Jump to content

Բրյուգգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բրյուգգե
Brugge / Bruges
Դրոշ Զինանշան

Լուսանկար Բրյուգգեի ջրանցքներից մեկից
ԵրկիրԲելգիա Բելգիա
ՇրջանԱրևմտյան Ֆլանդրիա
ՀամայնքԲրյուգգե
Տվյալ կարգավիճակում1128 թվականից
Մակերես138 կմ²
ԲԾՄ2 մ
Պաշտոնական լեզուհոլանդերեն
Բնակչություն118 509 մարդ (հունվարի 1, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ050
Փոստային դասիչ8000[2], 8380[2], 8310[2] և 8200[2]
Պաշտոնական կայքbrugge.be(նիդեր.)
Բրյուգգե (Բելգիա)##
Բրյուգգե (Բելգիա)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 996
ռուս..անգլ..ֆր.

Բրյուգգե, այլ թարգմանություններով նաև Բռյուգե (հոլ.՝ Brugge [ˈbrʏʝə], ֆր.՝ Bruges), Բելգիական Արևմտյան Ֆլանդրիա նահանգի գլխավոր քաղաքը։ Եվրոպայի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկը։ Բնակչությունը՝ 118 509 մարդ (հունվարի 1, 2022)[1]։ Միջնադարում, երբ քաղաքը գտնվում էր իր ծաղկման գագաթնակետին, քաղաքն ուներ ավելի քան 200.000 բնակիչ։

Բրյուգգեն կարևոր տնտեսական քաղաք է։

20-րդ դարի վերջում քաղաքից փոքր-ինչ հեռու կառուցվել է ժամանակակից նավահանգիստ Զեբռյուգեն, և դրա շնորհիվ Բրյուգգեն վերադարձրել է նախկինում կորցրած ծովային առևտրի քաղաքի տիտղոսը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է ծովից 17 կմ հեռավորության վրա՝ պտղաբեր հարթավայրում, Գենտ-Օստենդե պետական ճանապարհային գծի վրա։ Քաղաքում միավորվում են երեք ջրանցք՝ Գենտի, Սլյոյսի և Օստենդեի։ Այս ջրանցքներն այնքան խորն են, որ դրանցով կարող են ընթանալ ծովային մեծ նավեր[3]։

Երբեմն Բրյուգգեն անվանում են «Հյուսիսային Վենետիկ»[4]։ Նախկինում այստեղ՝ կամրջի մոտ մարդիկ հավաքվում էին տոնավաճառի․ «Կամուրջ» տեղանքի անվանումը դարձավ հասարակ անուն և շուտով սկսվեց ասոցացվել քաղաքի հետ (հոլ.՝ Bruggeգերմ.՝ Brücke՝ կամուրջ)։ Ժամանակակից քաղաքում կա 54 կամուրջ, որից 12-ը՝ փայտից։

Բրյուգգեն արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուգգեում են տեղի ունենում Շարլ դե Կոստերի «Ուլենշպիգելի մասին լեգենդը» վեպից էպիզոդների մի շարք։

Բրյուգգե քաղաքին են նվիրված բելգիացի գրող Ժ. Ռոդենբախի «Մեռած Բրյուգգե» (ֆր.՝ «Bruges-la-morte», 1892) և Ժամկոչ (ֆր.՝ «Le carilloneur», 1897, իսկ մեկ այլ թարգմանությամբ՝ «Կյանքից Վեր»)։

«Ժամադրություն Բրյուգգեում» վեպը (1958) եռագրության երկրորդ գիրքն է (առաջին գիրքը՝ «Մայոր Վատրեն» (1956), իսկ երրորդ գիրքը՝ «Երբ նահանջում է ծովը» (1963))։ Եռագրության հեղինակը հայտնի ֆրանսիացի հեղինակ Արման Լանուն է (1913 - 1983)։ «Ժամադրություն Բրյուգգեում» վեպի թեման Երկրորդ համաշխարհային պատերազմ վերապրած, տարբեր ճակատագրեր ունեցող մարդկանց, փնտրտուքների մասին է։

Բրյուգգեում են տեղի ունենում «Բրյուգգեում» (անգլ.՝ In Bruges (2008), այլ թարգմանությամբ նաև՝ Մի անգամ Բրյուգգեում ֆիլմի իրադարձությունները։

Բրյուգգեն այն քաղաքներից մեկն է, որտեղ զարգանում են Ֆեդերիկո Անդախազիի «Ֆլամանդական գաղտնիք» գրքի գործողությունները։

Bruges (1981–2010 normals, sunshine 1984–2013)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6.2
(43.2)
7.0
(44.6)
10.8
(51.4)
14.5
(58.1)
17.4
(63.3)
19.9
(67.8)
22.4
(72.3)
22.5
(72.5)
19.7
(67.5)
15.3
(59.5)
10.1
(50.2)
6.6
(43.9)
14.7
(58.5)
Միջին օրական °C (°F) 3.6
(38.5)
3.8
(38.8)
6.8
(44.2)
9.3
(48.7)
12.9
(55.2)
15.6
(60.1)
17.9
(64.2)
17.9
(64.2)
15.0
(59)
11.3
(52.3)
7.1
(44.8)
4.1
(39.4)
10.6
(51.1)
Միջին ցածր °C (°F) 0.9
(33.6)
0.6
(33.1)
2.8
(37)
4.5
(40.1)
8.4
(47.1)
11.3
(52.3)
13.3
(55.9)
12.9
(55.2)
10.4
(50.7)
7.4
(45.3)
4.2
(39.6)
1.7
(35.1)
6.5
(43.7)
Տեղումներ մմ (դյույմ) 66.5
(2.618)
55.8
(2.197)
58.0
(2.283)
44.2
(1.74)
61.5
(2.421)
68.5
(2.697)
71.3
(2.807)
79.0
(3.11)
79.2
(3.118)
84.8
(3.339)
86.1
(3.39)
81.1
(3.193)
836.2
(32.921)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 12.6 10.6 11.8 9.7 10.7 10.0 9.9 9.9 10.8 12.1 13.7 13.3 135.1
Միջին ամսական արևային ժամ 63 83 130 187 217 211 221 208 152 118 65 51 1705
աղբյուր: {{{աղբյուր 1}}}


Բրյուգգեի համայնապատկեր
Բրյուգգեի համայնապատկեր


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bevolking per gemeente op 1 januari 2022Statbel.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Crossroads Bank for Enterprises
  3. «Брюгге». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Edward Neville Vose How Bruges Became "The Venice of the North" // The spell of Flanders. — The Page Company, 1915.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյուգգե» հոդվածին։