«Մասնակից:ԵլՄար/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary Պիտակ՝ հետշրջված |
No edit summary Պիտակ՝ հետշրջված |
||
Տող 2. | Տող 2. | ||
== Կոնտենտ == |
== Կոնտենտ == |
||
''Cocomelon''-ի տեսանյութերը ներառում են անիմացիոն երեխաներ, մեծահասակներ և կենդանիներ, որոնք ապրում են մեկ աշխարհում և համագործակցում են միմյանց հետ առօրյա կյանքում: Յուրաքանչյուր տեսանյութի տեքստերն ապահովված են ենթագրերով: ''Treasure Studio''-ն 2020 թվականին ''[[ |
''Cocomelon''-ի տեսանյութերը ներառում են անիմացիոն երեխաներ, մեծահասակներ և կենդանիներ, որոնք ապրում են մեկ աշխարհում և համագործակցում են միմյանց հետ առօրյա կյանքում: Յուրաքանչյուր տեսանյութի տեքստերն ապահովված են ենթագրերով: ''Treasure Studio''-ն 2020 թվականին ''[[]]''-ին ավելացնում է ''Cocomelon''-ի կոնտենտը։ Ընկերությունը նաև երաժշտություն է թողարկում սթրիմինգային ծառայություններում<ref>{{cite web|url=https://www.cocomelon.com/songs|title=SONGS — cocomelon.com<!-- Заголовок добавлен ботом -->|publisher=}}{{Недоступная ссылка|date=февраля 2021 |bot=InternetArchiveBot }}</ref>։ |
||
== Պատմություն == |
== Պատմություն == |
13:11, 4 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ
Cocomelon — ամերիկյան մանկական զարգացման ալիք ՅուԹյուբ վիդեոհոսթինգում։ Նախկինում հայտնի է եղել որպես ThatsMEonTV (2006-2013) և ABCkidTV (2013-2018)։ ՅուԹյուբում ամենատարածված մանկական ալիքը, 2021 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ, ունի 117 միլիոն բաժանորդ: Ստեղծվել է 2016 թվականին[1]։ 2020 թվականի դեկտեմբերի 12-ին ալիքն անցել է 100 միլիոն բաժանորդների նշագիծը։
Կոնտենտ
Cocomelon-ի տեսանյութերը ներառում են անիմացիոն երեխաներ, մեծահասակներ և կենդանիներ, որոնք ապրում են մեկ աշխարհում և համագործակցում են միմյանց հետ առօրյա կյանքում: Յուրաքանչյուր տեսանյութի տեքստերն ապահովված են ենթագրերով: Treasure Studio-ն 2020 թվականին Նեթֆլիքս-ին ավելացնում է Cocomelon-ի կոնտենտը։ Ընկերությունը նաև երաժշտություն է թողարկում սթրիմինգային ծառայություններում[2]։
Պատմություն
Հոլովակ
ThatsMEonTV
2006 թվականի սեպտեմբերի 1-ին ՅուԹյուբում ստեղծվել է Cocomelon կայքը՝ հանդիսատեսին անվճար կրթություն տալու համար։ Այն ժամանակ հայտնի էր որպես ThatsMEonTV, առաջին օրը ալիքը այբուբենի երգի երկու տարբերակ էր վերբեռնել ՅուԹյուբ։ 9 ամիս անց ալիքը ներբեռնել է իր երրորդ տեսահոլովակը, որը կոչվել է «Learning ABC Alphabet – Letter "K" — Kangaroo Game»։ Տեսահոլովակների մեծ մասում ալիքով ուսուցանվել է այբուբենը, դրանց տևողությունը սովորաբար եղել է մեկից երկու րոպե:
ABCkidTV
2013 թվականին ABCkidTV-ի դարաշրջանը ներկայացրել է նոր ներածություն և պատկերանշան: Լոգոյին պատկերված էր հեռուստացույց՝ վերին ձախ անկյունում գտնվող տիկնիկով: Ալիքը սկսել է հին տեսահոլովակների վերափոխումը, որին հաջորդել է այբուբենի տեսանյութերից մանկապարտեզի ոտանավորների և ավելի երկար տեսանյութերի անցումը: Մի քանի տարի անց հեռուստաալիքում հայտնվել է եռաչափ անիմացիա, և նրանց առաջին եռաչափ կերպարն օգտագործվել է Twinkle Twinkle Little Star-ում 2016 թվականի ապրիլի 8-ին։ Տեսանյութում ցուցադրվել է երկչափ կերպարներ, երկնքով գնացող եռաչափ աստղ։ 2016-ի վերջին 3D անիմացիայի տեսանյութերի ներբեռնումն ավելի հաճախակի և երկարատև է դարձել, իսկ որոշ տեսանյութերում օգտագործվել է շարժման գրավման տեխնոլոգիան: Շարժապատկերների և երաժշտության արտադրությունը շարունակել է արդիականանալ և ձևավորվել է կերպարների մ��տական կազմ, այդ թվում՝ J. J., TomTom, YoYo և շատ ավելին:
Այսօր
2018 թվականի ամռանը ընկերությունը կրկին վերանվանվել է Cocomelon՝ ներկայացնելով նախանվագ և ավարտ իր բոլոր տեսահոլովակների համար։ Նրանք նաև ավելացրել են ձմերուկի ժամանակակից լոգոն, որը ոճավորված էր որպես ավանդական հեռուստատեսային տուփ՝ պահպանելով տիկնիկին որպես բացման և փակման հաջորդականությունների մաս:
2020 թվականի վերջին Cocomelon-ը իսպաներենով և պորտուգալերենով կոնտենտ է ավելացրել[3][4]։
Սեփականատերերը
Cocomelon կայքում գրված է, որ նրանք ունեն 20 աշխատակից[5]։ Երբ The Wall Street Journal-ը փորձել է պարզել, թե ով է ստեղծում Cocomelon-ի տեսանյութերը, նրանք չեն կարողացել կապվել Treasure Studio-ի հետ, որին պատկանում է ալիքը[6]։ Wired ամսագիրը Իրվայնում նկատել է մի զույգի, որը, կարծես, որոշ կապեր է ունեցել Treasure Studio-ի հետ, սակայն այդպես էլ չի կարողացել պարզել, որ նրանք ալիքի սեփականատերերն են[7]։ Bloomberg Businessweek-ը Կալիֆոռնիայի Օրինջ շրջանի զույգին ճանաչել է որպես Treasure Studio-ի և Cocomelon-ի սեփականատերեր 2020 թվականի փետրվարին[8]։ 2020 թվականի հուլիսի 3-ին Moonbug Entertainment-ը ձեռք է բերել Cocomelon ալիքը[9][10]։
Ծանոթագրություններ
- ↑ «The 21 YouTube Channels That Gained The Most Subscribers In 2019, From T-Series To MrBeast». Business Insider. 2019-12-24. Վերցված է 2019-12-27-ին.
- ↑ «SONGS — cocomelon.com».(չաշխատող հղում)
- ↑ «CoComelon - Canciones Infantiles - YouTube». www.youtube.com.
- ↑ «CoComelon em Português - Músicas Infantis - YouTube». www.youtube.com.
- ↑ «About Us — cocomelon.com».(չաշխատող հղում)
- ↑ Koh Yoree, Morris Betsy (2019-04-11). «Kids Love These YouTube Channels. Who Creates Them Is a Mystery». Արխիվացված է օրիգինալից 2019-08-14-ին. Վերցված է 2019-08-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Martineau, Paris. «YouTube Has Kid Troubles Because Kids Are a Core Audience». Wired. Արխիվացված է օրիգինալից 2019-08-11-ին. Վերցված է 2019-08-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Bergen =Mark, Shaw Lucas (2020-02-10). «YouTube's Secretive Top Kids Channel Expands Into Merchandise». Bloomberg Businessweek. Վերցված է 2020-02-11-ին.
- ↑ Moonbug. «Moonbug Entertainment Acquires YouTube Sensations CoComelon and Blippi to Become World's Largest Digital Kids Media Company». www.prnewswire.com (անգլերեն). Վերցված է 2021-01-30-ին.
- ↑ Todd Spangler, Todd Spangler (2020-07-30). «YouTube Kids' Powerhouse Cocomelon Acquired by Moonbug, Which Raises $120M in New Funding». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-01-30-ին.