Jump to content

փարատել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ փարատել վանկեր՝ փա•րա•տել 

փարատել 1

[խմբագրել]

Կազմություն

[խմբագրել]

Արմատ՝ փարատ, վերջածանց՝ -ել:

Բայ

  1. ցրել, հեռացնել, վերացնել, վանել  Խավարը փարատել:  Նա այն ժամանակ վրա է հասնում փարատում հոգուս մռայլությունը։ Հովհաննես Թումանյան  Նա հորանջելով գլուխը վեր բարձրացրեց, ձեռքով շփեց ճակատը, կարծես աշխատում էր բռնի կերպով քունը փարատել իր աչքերից։ (Րաֆֆի)
  2. սփոփել, ամոքել, վիշտը՝ ցավը մեղմել կամ վերացնել  Ես վազեցի քեզ մոտ փոքր-ինչ կազդուրվելու, փոքր-ինչ փարատելու իմ սրտի ցավերը։ (Րաֆֆի)
  3. (եկեղ․) նոր ծննդկանի վրա երկրորդ օրը աղոթք կարդալ (քահանայի)  Այ տեր հայր, ծնել է, գնանք տունը փարատենք: (Գաբրիել Տեր-Հովհաննիսյան)
  4. վառած՝ բոցը անցած թոնրի պատերը լաթով մաքրել՝ հաց թխելուց առաջ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ցրել, հեռացնել, վանել, վերացնել,
  2. սփոփել, մխիթարել, ամոքել, դարմանել, ապաքինել
  3. (գվռ․) փարատել

փարատել 2

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. տե՛ս փառատել  Ա՜խ, եթե յուր ձեռքը տային այդ շունը (Արամը)… պզիկ-պզիկ պիտի փարատեր: Տիգրան Կամսարական

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս հոշոտել

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]