Փոխպատվաստում
Օրգանի կամ հյուսվածքի փոխպատվաստումը օրգանիզմի մի մասից մյուսում կամ մի կենդանուց մյուսին կոչվում է տրանսպլանտացիա ։ Այն օրգանիզմը, որից վերցնում են տվյալ օրգանը կամ հյուսվածքը, կոչվում է դոնոր, իսկ օրգանիզմը, որին պատվաստում են՝ ռեցիպիենտ Փոխպատվաստման համար վերցրած օրգանը կոչվում է տրանսպլանտատ։
Տարբերում են աուտոտրանսպլանտացիա, երբ փոխպատվաստումը կատարում են նույն օրգանիզմում՝ մարմնի մի մասից մյուսում։ Ալլոտրանսպլանտացիա-փոխպատվաստումը կատարում են նույն տեսակին պատկանող մի անհատից մյուսին։
Քսենոտրանսպլանտացիա, երբ դոնորը և ռեցիպիենտը պատկանում են տարբեր տեսակներին։
Տրանսպլանտացիայի հաջողությունը հիմնականում պայմանավորված է օրգանիզմի իմունոլոգիական ռեակցիայից, որն առաջանում է դոնորի և ռեցիպիենտի ոչ միանման անտիգենային կազմությունից։
Աուտոտրանսպլանտացիայի դեպքում տրանսպլանտը, որպես անտիգեն, նույնն է, ինչ ռեցիպիենտինը, ուստի իմունոլոգիական ռեակցիա չի առաջանում։ Տարբեր օրգանիզմների միջև կատարվող տրանսպլանտացիան առաջացնում է իմունային ռեակցիա տարբեր անտիգեների առկայության պատճառով։
Մոնոզիգոտ երկվորյակների անտիգենային նմանության շնորհիվ նրանց միջև տրանսպլանտացիան հաջող է ընթանում։ Վերոհիշյալ պատճառից քսենոտրանսպլանտացիան հնարավոր է իրականացնել միայն որոշ անողնաշարավոր կենդանիների մոտ։
Ինչպես արդեն նշվեց, դոնորից վերցրած տրանսպլանտը ռեցիպիենտի համար համարվում է օտարածին նյութ (անտիգեն), որը պատճառ է դառնում հակամարմինների առաջացման (իմունային ռեակցիա)։ Դա է պատճառը, որ ալլոտրանսպլանտացիայի դեպքում ռեցիպիենտի օրգանիզմում տրանսպլանտը կարճատև սերտաճելուց հետո անջատվում է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիսակյան Ս․ Հ․, Ընդհանուր և բժշկական կենսաբանություն, Երևան 2006 թվական, Զանգակ տպագրատուն, էջ 282