Տավուշ (գետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տավուշ (այլ կիրառումներ)
Տավուշ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 63 կմ |
Ավազանի մակերես | 102 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Միափորի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Կուր գետ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աղնջա, Այծաղբյուր, Հանքաձոր, Մոսեսագետ, Բուղդալու և Ախնջի |
Երկիր | Հայաստան և Ադրբեջան |
Երկրամաս | Տավուշի մարզ |
Տավուշ, Թաուզ, Թաուս, Թովուզ, Թոուզչայ, Տաուզ, Տոս, գետ Հայաստանի Տավուշի մարզում։ Սկիզբ է առնում Միափորի հյուսիս–արևելյան լանջերից, գլխավորապես Ավագա բինի, Դուռնալու վտակներից, Կենաց լեռնաշղթայի արևելյան և Աղնջա ու Տավուշ գետերի ջրբաժան լեռնաշղթայի լանջերից հոսող բազմաթիվ առուներից[1][2]։ Երկարությունը 63 կմ է (Հայաստանում 25 կմ), ավազանը՝ 102 կմ2։ Տավուշը, Միափորի ցածրադիր փեշերից մինչև Բերդ քաղաքը հոսում է թավուտ անտառների միջով։
Ջրերը պարզ են ու մաքուր։ Տավուշ գետում բնակվում են ձկների կարմրախայտ, բեղոտ, մուրծի, ճապալ և այլ տեսակներ։ Գարնան ձնհալից և անձրևներից հորդանում է։ Տավուշ գետի վրա կառուցվել է համանուն ջրամբարը (Տավուշի ջրամբար)։ Տավուշը հոսում է տարածաշրջանի կենտրոնական մասով։ Ադրբեջանի Թավուզի շրջանում միանում է Աղնջա գետին և թափվում Կուր գետը։ Տավուշի օժանդակներն են՝ Հանքաձոր (4,5 կմ), Այծաղբյուր (3,5 կմ) գետակները։
Տավուշը ձախ կողմից ընդունում է Արդամ և Սուտներ ոչ մեծ վտակները։
Ադրբեջանական տարածքում կոչվում է Թովուզչայ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 120 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 48 — 916 էջ։
|