Jump to content

Սանդրա Ռուլոֆս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ս. Ռուլոֆսից)
Սանդրա Ռուլոֆս
Sandra Roelofs
Ծնվել էդեկտեմբերի 23, 1968(1968-12-23) (56 տարեկան)
Թերնեուզեն, Զեյլանդ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն և  Վրաստան
Մասնագիտությունդիվանագետ
Հաստատություն(ներ)Թբիլիսիի պետական համալսարան
Պարգևներ
Commander of the Cross of the Order of Merit of the Republic of Poland
ԿուսակցությունՄիացյալ ազգային շարժում
Ամուսին(ներ)Միխեիլ Սաակաշվիլի
Ստորագրություն
Изображение авто��рафа
 Sandra Roelofs Վիքիպահեստում

Սանդրա Ռուլոֆս (դեկտեմբերի 23, 1968(1968-12-23), Թերնեուզեն, Զեյլանդ, Նիդերլանդներ), հոլանդացի լեզվաբան և Վրաստանի առաջին տիկին 2004-2013 թվականներին, երբ նրա ամուսին Միխեիլ Սաակաշվիլին եղել է Վրաստանի նախագահ։ 2008 թվականից նիդերլանդականից բացի ունի վրացական քաղաքացիություն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանել է Բրյուսելի Օտար լեզուների ինստիտուտում, ապա Ստրասբուրգի Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտում։ Այնուհետև աշխատել է որպես խորհրդատու (կոնսուլտանտ)։

Ֆրանսերեն է դասավանդել Թբիլիսիում և ղեկավարել է մի շարք բարեգործական ծրագրեր։ 1998-2002 թթ. Վրաստանում Նիդերլանդների պատվավոր հյուպատոս էր։

  • «Վրաստանի առաջին տիկին։ Իդեալիստի կենսագրություն» (De first lady van Georgië. Het verhaal van een idealiste), 2005
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրա Ռուլոֆս» հոդվածին։