Jump to content

Օրգանիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օրգանիզմներից)
Աղիքային ցուպիկ

Օրգանիզմ, կենդանի մարմին, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից։ Օրգանիզմները հանդիսանում են կենսաբանության ուսումնասիրման գլխավոր առարկան։ Դիտարկման հարմարության համար բաշխվում են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանիդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը։ Դրանց ամենաընդհանուր բաժանումն է կորիզավորների և անկորիզների։ Ըստ օրգանիզմը կազմող բջիջների թվի այն բաժանում են միաբջիջ և բազմաբջիջ արտահամակարգային կատեգորիաների։ Դրանց միջև առանձնահատուկ տեղ են գրավում միաբջիջների գաղութները։

Ամբողջական բազմաբջիջ օրգանիզմի ձևավորումը գործընթաց է բաղկացած կառուցվածքի և գործաձույթների տարբերակումից (բջիջներ, հյուսվածքներ օրգաններ) և օնտոգենեզում, ինչպես նաև ֆիլոգենեզում դրանց ներգրավումից։ Բազում օրգանիզմներ կազմակերպված են համակեցությունների մեջ (օրինակ մարդկանց մոտ ընտանիք, աշխատանքային կոլեկտիվ և այլն)։

Ոչ կենդանի բնությունից տարբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկենդան բնության տարրերից կենդանի օրգանիզմների ամենագլխավոր տարբերությունը օրգանիզմենրի և շրջակա միջավայրի միջև նույթերի և էներգիայի մշտական փոխանակումն է։ Ահա կենդանու հիմնական հատկանիշները.

  • շնչառություն` գործընթաց, որի ընթացքում շրջակա միջավայրի և օրգանիզմների միջև տեղի է ունեում գազափոխանակություն
  • սնուցում` կենդանի օրգանիզմի կողմից սննդի օգտակար նյութերի յուրացում
  • արտաթորություն` օրգանիզմի համար ոչ պետքական կամ վնասակար կենսագործունեության արտադրանքի հեռացման գործընթաց
  • շարժում` տարածության մեջ առանձնյակի մարմնի կամ դրա մասերի փոփոխություն
  • աճ` առանձնյակի զանգվածի կամ չափերի ավելացում կենսասինթեզ գործընթացների հաշվին
  • զարգացում` կյանքի ընթացքում օրգանիզմի կատարելագործում
  • գրգռականություն` շրջակա միջավայրի ազդակների վրա օրգանիզմի ընտրողական ռեակցիայի ունակություն։
  • բազմացում` իրեն նման առանձնյակների վերարտադրություն
  • ժառանգականություն` սերունդներին իր հատկանիշների փոխանցման ունակություն
  • Քիմիական բաղադրության առանձնահատկությունները և միասնականությունը` Կենդանի օրգանիզմների բաղադրության մեջ մտնում են քիմիական այն տարրերը, ինչ որ անկենդան բնության առարկաների մեջ։

Հատուկ դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ըստ միջավայրի անհրաժեշտ թթվայնության մակարդակի տարբերում են՝ ացիդոֆիլ և ացիդոֆոբ օրգանիզմներ
  • Ըստ կենագործունեության համար անհրաժեշտ թթվածնի աէրոբ և անաէրոբ օրգանիզմներ
  • Ըստ կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերի սինթեզման ունակության՝ աուկսոտրոֆ, աուտոտրոֆ, հետերոտրոֆ և միկսոտրոֆ օրգանիզմներ
  • Ըստ շրջակա միջավայրի աղայնության անհրաժեշտ մակարդակի առանձնացնում են՝ գալոֆիլ և գալոֆոբ օրգանիզմներ
  • Ըստ տարբեր աղիության պայմաններում գոյատևելու ունակության՝ հետերոգալիական և հոմոգալիական օրգանիզմներ
  • Ըստ ցածր և բարձր ջերմաստիճանի պայմաններում գոյատևման հնարավորության՝ կրիոֆիլ և թերմոֆիլ օրգանիզմներ
  • Ըստ մարդու հետ կապի՝ սինանտրոպ և ոչ սինանտրոպ օրգանիզմներ
  • Ըստ շրջակա միջավայրի աղիության զգալի փոփոխություններին դիմանալու ունակության՝ ստենոգալ և էվրիգալ օրգանիզմներ
  • Ըստ ջերմաստիճանի զգալի տատանումներին դիմանալու ունակության՝ ստենոթերմ և էվրիթերմ օրգանիզմներ
  • Ըստ խիստ որոշակի կենսատոպերում բնակության՝ ստենոտոպ և էվրիտոպ օրգանիզմներ
  • Ըստ խիստ որոշակի հողաշերտում բնակության՝ ստենոէդաֆիկ և էվրիէդաֆիկ օրգանիզմներ
  • Ըստ երկրագնդի վրա բնակության՝ ցիրկումպոլյառ և ցիրկումտրոպիկ օրգանիզմներ
  • Ըստ աղտոտված ջրամբարներում բնակության հարմարվողականության՝ սապրոբ և ոչ սապրոբ օրգանիզմներ
  • Ըստ օրգանիզմը կազմող բջիջների քանակի՝ միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմներ
  • Օրգանիզմը կյանքի հիմնական միավորն է, դրա հատկությունների իրական կրողը, քանի որ միայն օրգանիզմի բջիջներում են իրականացվում կյանքի գործընթացները։ Որպես առանձին տեսակ օրգանիզմը մտնում է պոպուլյացիայի և տեսակի ցանկի մեջ՝ կյանքի պոպուլյացիոն տեսակային մակարդակի կառուցվածքային միավոր։