Սեղանի թենիս
Սեղանի թենիս | |
---|---|
Տեսակ | գնդակով խաղ, ձեռնաթիակով մարզաձև, օլիմպիական մարզաձև և հոբբի |
Մարմին | ITTF |
Ծագման երկիր | Անգլիա |
Թիմ մեծ | 2 |
Թիմ փոքր | 4 |
Սեռ | արական, իգական; առանձին առաջնություններ |
Հարմարանք | սեղանի թենիսի գնդակ |
Վայր | սեղան |
Առաջին առաջնություն | 1926 |
Օլիմպիական խաղեր | սկսած 1988 թ-ից |
Table tennis Վիքիպահեստում |
Սեղանի թենիս կամ պինգ պոնգ, սպորտի տեսակ, հիմնված յուրահատուկ գնդակի գնդաթիով հարվածի վրա ցանցի վրայով սեղանին, որն ուղեկցվում է որոշակի կանոններով։ Խաղի նպատակը մրցակցի` գնդակին ճիշտ կամ ընդհանրապես հարվածել չկարողանալն է։ Կարևոր համաշխարհային մրցույթներն են աշխարհի առաջնությունը և օլիմպիական խաղերը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղն անցկացվում է 2,74 մետրը 1,525 մետրի վրա չափի սեղանի վրա։ Սեղանի բարձրությունը՝ 76 սմ։ Սեղանը ներկված է լինում կանաչ, մուգ կապույտ կամ սև։ Սեղանի միջնամասում գտնվում է 15,25 սմ բարձրությամբ ցանցը։
Խաղի ժամանակ օգտագործվում են գնդաթիեր, որոնք պատրաստված են փայտից և ամեն կողմից ծածկված են մեկ կամ երկու շերտ ռետինով։
Սեղանի թենիսի գնդակը պատրաստված է պլաստմասսանման նյութից։ Գնդակի տրամագիծը 40 մմ է, իսկ զանգվածը 2,7 գրամ։ Գնդակը պետք է ներկված լինի սպիտակ կամ նարնջագույն։ 2007 թվականից ուրիշ գույնի գնդակ միջազգային մրցաշարերում չի օգտագործվում։
Խաղը տեղի է ունենում երկու խաղացողների միջև կամ երկուհոգանոց թիմերի միջև։ Ամեն խաղարկումից հետո 1 միավոր է տրվում հաղթած խաղացողին։ 2001 թվականին, ամեն խաղը ընթանում է մինչև 11 միավորը, բայց խաղը մինչև 21 մինչև մեր ժամանակները հայտնի է ոչ պրոֆեսիոնալ մակարդակում։ Հանդիպումը կազմված է կենտ թվով խաղերի քանակից (հիմնականում 5 կամ 7)։ Սիրողական խաղացողները մտածել են նաև այնպիսի օրենք, որ 6։0 կամ 7։1 հաշվի դեպքում այն խաղացողը, որն ունի 0 կամ 1 միավոր, պարտվում է։ Բայց աշխարհի առաջնություններում դեռ ոչ մի անգամ չեն օգտագործվել։
Օգտագործվող պարագաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեղան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեղանի թենիսի սեղանը յուրահատուկ սեղան է, որը բաժանվում է երկու հավասար մասի։ Ունի չափսեր, որոնք համապատասխանում են համաշխարհային ստանդարտներին. երկարություն՝ 274 սմ, լայնություն՝ 152,5 սմ, բարձրություն՝ 76 սմ։
Գնդաթի
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղի ժամանակ օգտագործվում են գնդաթիեր` պատրաստված ծառից և ծածկված մեկ կամ երկու շարքով ռեզինից` ամեն կողմից։ Պրոֆեսիոնալ գնդաթիները չեն վաճառվում պատրաստ ձևով։ Մարզիկի մարզիչն ընտրում է հիմքը և վրայի ռեզինը։ Ռեզինի վրայի սպունգը լինում է աստիճաններով ՝ 35-ից (փափուկ) մինչև 47 (կոշտ), իսկ ռետինը լինում է հարթ կամ ցցաձողերով։ Համաձայն Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի կանոնների՝ գնդաթիի հիմքը պետք է 85 տոկոսով լինի փայտից։
Գնդակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեղանի թենիսի գնդակը պատրաստված է պլաստմասսայից։ Գնդակի տրամագիծը՝ 40 մմ, զանգվածը՝ 2,7 գ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ պինգ-պոնգ անունը ի հայտ եկավ 1901 թվականին։ Անվանվան հեղինակը Ջոն Ջակվեսն էր։ Պինգ-պոնգը երկու ձայնից է բաղկացած՝ պինգ, երբ գնդաթին դիպչում էր գնդակին, և պոնգ՝ երբ գնդակը դիպչում է սեղանին։ Հետո այս անվանումը վաճառվեց Փարկեր եղբայրներին։
Ուշագրավ իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1926 թվականին ստեղծվեց Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան (ITTF)
- 1927 թվականին ԽՍՀՄ-ում ցուցադրվեցին խաղեր անգլիացի աշխատողների կողմից։
- 1954 թվականին ԽՍՀՄ-ը մտնում է Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի կազմի մեջ։
- 1988 թվականին Սեուլի օլիմպիական խաղերի մեջ ընդգրկվեց Սեղանի թենիսը։
Տերմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խաղարկում»` որոշակի ժամանակ, երբ գնդակը խաղի մեջ է։
- «Վերախաղարկում»` խաղարկում, որի արդյունքը հաշվի չի առնվում
- «Միավոր»` խաղարկում, որի արդյունքը հաշվի է առնվում
- «Խաղարկող»` խաղացող, որ առաջինն է խաղարկման ժամանակ հարվածելու գնդակին
- «Ընդունող»` խաղացող, որը երկրորդն է խաղարկման մեջ հարվածելու գնդակին։
Խաղի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեղանի թենիսում առաջին հարվածը լինում է այս կանոններով.
- Գնդակը պետք է վեր նետված լինի 16 սմ-ից ոչ քիչ։
- Հարվածի պահին գնդակը պետք է լինի սեղանից բարձր և սեղանի ծայրերից ոչ այն կողմ։
- Հարվածը պետք է լինի այնպես, որ մեկ անգամ խաղարկող սեղանի կեսում դիպչի, մեկ անգամ էլ ընդունողի սեղանի կեսում։
- Հարվածը հաշվի է առնվում, եթե գնդակը դիպչել է գնդաթիին[1]։
Վերախաղարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե նախահարվածի ժամանակ գնդակը դիպչում է ցանցին, բայց բոլոր կանոնները հաշվառված են, ապա տեղի է ունենում վերախաղարկում, այսինքն խաղարկողը պետք է կրկնի նախահարվածը։ Վերախաղարկումների քանակը սահմանափակ չէ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սեղանի թենիսի կանոնները». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիա (ITTF)
- սեղանի թենիսի ֆեդերացիա Արխիվացված 2016-03-13 Wayback Machine
- Սեղանի թենիս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեղանի թենիս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 277)։ |