Ցողիկ
Արտաքին տեսք
(Վերահղված է Ցողաբույսից)
Ցողիկ, ցողաբույս, ցողիկազգիների ընտանիքի միջատակեր բույսերի ցեղ։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա, հազվադեպ միամյա, սողացող կամ պալարանման կոճղարմատով և կլոր, երկարավուն տերևների վարդակով բույսեր են։ Տերևները պատված են կարմիր գլխիկներ ունեցող գեղձային մազիկներով։ Դրանցով բռնվում են տերևի վրա ընկած միջատները, իսկ գեղձերի արտադրած կպչուն հեղուկի պարունակած օրգանական թթուները և մարսողական ֆերմենտները քայքայում են բռնված միջատի սպիտակուցները և լրացնում սննդանյութերի պակասը։ Ծաղիկները մեկական են կամ ողկույզներով։ Պտուղը տուփիկ է։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 100 տեսակ՝ տարածված արևադարձային և բարեխառն գոտիներում։
ՍՍՀՄ-ում կա 4 տեսակ՝
- ցողիկ՝ կլորատերև, դեղաբույս է, թունավոր, օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ,
- ցողիկ անգլիական,
- ցողիկ միջանկյալ,
- ցողիկ հակառակ ձվաձև։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 166)։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |