Jump to content

«Սադովսկիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
 
Տող 13. Տող 13.
Օլգա Օսիպովնայի և Միխայիլ Պրովովիչ Սադովսկիի դուստրը։ 1894 թվականին ընդունվել է Փոքր թատրոն։ Նրա խաղին բնորոշ էր անկեղծությունը, անմիջականությունը և նրբագեղությունը։ Լավագույն դերը Գլաֆիրան էր (Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ»)։ Այլ դերերց են՝ Նեգինա, Յուլինկա, (Ա. Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ», «Եկամտաբեր պաշտոն»), Լիզա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաստ»), Սյուզան (Բոմաշեի «Ֆիգարոյի ամուսնությունը»)։

== Պրով Միխայլովիչ Սադովսկի ==
== Պրով Միխայլովիչ Սադովսկի ==
[[ԽՍՀՄ ժողովրդական արտիստ]] (1937)։ Օլգա Օսիպովնա և Միխայիլ Պրովովիչ Սադովսկիների որդին։ 1895 թվականից եղել է Փոքր թատրոնի դերասան։ Վարպետորեն անձնավորել է հատկապես ուժեղ բնավորությամբ, նպատակասլաց մարդկանց կերպարներ՝ Բերկուտով (Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ»), Դաթո (Յուժին-Սումբատովի «Դավաճանություն») և այլն։ Խորհրդային թատրոնի պատմության մեջ է մտել Կոշկինի դերակատարմամբ ([[Տրենյով Կոնստանտին|Տրենյով]]ի «Լյուբով Յարովայա», 1926)։ Լավագույն դերերից են նաև՝ Նեսչաստլիվցև (Ա. Օստրովսկու «Անտառ»), Ֆամուսով ([[Ալեքսանդր Գրիբոյեդով|Գրիբոյեդովի]] «[[Խելքից պատուհաս]]»)։ Բեմադրել է պիեսներ։ Արժանացել է [[ԽՍՀՄ Պետական մրցանակ]]ի (1943)։ Պարգևատրվել է [[Լենինի շքանշան|Լենինի երկու շքանշաններ]]ով։

Ընթացիկ տարբերակը 11:51, 29 փետրվարի 2024-ի դրությամբ

Սադովսկիներ, ռուս դերասանների ընտանիք, որոնք հանդես են եկել Փոքր թատրոնում։

Պրով Միխայլովիչ Սադովսկի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրով Միխայլովիչ Սադովսկի (իսկական ազգանունը` Երմիլով)։ Հոր մահից հետո դաստիարակվել է մորեղբայրների` դերասաններ Գ. Վ. և Դ. Վ. Սադովսկիների մոտ (այստեղից էլ առաջացել է Սադովսկի կեղծանունը)։ Խաղացել է տարբեր քաղաքների թատրոններում, 1839 թվականից, Մ. Շչեպկինի աջակցությամբ, Մոսկվայի Փոքր թատրոնում։ Հանդես է եկել բնութագրական-կենցաղային և երգիծական կերպարներով։ Սադովսկու տաղանդը խորապես դրսևորվել է Ալեքսանդր Օստրովսկու պիեսներում` Դիկոյ («Ամպրոպ»), Կուրոսլեպով («Ջերմ սիրտ»), Լյուբիմ Տորցով («Աղքատությունն արատ չէ») և այլն։ Փոքր թատրոնի արվեստի խոշոր ներկայացուցիչ Սադովսկու կերպարը բացահայտել է առավելապես բնորոշ խոսվածքով։ Փոքր թատրոնում նա առաջինն է մարմնավորել Ռասպլյուևի կերպարը։ Խաղացել է Մոլիերի, Շեքսպիրի, Կակդերոնի պիեսներում, ելույթ ունեցել օպերաներում։ Կատակերգական պատմվածքների հեղինակ է։

Միխայիլ Պրովովիչ Սադովսկի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրով Միխայլովիչ Սադովսկու որդին։ 1870 թվականից եղել է Փոքր թատրոնի խմբում։ Ալեքսանդր Օստրովսկու պիեսներում խաղացել է 60-ից ավելի դեր` Սչաստլիվցե («Անտառ»), Կարանդիշև («Անօժիտը»), Մելու��ով («Տաղանդներ և երկրպագուներ»)։ Եղել է հոր ստեղծագործության հետևորդը, կատարելապես տիրապետել է բեմական խոսքին, նրա ազգային, ժողովրդական արվեստն աչքի է ընկել կենսական ճշմարտացիությամբ, պարզությամբ և պարզ հումորով։ Նրա դերերից են նաև` Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»), Միսաիլ (Պուշկինի «Բորիս Գոդունով»)։ Գրել է ակնարկներ և պատմվածքներ, թարգմանել պիեսներ։ Դասավանդել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտա-դրամատիկական և Մոսկվայի թատերական ուսումնարաններում։

Օլգա Օսիպովնա Սադովսկի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Պրովովիչ Սադովսկու կինը։ 1881 թվականից եղել է Փոքր թատրոնի խմբում։ Նրա արվեստին բնորոշ էր վառ և բնական խաղը, նուրբ հումորը։ Կերտել է հյութեղ կերպարներ՝ Անֆուսա (Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ», 1893), Գլաֆիրա (Ա. Օստրովսկու «Վերջին զոհը», 1895), Մավրա (Ա. Օստրովսկու «Ճշմարտությունը լավ է, երջանկությունն ավելի լավ», 1897) և այլն։ Լավագույն դերերից են նաև Մատրյոնա (Լև Տոլստոյի «Խավարի իշխանությունը», 1895), Խչյումինա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», 1899)։ Նրա արվեստը բարձր են գնահատել Կոնստանտին Ստանիսլավսկին, Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն, Ա. Լենսկին։

Ելիզավետա Միխայլովնա Սադովսկի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Օսիպովնայի և Միխայիլ Պրովովիչ Սադովսկիի դուստրը։ 1894 թվականին ընդունվել է Փոքր թատրոն։ Նրա խաղին բնորոշ էր անկեղծությունը, անմիջականությունը և նրբագեղությունը։ Լավագույն դերը Գլաֆիրան էր (Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ»)։ Այլ դերերց են՝ Նեգինա, Յուլինկա, (Ա. Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ», «Եկամտաբեր պաշտոն»), Լիզա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաստ»), Սյուզան (Բոմաշեի «Ֆիգարոյի ամուսնությունը»)։

Պրով Միխայլովիչ Սադովսկի (կրտսեր)

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1937)։ Օլգա Օսիպովնա և Միխայիլ Պրովովիչ Սադովսկիների որդին։ 1895 թվականից եղել է Փոքր թատրոնի դերասան։ Վարպետորեն անձնավորել է հատկապես ուժեղ բնավորությամբ, նպատակասլաց մարդկանց կերպարներ՝ Բերկուտով (Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ»), Դաթո (Յուժին-Սումբատովի «Դավաճանություն») և այլն։ Խորհրդային թատրոնի պատմության մեջ է մտել Կոշկինի դերակատարմամբ (Տրենյովի «Լյուբով Յարովայա», 1926)։ Լավագույն դերերից են նաև՝ Նեսչաստլիվցև (Ա. Օստրովսկու «Անտառ»), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»)։ Բեմադրել է պիեսներ։ Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1943)։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշաններով։

Միխայիլ Երմիլով
 
N.
Երմիլովա
Վասիլևնա
 
Գրիգորի Սադովսկի
 
Դմիտրի
Վասիլևիչ
Սադովսկի
 
Պրով Սադովսկի (ավագ)
(Երմիլով,
1818—1872)
 
Միխայիլ Սադովսկի
(1847—1910)
 
Օլգա Սադովսկի
(1849—1919)
 
Ելիզավետա Սադովսկի
(1872—1934)
 
Պրով Սադովսկի (կրտսեր)
(1874—1947)
 
Միխայիլ Սադովսկի (ավագ)
(1878—1962)
 
Պրով Սադովսկի
(1926—1992)
 
Միխայիլ Սադովսկի (կրտսեր)
(1909—1977)
 
Նատալյա Միախայլովնա
(ծնվ. 1928)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 110