Jump to content

«Մասնակից:Armine Harutyunyan1/Ավազարկղ3»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց}}
{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց}}
[[Պատկեր:Birmingham Cathedral (38183614882).jpg|մինի|ձախից]]

'''Սուրբ Ֆիլիպի տաճար''' ({{lang-en|St Philip's Cathedral}}), [[Անգլիա]]յի տաճարներից մեկը, գտնվում է [[Մեծ Բրիտանիա]]յի կենտրոնում տեղակայված [[Բիրմինգհեմ]] քաղաքում: Տաճարը համարվում է Բիրմինգհեմի եպիսկոպոսական նստավայրը: Կառուցվել է որպես ծխական եկեղեցի և [[1715 թվական]]ին նվիրաբերվել Սուրբ Ֆիլիպին: Կառուցվել է [[բարոկկո]] ճարտարապետության ոճով, Թովմաս Արչերի կողմից: Սուրբ Ֆիլիպի տաճարը համարվում է Անգլիայի երրորդ ամենափոքր տաճարը [[Դերբի]]ի և Չելմսֆորդի տաճարներից հետո:
'''Սուրբ Ֆիլիպի տաճար''' ({{lang-en|St Philip's Cathedral}}), [[Անգլիա]]յի տաճարներից մեկը, գտնվում է [[Մեծ Բրիտանիա]]յի կենտրոնում տեղակայված [[Բիրմինգհեմ]] քաղաքում: Տաճարը համարվում է Բիրմինգհեմի եպիսկոպոսական նստավայրը: Կառուցվել է որպես ծխական եկեղեցի և [[1715 թվական]]ին նվիրաբերվել Սուրբ Ֆիլիպին: Կառուցվել է [[բարոկկո]] ճարտարապետության ոճով, Թովմաս Արչերի կողմից: Սուրբ Ֆիլիպի տաճարը համարվում է Անգլիայի երրորդ ամենափոքր տաճարը [[Դերբի]]ի և Չելմսֆորդի տաճարներից հետո:


Տող 25. Տող 25.


Արչերն այցելել է [[Հռոմ]], որտեղ իտալացի ճարտարապետ [[Ֆրանչեսկո Բորրոմինի]]ի կառուցած եկեղեցիների ճարտարապետության ոճը՝ բարոկկոն, մեծ ազդեցություն ունեցավ Թովմաս Արչերի դիզայնի վրա։
Արչերն այցելել է [[Հռոմ]], որտեղ իտալացի ճարտարապետ [[Ֆրանչեսկո Բորրոմինի]]ի կառուցած եկեղեցիների ճարտարապետության ոճը՝ բարոկկոն, մեծ ազդեցություն ունեցավ Թովմաս Արչերի դիզայնի վրա։
[[Պատկեր:Philips Cathedral clock tower (4546238272).jpg|մինի|ձախից|Արևելյան աշտարակ]]

Տաճարի ուղղանկյունաձև դահլիճը, տաճարի ենթակողմը և նավը բաժանում է իրարից սյունների միջոցով։ Փայտե պատկերասրահները տարածվում են սյունների միջև, որը բնորոշ է Անգլիական եկեղեցիներին, որոնք կառուցված են բարոկկո ճարտարապետության ոճով։
Տաճարի ուղղանկյունաձև դահլիճը, տաճարի ենթակողմը և նավը բաժանում է իրարից սյունների միջոցով։ Փայտե պատկերասրահները տարածվում են սյունների միջև, որը բնորոշ է Անգլիական եկեղեցիներին, որոնք կառուցված են բարոկկո ճարտարապետության ոճով։



19:46, 9 Օգոստոսի 2018-ի տարբերակ

Armine Harutyunyan1/Ավազարկղ3
Հիմնական տվյալներ

Սուրբ Ֆիլիպի տաճար (անգլ.՝ St Philip's Cathedral), Անգլիայի տաճարներից մեկը, գտնվում է Մեծ Բրիտանիայի կենտրոնում տեղակայված Բիրմինգհեմ քաղաքում: Տաճարը համարվում է Բիրմինգհեմի եպիսկոպոսական նստավայրը: Կառուցվել է որպես ծխական եկեղեցի և 1715 թվականին նվիրաբերվել Սուրբ Ֆիլիպին: Կառուցվել է բարոկկո ��արտարապետության ոճով, Թովմաս Արչերի կողմից: Սուրբ Ֆիլիպի տաճարը համարվում է Անգլիայի երրորդ ամենափոքր տաճարը Դերբիի և Չելմսֆորդի տաճարներից հետո:

Պատմություն

Հիմնադրում

Սուրբ Ֆիլիպի տաճարի կառուցումը նախատեսվեց այն ժամանակ, երբ մոտակա տարածքում գտնվող Սուրբ Մարտինի տաճարը դարձավ անհարմար ժողովրդի համար, քանի որ Բիրմինգհեմի բնակչությունը գնալով աճում էր: 1710 թվականին Ռոբերտ Ֆիլիպի կողմից անվանվել է Barley Close: Տաճարը թաղամասի ամենաբարձր կետերից մեկն է, որը գտնվում է նույն մակարդակի վրա, ինչ Լոնդոնում գտնվող Սուրբ Պողոսի տաճարի խաչը: Ազգային ժողովի որոշումից հետո, շինարարությունը սկսվել է 1711 թվականին` Թովմաս Արչերի նախագծով և բարերար Ռոբերտ Ֆիլիպի հովանավորությամբ: 1715 թվականին տաճարն արդեն պատրաստ էր օծման արարողությանը, որի ժամանակ տաճարը նվիրաբերվեց Ֆիլիպ առաքյալին: Պարզվում է, որ Սուրբ Ֆիլիպի տաճարը եղել է Արչերի առաջին նախագիծը:

Սուրբ Ֆիլիպի տաճարի շինարարությունը գնահատվում էր 20,000 ֆունտ ստերլինգ, բայց վերջնական ցուցանիշը կազմում էր ընդամենը £ 5,012, որովհետև շատ նյութեր նվիրաբերվել 18th and 19th տեղափոխվել է տաճար` առանց գումար վատնելու: Սուրբ Ֆիլիպի տաճարը ծառայեց որպես ծխական եկեղեցի 1715-1905 թվականներին:

Տաճարը ներառում էր գրադարանը որը տաճարը ժառանգել էր Ուիլյամ Հիգսից:

Տաճար

18-19-րդ դարերում արդյունաբերական հեղափոխությունից և հետագայում նաև թեմական եկեղեցիների ավելացումից հետո, գնալով մեծանում էր նոր վարչական կենտրոնի անհրաժեշտությունը: 1889 թվականին Բիրմինգհեմ քաղաքը դարձավ վարչական կենտրոն:

1905 թվականին Մեծ Բրիտանիայի պետական գործիչ Ջոզեֆ Չեմբեռլենի, Վուսթերի եպիսկոպոսի և Չարլզ Գորիի` տաճարի առաջին եպիսկոպոսի ջանքերի շնորհիվ Սուրբ Ֆիլիպի տաճարը դարձավ Բիրմինգհեմ քաղաքի Մայր տաճարը:

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` 1940 թվականի նոյեմբերի 7-ին տաճարը ռմբակոծվեց և թալանվեց:

Տաճարի մի շարք նշանակալից գանձերը և մի քանի պատուհաններ, որոնք Էդվարդ Բյորն-Ջոնսի նվիրատվությունն էին, տաճարից տեղափոխել էին դեռևս Բիրմինգհեմի քաղաքացիական պատերազմի ժամանակ և 1948 թվականին, տաճարի վերանորոգումից հետո անվնաս տեղափոխվել այդտեղ:

Ճարտարապետություն

Սուրբ Ֆիլիպի տաճարը նախագծել է Թովմաս Արչերը և կառուցել է 1711-1715 թվականներին։ Աշտարակի ամբողջական կառուցումն ավարտվել է 1725 թվականին, իսկ դարպասի ճաղաշարի կառուցումը՝ 1756 թվականին։

Արչերն այցելել է Հռոմ, որտեղ իտալացի ճարտարապետ Ֆրանչեսկո Բորրոմինիի կառուցած եկեղեցիների ճարտարապետության ոճը՝ բարոկկոն, մեծ ազդեցություն ունեցավ Թովմաս Արչերի դիզայնի վրա։

Պատկեր:Philips Cathedral clock tower (4546238272).jpg
Արևելյան աշտարակ

Տաճարի ուղղանկյունաձև դահլիճը, տաճարի ենթակողմը և նավը բաժանում է իրարից սյունների միջոցով։ Փայտե պատկերասրահները տարածվում են սյունների միջև, որը բնորոշ է Անգլիական եկեղեցիներին, որոնք կառուցված են բարոկկո ճարտարապետության ոճով։

Սուրբ Ֆիլիպի տաճարի արևմտյան վերջնամասում տեղակայված է մի աշտարակ, որն աստիճանաբար բարձրանում է և նույնիսկ գերազանցում գմբեթին և լապտերին։ Տաճարն ամբողջությամբ կառուցված է աղյուսով։ Արևելյան մասում գտնվող բնօրինակ խորանն ավելի է ընդարձակվել Հուլիոս Ալֆրեդ Չատվինի կողմից 1884-1888 թվականներին։ Սրբարանն ամրագրված էր Կորինֆսկական սյունների վրա։

Այս համարձակ ձևավորումն ավելի էր հստակեցնում մարմարյա սյունները և քառակուսի որմնասյունները, քիվի գեղանկարչությունը և շքեղորեն ձևավորված առաստաղը։ Չատվինը նաև փոփոխել է տաճարի արտաքին տեսքը, քանի որ բնօրինակ քարերից շատերը շատ փխրուն էին։ Աշտարակը տեղադրվել է 1958-1959 թվականներին։

Էդվարդ Բյորն-Ջոնսը, ով ծնվել է տաճարի մոտակայքում գտնվող Բեննեթս Հիլ փողոցում և մկրտվել հենց այդ տաճարում, Սուրբ Ֆիլիպի տաճարին նվիրատվել է մի քանի պատուհաններ, որոնց հիմնական մասը գտնվում է տաճարի արևելյան վերջնամասում։ Արևմտյան պատուհանը, 1897 թվականին էդվարդը նվիրել է Հենրի Բոուլբիի հիշատակին։

Հուշարձաններից վեցը ներառված են ժառանգության ցանկում, որոնցից մեկը նվիրված է երկու տղամարդկանց հիշատակին, ովքեր մահացել են Բիրմինգհեմի քաղաքապետարանի կառուցման ժամանակ, և Բիրմինգհեմյան ռմբակոծությունների ժամանակ զոհվածների հիշատակին։

Թովմաս Սթիրլինգ Լեիի արձանը նույնպես գտնվում է այդ ցանկում, որի հիմնադիրն է Չարլզ Գորեն։ Արձանում Թովմասի աջ ձեռքն ուղղված է դեպի վեր։

Կոթողը հանդիսավոր կերպով բացվել է 1885 թվականի նոյեմբերի 13-ին Լորդ Չարլզ Բերեսֆորդի կողմից։ Կառույցի ավարտից հետո որոշվեց արգելել հուշարձանները տաճարի ինտերիերին ավելացնել։

Զանգեր

1725 թվականին աշտարակի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո, Ջոզեֆ Սմիթը տաճարին նվիրատրեց ութ զանգեր, որոնք հետագայում ավելացան՝ դառնալով տասը։ Զանգերի զանգվածը հասնում էր մինչև 1320 կիլոգրամ։

18-19-րդ դարերում զանգերն անընդհատ օգտագործվում էին, սակայն 1906 թվականից սկսած զանգերն այլևս չէին օգտագործվում։

Երգչախումբ

Սուրբ Ֆիլիպի տաճարի երգչախումբը սկզբից կազմել են 20 տղաներ և չափահաս դպիրներ, ովքեր երգել են գլխավոր պաշտամունքների ժամանակ։ 1992 թվականից սկսած ձևավորվել է աղջիկների երգչախումբը, ովքեր երգում էին շաբաթը մի քանի անգամ։

1989-2017 թվականներին երգչախմբի ղեկավարը Մարկոս Հաքսլին էր։ Իսկ աղջիկների երգչախմբի ղեկավարը հայտնի մենակատար Էմմա Կյորկբին է։ Երգչախումբը ստացել է շատ հրավերներ երգելու տարբեր տաճարներում և շատ այլ վայրերում։


Տես նաև

Արտաքին հղումներ