«Մկանաբորբ»–ի խմբագրումների տարբերություն
չ →Ծանոթագրություններ: clean up oգտվելով ԱՎԲ |
Հեռացնում եմ չօգտագործվող {{Կ|Ծանցանկ}} կաղապարը |
||
Տող 6. | Տող 6. | ||
Բուժում. Հորմոնային պատրաստուկներ, [[վիտամիններ]], ցավը հանգստացնող միջոցներ, հակամակաբուծական բուժում։ |
Բուժում. Հորմոնային պատրաստուկներ, [[վիտամիններ]], ցավը հանգստացնող միջոցներ, հակամակաբուծական բուժում։ |
||
== Ծանոթագրություններ == |
|||
{{ծանցանկ}} |
|||
{{Բժշկություն-անավարտ}} |
{{Բժշկություն-անավարտ}} |
||
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=638}} |
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=638}} |
Ընթացիկ տարբերակը 07:49, 22 փետրվարի 2024-ի դրությամբ
Մկանաբորբ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ռևմատոլոգիա |
ՀՄԴ-9 | 729.1 |
Մկանաբորբ, միոզիտ, կմախքային մկանների բորբոքային հիվանդություն։ Սովորաբար ընդգրկում է ամբողջ մկանային համակարգը և ընթանում որպես բազմամկանաբորբ։ Այն կարող է նկատվել տարբեր հիվանդությունների ժամանակ, սակայն առավել հաճախ շարակցական հյուսվածքի սիստեմային հիվանդությունների դրսևորման ձև է։ Երբեմն զուգակցվում է մաշկային ախտահարումների հետ, և զարգանում է դերմատոմիոզիտ (մաշկամկանաբորբ)։ Հիվանդության յուրահատուկ ձև է մակաբուծական մկանաբորբ, որը լինում է տրիխինելոզի, էխինոկոկոզի և ցիստիցերկոզի դեպքում։ Գոյություն ունի նաև ոսկրացնող մկանաբորբ, որի դեպքում մկանային հյուսվածքը փոխարկվում է ոսկրայինի։ Ախտանշաններ��, մկանացավեր, մկանաթուլություն, շարժողության խանգարումներ, հետագայում՝ մկանների կարծրացում, մկանների կծկանք (կոնտրակտուրա)։
Բուժում. Հորմոնային պատրաստուկներ, վիտամիններ, ցավը հանգստացնող միջոցներ, հակամակաբուծական բուժում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 638)։ |
|