Jump to content

Լյուդովիկո Բրեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդովիկո Բրեա
Ծնվել է1450
ԾննդավայրՆիս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա
Վախճանվել է1523
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչJacques Durandi?
 Ludovico Brea Վիքիպահեստում

Լյուդովիկո (Լուի) Բրեա (իտալ.՝ Ludovico Brea, ֆր.՝ Louis Brea), 1450, Նիս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա - 1523), իտալա-լիգուրյան ծագմամբ ռենեսանսյան նկարիչ, որի աշխատանքները հիմնականում կենտրոնացված են ժամանակակից Լիգուրիայի (Իտալիա) և Ծովափնյա Ալպերի արևելյան մասի (Ֆրանսիա) ափամերձ քաղաքներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեան ծնվել է այն ժամանակ Ջենովայի հանրապետության մաս կազմող Նիսում՝ տակառագործների ընտանիքում, որն արմատներով Մոնտալտո Լիգուրեյից էր։

Բրեան հիմնականում կղերական նկարիչ էր, և նրա առավել նշանավոր աշխատանքները ալտարական նկարներն են։ Նկարչի առաջին նշանավոր աշխատանքը Սիմեի (ժամանակակից Նիս) ֆրանցիսկյան վանքի որմնանկարն է։ Բրեայի մյուս աշխատանքները կենտրոնացած են Մոնակոյի և Մենթոնի, Տաջիայի և Իմպերիայի և Սավոնայի և Ջենովայի միջև եղած ափամերձ բնակավայրերում։

Լյուդովիկո Բրեայի աշակերտներից է եղել Տերամո Պյաջոն։

Հիմնական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալտարական նկարի պրեդելլան՝ նվիրված Սուրբ Մարգարիտային (ի սկզբանե գտնվել է Լյուսերամի ծխական եկեղեցում), Նիսի Գեղարվեստի թանգարան
  • «Պիետա» (1475), Սիմեի վանք
  • «Խաչելություն» (1481), Բյանկոյի ապարանքի պատկերասրահ
  • «Համբարձում» (1483), Դուրացո Ջուստինիանիի պատկերասրահ
  • Ticozzi, Stefano (1830). Dizionario degli architetti, scultori, pittori, intagliatori in rame ed in pietra, coniatori di medaglie, musaicisti, niellatori, intarsiatori d’ogni etá e d’ogni nazione' (Volume 1). Gaetano Schiepatti; Digitized by Googlebooks, Jan 24, 2007. էջ 214.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդովիկո Բրեա» հոդվածին։