Թռչնաթաթ
Թռչնաթաթ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կապարազգիներ (Cleomaceae) |
Տրիբա | Cleomeae |
Ցեղ | Թռչնաթաթ (Cleome) L., 1753 |
Թռչնաթաթ (լատին․՝ Cleome), կապարազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 70 (այլ տվյալներով՝ 150), Հայաստանում՝ 1 տեսակ՝ թռչնաթաթ վրացական (C. iberica)։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արարատյան գոգավորությունից մինչև միջին լեռն, գոտի (մինչև 2200 մ բարձրներում), Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է չոր, ցամաքային տարածքներում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիտ, կարճ, կոշտ թավապատ, միամյա բույս է։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրձրությունը՝ 10-60 սմ։ Տերևները կոթունավոր են, եռմասնյա, ամբողջաեզր, երկարավուն, նշտարաձև։ Ծաղկաբույլը գագաթնային է, ողկուզանման, ծաղիկները՝ սպիտակ կամ դեղին։ Ծաղկում է մայիսի կեսին։ Պտուղը պատիճանման տուփիկ է։ Սերմերը մանր են, կլորավուն։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդական բժշկության մեջ արմատներն օգտագործում են որպես հականեխիչ միջոց։ Որոշ վայրերում սերմերն օգտագործում են որպես մանանեխին փոխարինող։ Թռչնաթաթ առաջացնում է ինքնուրույն համակեցություններ Սևանա լճի Թխենու ծաղիկը (1) և պտուղը (2) թխկի ավազուտներում և նպաստում դրանց բուսապատմանն ու ամրացմանը։
Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]ևս 14 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի) | e1 | |||||||||||||||
կարգ Կաղամբածաղկավորներ | դաս Թռչնաթաթ | f1 | ||||||||||||||
Բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
Ընտանիք Կապարազգիներ | e2 | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ևս 8-9 դասեր | f2 | ||||||||||||||
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակներից մի քանիսը[1][2][3][4][5]՝
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ По данным сайта GRIN (см. раздел Ссылки).
- ↑ Huxley, A., ed. (1992). New RHS Dictionary of Gardening 1: 652—653. Macmillan ISBN 1-56159-001-0.
- ↑ Flora Europaea: Cleome list
- ↑ USDA Plants Profile: Cleome list Արխիվացված 2013-06-02 Wayback Machine
- ↑ Efloras: Cleome search results
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Haston, E.; Richardson, J.E.; Stevens, P.F.; Chase, M.W. & Harris, D.J. (2007)։ A linear sequence of Angiosperm Phylogeny Group II families. International Association for Plant Taxonomy. Taxon 56(1)։ 7-12. HTML abstract
- Hall, J.C.; Iltis, H.H. & Sytsma, K.J. (2004)։ Molecular phylogenetics of core Brassicales, placement of orphan genera Emblingia, Forchhammeria, Tirania, and character evolution. Systematic Botany 29։ 654—669.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թռչնաթաթ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թռչնաթաթ» հոդվածին։ |
|
|