Jump to content

Վադիմ Կոժևնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմ Կոժևնիկով
Ծնվել էապրիլի 9 (22), 1909 կամ ապրիլի 22, 1909(1909-04-22)[1]
ԾննդավայրՏոգուր, Tomsky Uyezd, Տոմսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 22, 1984(1984-10-22)[1] (75 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, սցենարիստ, լրագրող, խմբագիր, քաղաքական գործիչ և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄՊՀ ազգաբանական ֆակուլտետ
Ժանրերվեպ, վիպակ և պատմվածք
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ
և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԶավակներNadezhda Kozhevnikova? և Q70254213?

Վադիմ Միխայլովիչ Կոժևնիկով (ապրիլի 9 (22), 1909 կամ ապրիլի 22, 1909(1909-04-22)[1], Տոգուր, Tomsky Uyezd, Տոմսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 22, 1984(1984-10-22)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ 1939 թվականին լույս է տեսել պատմվածքների առաջին ժողովածուն («Գիշերային խոսակցություն»), այնուհետև՝ «Մեծ կոչ» (1940), «Ահեղ զենք» (1941) վիպակները։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է «Պրավդա»-ի զինվորական թղթակից։ Հրատարակել է «Պատմվածքներ պատերազմի մասին» (1942), «Մարտ-ապրիլ» (1942), «Սիրելի ընկերներ» (1943), «Պատերազմի ճամփաներով» (1955) ժողովածուները, «Տափաստանային արշավ» (1936—1937), «Ծանոթացեք, Բալուև» (1960, համանուն ֆիլմ, 1963), «Թռչող օր» (1962) վիպակները, «Սուր և վահան» (1965, համանուն ֆիլմ, 1968, Վ. Բասովի հետ), «Կեսօրին արևոտ կողմում» (1973) վեպերը.՝ «Հատուկ ստորաբաժանում» և «Պյոտր Ռյաբինկին» վիպակների համար 1971 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1949 թվականից ԽՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար և «Զնամյա» ամսագրի գլխավոր խմբագիր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 508