«Մասնակից:ԵլՄար/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 51. | Տող 51. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
16:28, 16 հունվարի 2022-ի տարբերակ
Մարկիփլիեր (անգլ.՝ Markiplier; իսկական անունը՝ Մարկ Էդվարդ Ֆիշբախ (անգլ.՝ Mark Edward Fischbach), ) , ամերիկացի տեսաբլոգեր և ՅուԹյուբի համանուն ալիքի ստեղծող։ 2021 թվականի օգոստոսի դրությամբ նա ալիքում ունեցել է 30 միլիոն հոտևորդ ու 16 միլիարդ դիտում։
Կենսագրություն
Մարկ Ֆիշբախը ծնվել է 1989 թվականի հունիսի 28-ին Տրիփլերայի (Գոնոլուլու, Գավայի, ԱՄՆ) բանակի բժշկական կենտրոնում[1]։ Նրա հայրը եղել է զինվորական, երբ հանդիպել է Մարկի մոր հետ, ով ունեցել է կորեական ծագում[2]։ Նրա ծնունդից հետո ընտանիքը տեղափոխվել է Ցինցինատի։ Մանկությունը անցել է ոչ այդքան լավ․ երբ Մարկը դեռ շատ փոքր էր, մայրն ու հայրը հաճախ են իրար հետ վիճել, ինչի պատճառով մայրը որոշել է հեռանալ ընտանիքից՝ ամուսնու դաստիարակությանը թողնելով Մարկին ու նրա ավագ եղբորը՝ Ջեյսոնին (հայտնի է որպես Թոմ Ֆիշբախ, TwoKinds վեբ-կոմիքսի հիմնադիր)։ Այնուամենայնիվ, հասուն Մարկին շատ վատ լուր է եկել. նրա հայրը մահացել է քաղցկեղից[2]։
Մարկը սովորել է Ցինցինատի համալսարանի կենսաբժշկական ճարտարագիտություն բաժնում, բայց շուտով թողել է ուսումը հանուն ՅուԹյուբի կարիերայի[3]։
Ստեղծագործություն
2012 թվականի մարտին Մարկը ստեղծել է իր ՅուԹյուբի ալիքը, անվանելով այն «Markiplier»[4], բայց իր առաջին հոլովակը այդ ալիքում ներբեռնել է նույն թվականի ապրիլի սկզբին[5]։ Առաջին հոլովակը այս ալիքում եղել է «Amnesia: The Dark Descent», «Penumbra» և «Dead Space» խաղերի լեթսփլեյները։ Սակայն այն պատճառով, որ ՅուԹյուբը արգելափակել էր Մարկի AdSense հաշիվը, նա ստիպված է եղել ստեղծել նոր ալիք, որը կոչվել է «MarkiplierGAME» (այժմ կրկին կոչվում է «Markiplier»)[6]։
2014 թվականին Մարկի ալիքն ընդգրկվել է New Media Rockstars առցանց ամսագրում, որտեղ զբաղեցրել է 61-րդ տեղը ՅուԹյուբի 100 լավագույն ալիքներում[7]։ Նույն թվականին Ֆիշբախը տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի ավելի մոտ լինի իր ալիքի նոր ռեսուրսներին, ինչպիսիք են YouTube Space-ը և այլ յություբերներ[8]։
2015 թվականին Ֆիշբախն ընդգրկվել է ԱՄՆ-ի դեռահասների շրջանում 20 ազդեցիկ հայտնիների ցուցակում, որում զբաղեցրել է 6-րդ տեղը[9]։ Նույն թվականից Մարկը ապրել է իր յութուբեր ընկերների հետ՝ Դենիել Քեյրի և Ռայան Մեգիի հետ, ովքեր 2012 թվականին ՅուԹյուբում և Cyndago երաժշտական ալիքում ստեղծել են էսքիզ կատակերգություն։ Նրանց աշխատանքը աչքի է ընկել իր անսովոր ավարտով և մութ հումորով։ 2015 թվականին նրանց է միացել Մեթ Ուոթսոնը՝ Kids W/ Problems-ից[10]։ Այնուամենայնիվ, խումբը բաժանվել է Դանիելի մահվան պատճառով[11], որից հետո Մարկը որոշել է «դադարեցնել» իր ալիքը սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 5-ը[12]։ Հոկտեմբերի 15-ին՝ այս «դադարի» ավարտից հետո, վերադարձի պատվին Մարկի ալիքում հայտնվեց «նվեր»՝ 10 միլիոն բաժանորդ[13]։
2015-ին Ֆիշբախը նաև մասնակցել է YouTube Rewind-ին և վարել South by Southwest Gaming Awards-ը The Legend of Korra ձայնային դերասանուհի Ջանեթ Վարնիի հետ միասին։[14]։
Ալիքի ձեևաչափը
Մարկն ամենից շատ հայտնի է «ինդի» և «հորրոր» ժանրերում, ներառյալ «Five Nights at Freddy's», «Amnesia: The Dark Descent», «Garry's Mod», «Happy Wheels», «Slender: The Eight Pages», «Surgeon Simulator 2013», «Minecraft» և շատ այլ ժանրերում։ Ֆիշբախը համագործ��կցել և մասնակցել է յություբերների հետ համատեղ տեսահոլովակների, ինչպիսիք են ՓյուԴըՓայ, Jacksepticeye, Egoraptor, Lordminion777, muyskerm, LixianTV և այլոք։ Մարկը նաև սթրիմներ է ստեղծել, որտեղ նա խաղացել է տարբեր խաղեր՝ գումար հավաքելով բարեգործական նպատակների համար[15]։ Ֆիշբախը և նրա հետևորդները մինչ այժմ հավաքել են ավելի քան 3,000,000 դոլար[16]։
Ֆիլմագրություն
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2013-2014 | Table Flip | Խաղացել է ինքն իրեն | 3 էպիզոդ |
2015 | Ջիմի Քիմելը ուղիղ եթերում | Խաղացել է ինքն իրեն | 1 էպիզոդ |
2015 | Grumpcade | Խաղացել է ինքն իրեն | 20 էպիզոդ |
2015 | Սմոշ. ֆիլմ | Խաղացել է ինքն իրեն | Ֆիլմ |
2016 | Scare PewDiePie | Խաղացել է ինքն իրեն | 1 էպիզոդ |
2016 | Խաղացողի ուղեցույց գրեթե ամեն ինչի համար | Խաղացել է ինքն իրեն | 1 էպիզոդ |
2017 | Villainous | 5.0.5 | Գլխավոր դեր |
Մարկը նաև նկարահանվել է մինի-սերիալում, որը հետագայում միավորվել է 30 րոպե տևողությամբ «Five nights at Freddy's: the musical» ֆիլմում «Random encounters» ստուդիայից, որտեղ նա խաղացել է գիշերային պահակներից մեկի դերը։
Ծանոթագրություններ
- ↑ Markiplier. «Do You Know Markiplier?». Վերցված է 2019-01-10-ին.
- ↑ 2,0 2,1 Markiplier. «Draw My Life - Markiplier». Վերցված է 2019-01-10-ին.
- ↑ Markiplier. «TALK NERDY TO ME BABY | Poly Bridge». Վերցված է 2019-01-10-ին.
- ↑ «YouTube». www.youtube.com. Վերցված է 2019-01-10-ին.
- ↑ Markiplier. «Reacting to SECRET old videos!!». Վերցված է 2019-01-10-ին.
- ↑ Vlog | THE CHANNEL IS DEAD! LONG LIVE THE CHANNEL!
- ↑ Топ100 YouTube Каналов
- ↑ Markiplier. «Moving to LA!!». Վերցված է 2019-01-10-ին.
- ↑ Susanne Ault, Susanne Ault (2015-07-23). «Digital Star Popularity Grows Versus Mainstream Celebrities» (անգլերեն). Variety. Վերցված է 2019-01-10-ին.
- ↑ «RIP Daniel Kyre» (անգլերեն). The Odyssey Online. 2015-09-22. Վերցված է 2019-01-10-ին.
- ↑ «Cyndago» (անգլերեն). www.facebook.com. Վերցված է 2019-01-10-ին.
- ↑ «Markiplier» (անգլերեն). www.facebook.com. Վերցված է 2019-01-10-ին.
- ↑ Markiplier. «10,000,000 Subscribers!!». Վերցված է 2019-01-10-ին.
- ↑ South By Southwest Gaming Preview Արխիվացված 2017-08-04 Wayback Machine
- ↑ «Markiplier Raises $75,000 For Charity With 'Super Mario World' Stream On Twitch» (անգլերեն). Tubefilter. 2015-02-23. Վերցված է 2019-01-10-ին.
- ↑ «Markiplier» (անգլերեն). YouTube. Վերցված է 2018-04-02-ին.