդկաստան և ԱՄՆ[11]։

Մոհաչի ճամատամարտից սկսած (1526 թվական) մեկ տարվա ընթացքում սուրճը թուրքերի կողմից տարածվեց Վիեննայում[12]։

Իտալիայում, ինչպես Եվրոպայի մեծ մասում, սուրճը տարածվել է 16-րդ դարի երկրորդ կեսին Միջերկրական ծովի առևտրային ուղիներով։ 1580 թվականին վենետիկցի բուսաբան և բժիշկ Պրոսպերո Ալպինիի կողմից սուրճը ներմուծվել է Եգիպտոսից դեպի Վենետիկի Հանրապետություն[13]։

Անգլիայում առաջին սրճարանը բացվել է Լոնդոնի Քորնհիլ քաղաքի Սուրբ Միքայելի ծառուղում։ Խանութի սեփականատերը հույն վաճառական Պաշա Ռըզան էր՝ Դանիել Էդվարդսի ծառան, թուրքական ապրանքների վաճառականը։

1675 թվականին ամբողջ Անգլիայում կար ավելի քան 3000 սրճարան[14]։

1658 թվականին հոլանդացիները սուրճի մշակում սկսելու համար առաջին անգամ օգտագործեցին սուրճի բույսերը սկզբնական շրջանում Շրի Լանկայում, այնուհետև Հարավային Հնդկաստանում [15]։ Մի քանի տարի անց հոլանդական գաղութները (Ասիայում՝ Ճավան, Հարավային Ամերիկայում՝ Սուրինամը) դարձան Եվրոպայում սուրճի հիմնական մատակարարները[16]։

1670 թվականին սուրճը Հնդկաստանում տարածվեց Բաբա Բուդանի կողմից՝ ով համարվում էր սուֆիզմի սրբերից[17][18]։ Այդ ժամանակից սկսած տարածաշրջանում ստեղծվեցին սուրճի պլանտացիաներ՝ ձգվելով հարավից մինչև Կոդագու[17]։

1720 թվականին Գաբրիել դե Կլյոն Կարիբյան ծովի Մարտինիկա կղզյակ բերեց սուրճի սածիլներ։ Հիսուն տարի անց Մարտինիկայում կային շուրջ 18680 սուրճենիներ, որոնց միջոցով էլ սուրճի մշակույթը տարածվեց դեպի Հայիթի, Մեքսիկա և Կարիբյան ծովի այլ կղզիներ։

Ֆրանսիական Սեյնթ Դոմինիկ տարածքում սուրճ աճեցվել է 1734 թվականից սկսած։ 1788 թվականից այս տարածքից մատակարարվում էր աշխարհի սուրճի կեսը։

Սուրճը մեծ ազդեցություն է ունեցել Լատինական Ամերիկայի աշխարհագրության վրա[19]։

Բրազիլիան 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի տասնամյակների ընթացքում եղել է սուրճի ամենամեծ արտադրողը և մատակարարը։ Այնուամենայնիվ, բարձր գների պահպանման քաղաքականությունը շուտով հնարավորություններ բացեց այլ երկրների համար, ինչպիսիք են Վենեսուելան և Կոլումբիան[20]։

Աշխարհի սուրճի ընդհանուր արտադրության կտրուկ աճ եղել է 2021 թվականին[6]։

Սրճարաններ

Սրճարան Մելբուռնի գրադարանում (2006թ.)

Սրճարան համարվում է այն հաստատությունը, որտեղ մատուցվում են սուրճ և այլ խմիչքներ։

Պատմականորեն սրճարանները կարևոր սոցիալական հավաքատեղիներ են եղել Եվրոպայում և այսօր էլ շարունակում են մնալ սոցիալական փոխազդեցությունների կենտրոններ։

16-րդ դարում Մեքքայում ժամանակավորապես արգելվեցին սրճարանների գործունեությունը, քանի որ դրանք կապվում էին քաղաքական ընդվզումների առաջացման հետ[21]։

2016 թվականին, որպես աշխարհում մեկ շնչին բաժին ընկնող ամենաշատ սրճարաններ ունեցող երկիր, Ալբանիան առաջ է անցել Իսպանիայից։ Փաստացի Ալբանիայում՝ երկիր, որն ունի 2,5 միլիոն բնակիչ, յուաքանչյուր 100000 բնակչին բաժին է ընկնում 654 սրճարան[22]։

Սրճարանների թիվը Չինաստանում տարիների ընթացքում բազմապատկվել է։ Միայն Շանհայում կա մոտ 6500 սրճարան, ներառյալ փոքր ցանցերը և ավելի մեծ կորպորացիաներ, որոնցից է Սթարբաքսը[23]։

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլն ունի սրճարանների մեծ խտություն։ Սեուլում գործող սուրճի ցուցահանդեսը գրավում է բազմաթիվ գնորդների և վաճառողների, և շարունակում է խթանել սուրճի աճը Հարավային Կորեայում[24]։

Սրճարաններում սովորաբար բացի սուրճից մատուցվում են նաև թեյ, սենդվիչներ, խմորեղեն և այլ թեթև խմիչքներ։ Որոշ սրճարաններ իրենց հաճախորդներին տրամադրում են նաև այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են լարային կամ անլար ինտերնետ հասանելիություն[25]։

Սոցիալական տեսակետներ

Լե Դյո Մագո սրճարանը Փարիզում։ ժամանակին եղել է բավականին հայտնի վայր ֆրանսիացի մտավորականների շրջանում (2006 թվական)

Հասարակության կենսակերպում կարելի է հանդիպել սուրճի օգտագործման բազմաթիվ սովորույթների։

Բացարձակ ծավալով ԱՄՆ-ն ունի սուրճի ամենամեծ շուկան, որին հաջորդում են Գերմանիան և Ճապոնիան։ Սուրճ սպառող խոշոր երկրներ են նաև Կանադան, Ավստրալիան, Շվեդիան և Նոր Զելանդիան։ Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի երկրները մեկ շնչի հաշվով ամենաշատ սուրճն են սպառում։ Երկրների շարքում՝ Ֆինլանդիան սովորաբար զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ մեկ շնչին բաժին ընկնող տարեկան 12 կգ (26 ֆունտ) սպառմամբ։ Ֆինլանդիային հաջորդում են Նորվեգիան, Իսլանդիան, Դանիան, Նիդեռլանդները և Շվեդիան[26][27]։ Չնայած թեյախմությամբ հայտնի Մեծ Բրիտանիայում սուրճի սպառման աճին, այն 2005 թվականին դեռևս չէր գերազանցում մեկ հոգու հաշվով տարեկան 5 կգ օգտագործման ծավալը։

Թուրքական սուրճը տարածված է Թուրքիայում, Արևելյան Միջերկրական ծովում և հարավ-արևելյան Եվրոպայում:

Տրիեստի Սեն Մարքո սրճարանը (2014 թվական)

Սրճարանային մշակույթը խոշոր ներթափանցում էր ունեցել նախկին Օսմանյան կայսրության մեծ մասում, որտեղ սուրճի պատրաստման թուրքական տարբերակը գերիշխողն էր։ Օսմանյան կայսրությունում օգտագործվող սուրճը արտադրվում էր Եթովպիայում։

1600 թվականին սուրճն ու սրճարանները օսմանյան կյանքի ակնառու հատկանիշն էին[28]։

Օսմանյան սրճարանների գործառույթների վերաբերյալ տարբեր գիտական տեսակետներ կան։ Դրանցից շատերը պնդում են, որ օսմանյան սրճարանները կարևոր սոցիալական ծեսերի կենտրոններ են եղել՝ դրանց տալով բացի սրճարաններից ավելի կարևոր նշանակություն[29]։

Նորագույն ժամանակների սկզբում սրճարանները սոցիալական հիերարխիայի վերափոխման և հասարակական կարգը վիճարկելու վայրեր էին[30]։

Սրճարանների գոյության ընթացքում լայն տարածում է ունեցել կանանց մուտքտի արգելքը։ Անգլիայում նրանց արգելվում էր այցելել սրճարաններ, սակայն Գերմանիայի որոշ շրջաններում կանանաց սրճարաններ այցելությունները ավելի հաճախակի էին։ Արգելքը ամենայն հավանականությամբ եղել է 1674 թվականի «Սուրճի դեմ կանանաց խնդրագիրի» պատճառով, որտեղ նշվում էր․

«Նորաձև, գարշելի, հեթանոսական լիկյորի, որը կոչվում է սուրճ, չափազանց շատ օգտագործումը թլպատել է մեր ամուսիններին և խեղել է մեր ամենաբարի կտրիճներին այնպես, որ նրանք դարձել են իմպոտենտ»[31]։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ավստրիական և ֆրասիական մշակույթներում սուրճը ունեցել է կարևոր նշանակություն։

Կենտրոնական Եվրոպայի Հաբսբուրգյան սրճարանների մշակույթը (թերթ, ջրի բաժակ, մարմարե սեղան) (2004 թվական)

Վիեննայի սրճարանները աչքի էին ընկնում վիեննական մշակույթում և հայտնի էին միջազգայնորեն, իսկ Փարիզը մեծ դեր ուներ 20-րդ դարի առաջին կեսի «սրճարանային հասարակության» զարգացման գործում։

Վիեննական սրճարանի մշակույթն այնուհետև տարածվեց Կենտրոնական Եվրոպայում։

Գիտնականներն ու արվեստագետները հավաքվում էին Հաբսբուրգյան միապետության վիեննական սրճարաններում։

Սրճարանները արվեստագետների, երաժիշտներ, մտավորականների, ֆինանսիտների համար նոր նախագծերի, աշխարհայացքների, տեսությունների քննարկման վայրեր էին։ Այստեղ նաև հնարավոր էր իմանալ նոր տեղեկություններ, քանի որ տեղական և արտասահմանյան թերթերը հասանելի էին բոլոր հյուրերին[32]։

Այս բազմամշակութային միջավայրը մեծապես ավիրվել է հետագա նացիոնալ-սոցիալիզմի և կոմունիզմի շրջանում և պահպանվել է միայն առանձին վայրերում (Վիեննա կամ Տրիեստ

Հատկապես Տրիեստը, լինելով Կենտրոնական Եվրոպայում և Իտալիայում սուրճի ամենակարևոր նավահանգիստն ու վերամշակման վայրը, եղել և մնում է սուրճի մշակույթի տեսանկյունից կարևոր նշանակության տարածք։ Հաբսբուրգյան բազմամշակութային միապետություն սրճարանային մշակույթում զարգացել է նաև սուրճի տարբեր տեսակների պատրաստումը։ Ահա թե ինչպես վիեննական «Կապուզիներ» սուրճից աշխարհահռչակ կապուչինոն տարածվեց Հյուսիային Իտալիայում[33]։

Ֆրանսիայում սուրճի օգտագործումը հաճախ դիտվում է որպես սոցիալական գործունեություն և ավելի տարածված է սրճարաններում[34]։ Էսպրեսսոյի վրա հիմնված ըմպելիքները՝ ներառյալ կաթով ֆրանսիական սուրճը և սերուցքային սուրճը, առավել տարածված են ֆրանսիական սուրճի մշակույթում։

Ֆինդլանդիայի Հելսինկիի սրճարանում չիզքեյքով սուրճ

Հատկապես Հյուսիսային Եվրոպայում սուրճի խնջույքները ժամանցի հայտնի տարբերակներից են։ Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում և սկանդինավյան երկրներում թունդ սև սուրճը կանոնավոր կերպով օգտագործում են հիմնական կերակուրների ընթացքում կամ անմիջապես հետո ( ճաշ ու ընթրիք), ինչպես նաև օրական մի քանի անգամ աշխատավայրում կամ դպրոցում։ Այս երկրներում, հատկապես Գերմանիայում և Շվեդիայում, ռեստորաններն ու սրճարանները հաճախորդներին քաղցրավենիք գնելիս տրամադրում են նաև անվճար սուրճ։

Մշակույթների վրա, որտեղ սուրճը արտադրվում և սպառվում է, այս արտադրական ոլորտի ազդեցության պատճառով սուրճը մեծ դերակատարում է ունեցել պատմության և գրականության մեջ։ Տնտեսական ապրանքների օգտագործման տեսանկյունից այն առաջնայինն է։

Սուրճը մշակույթում կամ առևտրում կենտրոնական դեր ունի և ակնառու կերպով հիշատակվում է պոեզիայում, գեղարվեստական գրականության և տարածաշրջանի պատմության մեջ։

Սուրճի սպասք

  • Սրճաղաց
  • Ապակուց կամ մետաղից պատրաստված տարա՝ տաք ջրով եփելու համար
  • Սրճեփ
  • Սուրճի ըմպման համար նախատեսված բաժակ (սովորաբար այն ավելի փոքր է, քան թեյի բաժակը)
  • Սուրճի բաժակի տակ դրվող բաժակապնակ
  • Սուրճի (սովորաբար լինումէ փոքր չափսերի և նախատեսված է բաժակի մեջ սուրճը խառնելու նպատակով)
  • Սուրճի մատուցման սկուտեղ
  • Սուրճի տարա (օգտագործվում է սուրճ պահելու նպատակով)
  • Ջրի թեյնիկ կամ սուրճի թեյնիկ՝ ջուրը տաքացնելու համար
  • Շաքարավազ, հատիկավոր շաքար, շաքարի կտորներ կամ խորանարդիկներ
  • Փոքրի սափորանման աման՝ նախատեսված թարմ կաթի համ սերուցքի համար

Սուրճի ընդմիջում

Սուրճի ընդմիջում Բելգրադում (2013)

Սուրճի ընդմիջումը աշխատանքային միջավայրում հավաք է աշխատակիցների կողմից՝ արագ ընդմիջման և հանգստի նպատակով։ Ենթադրվում է, որ այն ձևավորվել է 19-րդ դարի վերջին նորվեգացի ներգաղթյալ կանանց կողմից Ստոութոն քաղաքում։ Այս քաղաքում էլ յուրաքանչյուր տարի անցկացվում է սուրճի ընդմիջման փառատոնը[35]։ 1951 թվականին, ըստ Time ամսագրի,«պատերազմից ի վեր սուրճի ընդմիջումը ամրագրել էր աշխատանքային պայմանագրերում»[36]։ Ավելի ուշ այս տերմինը հայտնի է դարձել 1952 թվականին Համաամերիկյան սուրճի բյուրոյի-ի գովազդային արշավի միջոցով, որը սպառողներին կոչ էր անում «ինքդ քեզ սուրճի ընդմիջում տալ և ստանալ այն, ինչ քեզ տալիս է սուրճը»[37]։ Ամերիկացի վարքագծային հոգեբան Ջոն Բրոդես Ուոթսոնը, ով իր կարիերայի ընթացքում աշխատել է Մաքսվել Հաուսի հետ, նապաստեց սուրճի ընդմիջումների սովորույթի տարածմանը ամերիկյան մշակույթում.[38]

Սուճի մրցույթներ

Սուրճի մրցույթները տեղի են ունենում ամբողջ աշխարհում։ Սկզբանակն շրջանում մասնակիցները տարածաշրջանում մրցում են ազգային տիտղոսներ նվաճելու համար, որից հետո արդեն միջազգային մակարդակով։ Սուճի աշխարհի առաջնությունը այս միջոցառումների շարքում ամենամեծն է։ Այն յուրաքանչյուր տարի անցակացվում է շխարհի տարբեր հատվածներում։ Մրցույթը ներառում է Բարիստայի համաշխարհային առաջնություն. մրցույթ, որին մասնակցում են ամբողջ աշխարհի բարիստաներիը՝ մրցելով ըմպելիքի համի, մատուցման տեխնիկայի և մաքրության վերաբերյալ[39][40]։

Ըստ երկրի և տարածաշրջանի

Տրիեստոյի սրճարաններից մեկում էսպրեսոյի բաժակ

Իտալիա

Ֆլnրիա սրճարանը Վենետիկում (2015թվական)

Իտալիայում տեղացիները նախընտրում են իրենց հետ վերցնելու փոխարեն սուրճը խմել հենց վաճառասեղանի մոտ, նրանք էսպրեսոն խմում են առանց լրացուցիչ հավելումների, իսկ կապուչինոն օգտագործում են սովորաբար մինչև առավոտյան ժամը տասնմեկը[41]։ Իրականում, կաթնամթերքի վրա հիմնված էսպրեսոն սովորաբար վայելում են միայն առավոտյան[42]։ Իտալիայի ամենահին սրճարանը՝ Ֆլորիան-ն, գտնվում է Վենետիկում[43]։

Սուրճի սպառման մակարդակով Իտալիայում առանձնացվում է Տրիեստո քաղաքը, քանի որ այստեղի բնակիչների օգատգործած տարեկան 1500 բաժակ սուրճը մոտ 2 անգամ գերազանցում է Իտալիայի մյուս տարածքներում սուրճի օգտագործմանը[44]։

Ճապոնիա

1888 թվականին Ճապոնիայում բացվեց «Կահիիչական» անվամբ հայտնի առաջին սրճարանը (անվանումը նշանակում էր սուրճ և թեյ մատուցող սրճարան)[45]։ 1970-ական թվականների բազմաթիվ սուրճի-թեյի խանութներ բացվեցին Տոկիոյում։

1980-ական թվականներին գլոբալիզացիան ևս ազդեցություն ունեցավ նոր սրճարանների բացման գործում։ 1982 թվականին Ճապոնական սուրճի ասոցիացիան հայտարարեց, որ Ճապոնիայում կա 162000 խանութ։

Սուրճի ներմուծման ծավալը 1970-1980 թվականներ համեմատությամ կրկնապատկվեց՝ հասնելով 89456 տոննայի, նախկին 194294 փոխարեն[46]։

Շվեդիա

Շվեդիայում (Սոդերհամն) սուրճի սեղանի շուրջ հավաքված ընտանիք (1916 թվական)

Շվեդները սովորաբար սուրճը մատուցում են աղանդերով (ֆայկա)։ Հետագայում սուրճի հետ միաժամանակ աղանդերի մատուցման սովորույթը տարածվեց ամբողջ աշխարհում[47]։ Ըմպելիքի և խորտիկի հետ ընդմիջման պրակտիկան լայն տարածում ունի շվեդական առօրյայում[48]։ Որպես սովորական պրակտիկա Շվեդիայի աշխատավայրերում առավոտյան և կեսօրից հետո ընդունված է ունենալ աղանդերով սուրճի ընմիջում։ Այն կարող է նաև մասամբ կիրառվել գործընկերների և ղեկավարների միջև ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ[49][50]։

Հոնկ-Կոնգ

1920-ականներին հիմնականում հարուսները կամ ավելի բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցողներն էին կարողանում իրենց թույլ տալ օգատգործել սուրճ, մինչդեռ սովորական մարդիկ ավելի հազվադեպ էին կարողանում օգտագործել ավանդական ըմպելիքների համեմատությամբ այդ ավելի թանկ ըմպելիքը[51]։ 1936 թվականին Հոնկ-Կոնգում հայտնաբերվել է «յուենյոնգը»՝ սուրճի և թեյի խառնուրդը[52]։

Կրթություն և հետազոտություն

«Սուրճի ձևավորում» խորագրով ամերիկյան քոլեջի դասընթացը Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի քիմիական ճարտարագիտության ուսումնական ծրագրի մի մասն էր։ 2017 թվականի սկզբին սուրճի հետազոտությանը նվիրված հետազոտական հաստատություն է ստեղծվել Դեյվիսի կալիֆոռնիական համալսարանի տարածում[53]։

1999 թվականին Տրիեստ քաղաքում Իլիի կողմից հիմանդրվել է Յունիվերսիթա դել սրճարանը, որի ստեղծման հիմնական նպատակը որակյալ սուրճի մշակույթի տարածումն էր ողջ աշխարհում, բարիստաների վերապատրաստումը, հետազոտությունների և նորարարությունների իրականացումը[54]։

Լրատվամիջոցներում

Սուրճի մշակույթը հաճախ տարբեր ձևերով ներկայացվում է կոմիքսներում, հեռուստատեսությունում և ֆիլմերում։ Կոմիքսներ Adam և Pearls Before Swine-ը հաճախ են շեշտը դնում սրճարաններ այցելելու և այնտեղից աշխատելու վրա։

Ընկերներ հեռուստասերիալում հիմնական դերասանական կազմը գրեթե յուրաքանչյուր դրվագում հավաքվում է Կենտրոնակն զբոսայգու սրճարանում։

Գիլմոր աղջիկներ կատակերգական դրամայում գլխավոր հերոսներ Լորելայ Գիլմորին և նրա դուստր Ռորիին հաճախ են ֆիլմում նշում սուրճ խմելու իրենց կարիքի մասին։ Էն Բի Սի հեռուստատեսային ցանցի կողմից հեռարձակվող Ֆրեյզեր հեռուստասերիալում հերոսներին հաճախ կարելի է տեսնել հորինված «Ներվոզա» սրճարանում (սրճարանի գաղափարը ոգեշնչված էր Սիելթում գտնվող իրական Էիոթ Բեյ սրճարանից)[55]։

Ծանոթագրություն

  1. «Coffee: Its Silent Role In Our Society». www.streetdirectory.com. Վերցված է 19 November 2021-ին.
  2. «Coffee culture: A history». Gourmet Traveller (անգլերեն). Վերցված է 1 April 2019-ին.
  3. «The Tradition Of Coffee And Coffeehouses Among Turks». www.turkishculture.org. Վերցված է 1 April 2019-ին.
  4. Smith, Hazel (26 March 2018). «Deux Cafés, S'il Vous Plaît: Les Deux Magots & Café de Flore in Paris». France Today (ամերիկյան անգլերեն). Վերցված է 1 April 2019-ին.
  5. «Coffee Market Analysis, Share, Size, Value | Outlook (2018-2023)». www.mordorintelligence.com. Վերցված է 1 April 2019-ին.
  6. 6,0 6,1 6,2 «The History of Coffee». www.ncausa.org. Վերցված է 19 November 2021-ին.
  7. Weinberg, Bennett Alan; Bealer, Bonnie K. (2001). The World of Caffeine: The Science and Culture of the World's Most Popular Drug. New York: Routledge. էջ 3–4. ISBN 978-0-415-92722-2. Վերցված է 18 November 2015-ին.
  8. 8,0 8,1 «Coffee and qahwa: How a drink for Arab mystics went global». BBC News. 18 April 2013.
  9. John K. Francis. «Coffea arabica L. Rubiaceae» (PDF). Factsheet of U.S. Department of Agriculture, Forest Service. Արխիվացված է օրիգինալից (PDF) 11 August 2007-ին. Վերցված է 27 July 2007-ին.
  10. Schneider, Irene (2001). «Ebussuud». In Stolleis, Michael (ed.). Juristen: ein biographisches Lexikon; von der Antike bis zum 20. Jahrhundert (գերմաներեն) (2nd ed.). München: Beck. էջ 193. ISBN 3-406-45957-9.
  11. Meyers, Hannah (7 March 2005). «'Suave Molecules of Mocha' – Coffee, Chemistry, and Civilization». Արխիվացված է օրիգինալից 21 February 2007-ին. Վերցված է 3 February 2007-ին.
  12. William J. Duiker; Jackson J. Spielvogel (2014). World History. Routledge. էջեր 189–190. ISBN 9781317895701.
  13. Ukers, William Harrison (1935). All about Coffee (անգլերեն). Library of Alexandria. ISBN 9781465523976.
  14. «History of Coffee». Nestlé Professional. Արխիվացված է օրիգինալից 15 August 2012-ին. Վերցված է 31 December 2009-ին.
  15. «From 'Coffee Rush' to 'Devastating Emily': A History of Ceylon Coffee». serendib.btoptions.lk. Արխիվացված է օրիգինալից 1 December 2022-ին. Վերցված է 25 June 2021-ին.
  16. «Brief history of Coffee in Japan». d-cage.
  17. 17,0 17,1 Wild, Anthony (1995). The East India Company Book of Coffee. Harper Collins. ISBN 0004127390.
  18. «Baba Budan Giri». chickmagalur.nic.in. Արխիվացված է օրիգինալից 20 November 2010-ին. Վերցված է 27 November 2010-ին.
  19. Rice, Robert A. (1999). «A Place Unbecoming: The Coffee Farm of Northern Latin America». Geographical Review. 89 (4): 554–579. doi:10.2307/216102. JSTOR 216102. PMID 20662186.
  20. Palacios, Marco (2002). Coffee in Colombia, 1850–1970: An Economic, Social and Political History. Cambridge University Press. ISBN 0-521-52859-3.
  21. Nguyen, Clinton. «The history of coffee shows people have been arguing about the drink for over 500 years». Business Insider. Վերցված է 27 June 2019-ին.
  22. «Rekordi, Shqipëria kalon e para në botë për numrin e lartë të bar-kafeve për banor -». 19 February 2018.
  23. Jourdan, Adam; Baertlein, Lisa (5 December 2017). «China's budding coffee culture propels Starbucks, attracts rivals». Reuters. Վերցված է 9 February 2018-ին.
  24. «Coffee Expo Seoul 2013 to Provide Hub for Korea's Booming Coffee Market». asiatoday.com. 5 February 2013. Արխիվացված է օրիգինալից 3 March 2016-ին. Վերցված է 12 February 2022-ին.
  25. Jourdan, Adam; D'Anastasio, Cecilia (22 February 2018). «The LAN Cafe Is Making A Comeback». Reuters. Վերցված է 11 June 2019-ին.
  26. «The Top Coffee-Consuming Countries». WorldAtlas. Վերցված է 29 April 2023-ին.
  27. «The Countries Most Addicted to Coffee». Statista. Վերցված է 29 April 2023-ին.
  28. Baram, Uzi (1999). «Clay tobacco pipes and coffee cup sherds in the archaeology of the Middle East: Artifacts of social tensions from the Ottoman past». International Journal of Historical Archaeology. 3 (3): 137–151. doi:10.1023/A:1021905918886. S2CID 160356345.
  29. Mikhail, Alan (2014). The heart's desire: Gender, urban space, and the Ottoman coffee house. Ottoman Tulips, Ottoman Coffee: Leisure and Lifestyle in the Eighteenth Century ed. Dana Sajdi. London: Tauris Academic Studies. էջեր 133–170.
  30. Karababa, Emİnegül; Ger, Gülİz (2011). «Early Modern Ottoman Coffeehouse Culture and the Formation of the Consumer Subject». Journal of Consumer Research. 37 (5): 737–760. doi:10.1086/656422. hdl:11511/34922. ISSN 0093-5301. JSTOR 10.1086/656422.
  31. Axelrod, Lauren. «Ancient Digger Archaeology» (English). Վերցված է 2022-12-07-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. Friedrich Torberg "Kaffeehaus war überall" (1982) pp 8.
  33. Helmut Luther "Warum Kaffeetrinken in Triest anspruchsvoll ist" In: Die Welt, 16 February 2015.
  34. Daniel (12 May 2012). «The café culture in France». Café de Flore (ամերիկյան անգլերեն). Վերցված է 10 March 2019-ին.
  35. «Stoughton, WI - Where the Coffee Break Originated». Stoughton, Wisconsin Chamber of Commerce. Արխիվացված է օրիգինալից 20 May 2009-ին. Վերցված է 11 June 2009-ին. «Mr Osmund Gunderson decided to ask the Norwegian wives, who lived just up the hill from his warehouse, if they would come and help him sort the tobacco. The women agreed, as long as they could have a break in the morning and another in the afternoon, to go home and tend to their chores. Of course, this also meant they were free to have a cup of coffee from the pot that was always hot on the stove. Mr Gunderson agreed, and with this simple habit, the coffee break was born.»
  36. «Manners & Morals: The Coffee Hour». Time. Vol. LVII, no. 10. 5 March 1951. Վերցված է 10 August 2019-ին.
  37. «The Coffee break». NPR. 2 December 2002. Արխիվացված է օրիգինալից 28 May 2009-ին. Վերցված է 10 June 2009-ին. «Wherever the coffee break originated, Stamberg says, it may not actually have been called a coffee break until 1952. That year, a Pan-American Coffee Bureau ad campaign urged consumers, 'Give yourself a Coffee-Break -- and Get What Coffee Gives to You.'»
  38. Hunt, Morton M. (1993). The story of psychology (1st ed.). New York: Doubleday. էջ 260. ISBN 0-385-24762-1. «[work] for Maxwell House that helped make the 'coffee break' an American custom in offices, factories, and homes.»
  39. «World Brewers Cup». World Brewers Cup. Արխիվացված օրիգինալից 28 September 2022-ին. Վերցված է 28 September 2022-ին.
  40. Amandac. «Events». World Coffee Events (ամերիկյան անգլերեն). Վերցված է 28 September 2022-ին.
  41. Santoro, Paola (22 April 2016). «Your Cheat Sheet To Italian Coffee Culture». Huffington Post. Արխիվացված օրիգինալից 27 June 2017-ին. Վերցված է 7 July 2018-ին.
  42. «Why You Shouldn't Even Think About Ordering An Afternoon Latte In Italy». HuffPost (անգլերեն). 8 August 2017. Վերցված է 14 May 2019-ին.
  43. «Italy's Coffee Culture Brims With Rituals And Mysterious Rules». NPR.org (անգլերեն). Վերցված է 13 June 2020-ին.
  44. Gisela Hopfmüller, Franz Hlavac "Triest: Die Kaffeehauptstadt" In: Falstaff, 28 June 2020.
  45. White, Merry (2012). Coffee Life in Japan. University of California Press; First edition (1 May 2012). ISBN 978-0520271159.
  46. «Coffee Market in Japan» (PDF). All Japan Coffee Association (AJCA). July 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-03-06-ին. Վերցված է 2019-03-06-ին.
  47. Hotson, Elizabeth. «Is this the sweet secret to Swedish success?». BBC. Վերցված է 2 February 2017-ին.
  48. «Fika |sweden.se». sweden.se (ամերիկյան անգլերեն). 8 May 2014. Վերցված է 21 May 2016-ին.
  49. Paulsen, Roland (2014) Empty Labor: Idleness and Workplace Resistance. Cambridge University Press, Cambridge. 9781107066410; p. 90 [1]
  50. Goldstein, Darra; Merkle, Kathrin (2005). Culinary cultures of Europe: identity, diversity and dialogue. Council of Europe. էջեր 428–29. ISBN 978-92-871-5744-7.
  51. coffeeDeAmour (28 October 2015). «【香港歷史】 八十六年老字號 榮陽咖啡». 香港咖啡文化促進會 (անգլերեն). Վերցված է 3 March 2019-ին.
  52. Observer staff (October 2006). «New York World 66». The New York Observer.
  53. Barber, Gregory (February 2017). «Brewmaster Bill: Inside the Coffee Lab». Alpha. Wired. էջ 18.
  54. Almut Siefert "Zu Besuch in der Kaffee-Universität in Triest. Eine Bohne kann alles verderben". In: Stuttgarter Zeitung, 27 September 2019.
  55. «Elliott Bay Cafe – The Inspiration for Cafe Nervosa on 'Frasier'». 14 October 2010. Վերցված է 19 March 2016-ին.

Արտաքին հղումներ