Վալերի Շումաքով
Վալերի Իվանովիչ Շումաքով (ռուս.՝ Валерий Иванович Шумаков, 9 Նոյեմբեր 1931, Մոսկուա, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 27 Յունուար 2008, Մոսկուա, Ռուսիա) ռուս վիրաբոյժ եւ փոխպատուաստող։
Վալերի Շումաքով | |
---|---|
| |
Ծնած է | 9 Նոյեմբեր 1931 |
Ծննդավայր | Մոսկուա, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 27 Յունուար 2008 (76 տարեկանին) |
Մահուան վայր | Մոսկուա, Ռուսիա |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Ռուսիա |
Ուսումնավայր | Մոսկուայի Ի. Սեչենովի անուան առաջին պետական բժշկական համալսարան |
Կոչում | Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ? եւ փրոֆէսոր |
Մասնագիտութիւն | վիրաբուժ, բժիշկ, transplant surgeon, համալսարանի դասախօս |
Աշխատավայր | Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ? |
Անդամութիւն | Ռուսաստանի Գիտութիւններու Ակադեմիա |
Ռուսաստանի մէջ եղած է արհեստական մարնանդամի վիրահատութեան յառաջամարտիկը:
Շումաքով իր բժշկական ասպարէզը սկսած է ուսումնասիրելով արեան հոսքը սիրտի բնածին խանգարումներու վիրահատութիւններու ատեն։
Ան Ռուսաստանի մէջ արհեստական մարմնանդամներու բժշկական գիտահետազօտական հիմնարկը ղեկավարած է աւելի քան 30 տարի (1974-էն):
Ան Ռուսաստանի առաջին բժիշկն էր, որ յաջողութեամբ փոխպատուաստած է լեարդ, սիրտ եւ վահանաձեւ գեղձ:
Վալերի Շումաքով գրած է աւելի քան 20 գիրք եւ 450 գիտական հրապարակում[1]։