Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլոսորգո, ղանղուրդան, Ջոնսոնի խոտ, բարի լույս (անգլ.՝ Sorghum halepense), դաշտավլուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա կոճղարմատավոր բույս, մոլախոտ։
1-2 մ ցողունի բարձրությամբ բույս է, որի ծաղկաբույլը հուրան է։ Կոճղարմատները հատվածավոր են, հաստ միջհանգույցներով և հանգույցներով։ Դրանց հիմնական զանգվածը տարածվում է մինչև 20 սմ, առանձին արմատները թա��անցում են մինչև 60-80 սմ։ Բազմանում են հիմնականում վեգետատիվ ճանապարհով, մասամբ՝ սերմերով։ Տարածված է միջերկրածովյան երկրներից մինչև Հնդկաստան և Չինաստան։ Հանդիպում է նաև Ղրիմում, Կովկասում և Միջին Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, ինչպես նաև Զանգեզուրի և Վայքի ցածրադիր գոտիների ջրովի հողերում։ Աղբոտում է առավելապես շարահերկ (խորդենի, բամբակ, կենաֆ), բոստանաբանջարանոցային կուլտուրաների ցանքերը, խաղողի այգիները։
150 սմ բարձրությամբ, մերկ, ուղղաձիգ և հարթ ցողունով, գծային-նշտարաձև տերևներով, թունավոր, բազմամյա խոտաբույս է։ Ծաղիկները հավաքված են երկար հուրաններում[1]։
Որպես մոլախոտ աճում է ցանքսերում։ Հանդիպում է Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի մարզերում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են սերմերի և արմատների թուրմը։ Կոճղարմատները պարունակում են շաքարներ, օսլա, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ և այլն։ Սորգոն հայտնի տեխնիկական, պարենային կերաբույս է և անասնակեր։ Բույսի արմատների և կոճղարմատների ջրային թուրմն օգտագործում են նևրալգիայի և ռևմատիզմի բուժման համար։ Բուժական նպատակով այժմ գրեթե չի գործածվում[1]։
- ամառային խորը վար
- շարահերկ կուլտուրաների խորը և հաճախակի կուլտիվացում
- քաղհան-կուլտիվացման ժամկետների ճիշտ ընտրություն
- առվույտի վաղ հունձ (ընկճում և ոչնչացնում է Մոլոսարգոն)
- ցրտավար (27—30 սմ)
- առուների եզրերի բույսերի մշտական հունձ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 674)։
|
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Տաքսոնի նույնացուցիչներ |
---|
| Sorghum halepense | |
---|
| Holcus halepensis | |
---|
|