Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանթե Գաբրիել Ռոսսետտի Dante Gabriel Rossetti |
---|
|
Ծնվել է | մայիսի 12, 1828(1828-05-12)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] |
---|
Վախճանվել է | ապրիլի 9, 1882(1882-04-09)[5][3][6][…] (53 տարեկան) |
---|
Մահվան վայր | Բրայթոն ոն Սի, Birchington, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7][5] և Միացյալ Թագավորություն[4] |
---|
Ազգություն | անգլիացիներ և իտալացի |
---|
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
---|
Կրթություն | Քինգս քոլեջ[8], Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Heatherley School of Fine Art? |
---|
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
---|
Մասնագիտություն | բանաստեղծ, նկարազարդող, նկարիչ, թարգմանիչ, գրող և արվեստագետ |
---|
Ոճ | Պրեռաֆայելիտներ[4][5] և սիմվոլիզմ[9] |
---|
Ժանր | դիմապատկեր, արթուրյան գեղանկարչություն[4], ֆիգուրատիվիզմ[4], այլաբանություն[4] և կրոնական նկարչություն[4] |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Ավետում, Beata Beatrix և Dante's Dream |
---|
Անդամակցություն | Պրեռաֆայելիտներ և Burlington Fine Arts Club? |
---|
Հայր | Գաբրիել Ռոսսետտի[8] |
---|
Մայր | Ֆրենսիս Պոլիդորի[8] |
---|
Ամուսին | Էլիզաբեթ Սիդալ[8] |
---|
Համատեղ ապրող | Ֆաննի Կորնֆորտ |
---|
ստորագրություն
|
Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում |
Դանթե Գաբրիել Ռոսսետտի, իսկականը՝ Գաբրիել Չարլզ Դանթե Ռոսսետտի մայիսի 12, 1828(1828-05-12)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - ապրիլի 9, 1882(1882-04-09)[5][3][6][…], Բրայթոն ոն Սի, Birchington, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7][5] և Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի նկարիչ և բանաստեղծ։ «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից։
Սովորել է Լոնդոնի գծանկարչության դպրոցում (1843 թվականից) և Գեղարվեստի ակադեմիայում (1845 թվականից)։ Մերժելով իր ժամանակի արվեստի վուլգար պրոզաիկությունը՝ Ռոսսետտին դիմել է իտալացի պրիմիտիվիստների գեղանկարչությանը թեմաներ և սյուժեներ վերցրել իտալական միջնադարյան և Վաղ Վերածննդի պոեզիայից (հատկապես՝ Դանթեից), միջնադարյան առասպելներից և քրոնիկներից, անգլիական ռոմանտիկ գրականությունից, կերպարներին հաղորդելով զգայական բնույթ միաժամանակ՝ միստիկական երանգ («Մարիամի մանկությունը» նկարը, 1849 թ. Թեյթ պատկերասրահ, Լոնդոն, «Երկնային ընկերուհի» բանաստեղծությունը, 1850 թ.)։ Ռոսսետտի կոմպոզիցիաներում ֆիգուրների ծավալային պատկերումն ու դեկորատիվ պայմանական ֆոնի միահյուսումը, վառ բազմազանությունն ու նուրբ գծայնությունը շատ բանով նախորդել են <մոդեռն> ոճին (Թեյթ պատկերասրահ, «Դանթեի երազը», 1870-1871 թթ., Ուոկերի գեղարվեստական պատկերասրահ, Լիվերպուլ)։ Ռոսսետտիի գրական երկերն աչքի են ընկնում կերպարների կենսալիությամբ և հավաստիությամբ, լեզվի պլաստիկությամբ («Բանաստեղծություններ», 1870 թ., «Բալլադներ և սոնետներ», հ․ 1-2, 1881 թ., ժողովածուները)։ Ռոսսետտիի մի շարք բանաստեղծություններ նվիրված են իտալացի ժողովրդի ազատագրական պայքարին։ Ձևավորել է նաև գրքեր, կատարել (Ու․ Մորիսի հետ) վիտրաժների և պաննոների էսքիզներ, դեկորատիվ մոնումենտալ երփնագրեր։
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Dante Gabriel Rossetti (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Gaunt W., Bryson J. Encyclopædia Britannica
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.sothebys.com/en/auctions/ecatalogue/2012/british-irish-art/lot.11.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|
|
---|
| Կտավներ | | |
---|
| Նկարներ | |
---|
| Բնորդուհիներ | |
---|
| Ընտանիք | |
---|
| Այլ | |
---|
|