Jump to content

Բեռլինի պետական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռլինի պետական գրադարան
Изображение логотипа
Երկիր Գերմանիա
Տեսակuniversal library?, ՄԱԿ-ի պահեստային գրադարան, state library of Germany? և գրադարան
Հիմնվել է1661
ՏեղադրությունԲեռլին
Այլ տվյալներ
Կայքstaatsbibliothek-berlin.de(գերմ.)(անգլ.)

Բեռլինի պետական գրադարան (գերմ.՝ Staatsbibliothek zu Berlin; colloquially Stabi), աշխարհի խորոշագույն գրադարաններից մեկը և գերմանական իրականության մեջ ամենակարևոր ակադեմիական-գիտահետազոտական գրադարաններից մեկը[1]։ Ներառված է Պրուսիայի մշակութային ժառանգության ցանկում։

Հարուստ է տարատեսակ գրքերով` տարբեր դարաշրջաններին պատկանող, տարբեր լեզուներով ու թեմաներով։ Այստեղ են պահվում համաշխարհային մշակույթի այնպիսի արժեքավոր նմուշներ, ինչպիսիք են Մոցարտի ձեռագրերի հսկայական հավաքածուն, Բախի ինքնագրերի ութսուն տոկոսը, Բեթհովենի № 5 սիմֆոնիան ու № 9 սիմֆոնիան, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում[2], Բոկաչչոյի «Դեկամերոն» և այլն[3]։

Գրադարանում պահվում է նշանավոր մարդկանց ընդհանուր առմամբ 320 000 ինքնագիր։ Պետական գրադարանի հարստությունը համալրում են 200 000 եզակի տպագրություններ, 1400 հեղինակային ձեռագրեր, 66 000 երաժշտական ձեռագրեր և այլն։

Հիմնադրվել է 1661 թվականին դուքս Ֆրիդրիխ Վիլհելմի կողմից։ 1701 թվականին շինությունը վերանվանվում է «Թագավորական գրադարան Բեռլինում», իսկ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում Գերմանիայում միապետության տապալումից հետո վերանվանվում է «Պրուսիայի պետական գրադարան»։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրադարանի բազմաքանակ նյութերի մեծ մասը տեղափոխվեց տարբեր վանքեր ու դղյակներ[4] : 1992 թվականին Գերմանիայի միավորման արդյունքում երկու վայրում պահվող գրքերը կրկին միավորվեցին «Բեռլինի ազգային գրադարան. Պրուսիական մշակույթի ժառանգություն» անվան տակ[5]։

Մինչև 1780 թվականը գրադարանը գտնվում էր Բեռլինի քաղաքային հրապարակում։ Այդ տարիներին գրադարանն ուներ մոտ 150 000 գիրք[6]։

Իր կոր կառուցվածքի պատճառով Բեռլինի բնակիչները «Հին գրադարանին» տվեցին Կոմոդ (Chest of drawers) անունը։ Բարոկկո ոճով այս շինությունը կառուցվել է 1775 - 1780 թվականներին, ճարտարապետներ Էրլախի և Ունգերի կողմից։ «Հին գրադարանի» շնորհիվ գրականությունը, որ առաջ պատկանում էր բացառապես պալատականներին ու նախարարաներին, հասանելի դարձավ նաև բուրժուազիայի համար։

Գրադարանում են պահպանվել Լուսավորության դարաշրջանի այնպիսի ներկայացուցիչների գործեր, ինչպիսիք են Ռուսսոն և Վոլտերը։ Իր ճարտարապետական տեսքով գրադարանը հիշեցնում է վիեննական Հոֆբուրգին (ավստրիական պալատ, ներկայումս` Ավստրիայի նախագահի պաշտոնական նստավայրը), քանի որ Ֆրիդրիխ Մեծը Ունգերին հրամայել էր կառուցել հենց վիեննական նախագծի կրկնօ��ինակը, որն արդեն 50 տարվա պատմություն ուներ։ Բայց քանի որ Հոֆբուրգը ձևափոխման ենթարկվելուց հետո գործածության հանձնվեց միայն 1889 - 1893 թվականներին, բեռլինյան կրկնօրինակը 100 տարի ավելի մեծ էր իր վիեննական բնօրինակից։

Մասնաճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականից ի վեր Բեռլինի պետական գրադարանը երկու մասնաճյուղ ունի. առաջինը Ունտեր Դեն Լինդեն փողոցում գտնվող շինությունն է, որը հիմնադրվել է որպես պատմական հետազոտությունների կենտրոն։ 1944 թվականին գրադարանը մեծ վնասներ է կրում, սակայն 2000 թվականից ի վեր վերականգնողական աշխատանքներ են տարվում` կառուցողական նոր մտքերի իրականացմանը զուգահեռ[7]։

Մյուս մասնաճյուղը` ժամանակակից գրադարանը, գտնվում է Պոստդամեր փողոցում[7]։

1967-1978 թվականներին ճարտարապետ Հանս Շարունի նախագծով կառուցված այս շինությունը շատերին հայտնի դարձավ Վիմ Վենդերսի «Բեռլինի երկինքը» ֆիլմից։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Peter Jörg Becker und Tilo Brandis: Staatsbibliothek zu Berlin, Preußischer Kulturbesitz, altdeutsche Handschriften. Kulturstiftung d. L. 1995
  • Ralph Breslau: Verlagert, verschollen, vernichtet … Das Schicksal der im Zweiten Weltkrieg ausgelagerten Bestände der Preußischen Staatsbibliothek. Staatsbibliothek zu Berlin, Berlin 1995 ISBN 3-88053-060-2
  • Walter Ederer und Werner Schochow (Hrsg.): 325 Jahre Staatsbibliothek in Berlin. Das Haus und seine Leute. 1986 ISBN 3-88226-275-3
  • Barbara Schneider-Kempf: 25 Jahre Scharoun-Bau. 25 Jahre Staatsbibliothek an der Potsdamer Straße. Berlin 2004
  • Werner Schochow: Bücherschicksale. Die Verlagerungsgeschichte der Preußischen Staatsbibliothek. Auslagerung, Zerstörung, Entfremdung, Rückführung. Dargestellt aus den Quellen. Berlin 2003 ISBN 3-11-017764-1
  • Gudrun Voigt: Die kriegsbedingte Auslagerung von Beständen der Preußischen Staatsbibliothek und ihre Rückführung. Eine historische Skizze auf der Grundlage von Archivmaterialien. Kleine historische Reihe des Laurentius Verlages. Bd. 8. Laurentius, Hannover 1995 ISBN 3-931614-08-5
  • Ralph Breslau (Red:): Verlagert, verschollen, vernichtet ... Das Schicksal der im Zweiten Weltkrieg ausgelagerten Bestände der Preußischen Staatsbibliothek. Staatsbibliothek zu Berlin, Berlin 1995, ISBN 3-88053-060-2.
  • Martin Hollender (Hrsg.): „Denn eine Staatsbibliothek ist, bitte sehr! kein Vergnügungsetablissemang“. Die Berliner Staatsbibliothek in der schönen Literatur, in Memoiren, Briefen und Bekenntnissen namhafter Zeitgenossen aus fünf Jahrhunderten. Staatsbibliothek, Berlin 2008, ISBN 978-3-88053-142-0 (Beiträge aus der Staatsbibliothek zu Berlin, Preußischer Kulturbesitz 25).
  • Friedhilde Krause, Antonius Jammers: „Hier müssen private Kreise mithelfen …“ Das Engagement des Vereins der Freunde für seine Königliche und Preußische Staatsbibliothek von 1914 bis 1944. Stapp, Berlin 2009, ISBN 978-3-87776-121-2.
  • Barbara Schneider-Kempf: 25 Jahre Scharoun-Bau. 25 Jahre Staatsbibliothek an der Potsdamer Straße. Grußwort der Kommissarischen Generaldirektorin. Staatsbibliothek zu Berlin, Berlin 2003.
  • Werner Schochow: Die Berliner Staatsbibliothek und ihr Umfeld. 20 Kapitel preussisch-deutscher Bibliotheksgeschichte. Klostermann, Frankfurt a. M. 2005, ISBN 3-465-03442-2 (Buchanzeige).
  • Werner Schochow: Geschichten aus der Berliner Staatsbibliothek. 41 Miniaturen. BibSpider, Berlin 2014, ISBN 978-3-936960-79-2.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Die Staatsbibliothek: Porträt» [About the State Library] (German). Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Ludwig van Beethoven: Symphony No. 9 in d minor, op. 125». UNESCO Memory of the World Programme. 2008 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «Die Staatsbibliothek: Zahlen und Fakten» [Facts and Figures] (German). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Die Staatsbibliothek: Geschichte 1946-» [History 1946-] (German). Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Die Staatsbibliothek: Geschichte 1990-» [History since 1990] (German). Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Die Staatsbibliothek: Geschichte 1810-1945» [History 1810-1945] (German). Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 «Haus Potsdamer Straße» (German). Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի պետական գրադարան» հոդվածին։