Ջիլո
Արտաքին տեսք
(Վերահղված է Ջողաից)
Ջիլո | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Թուրքիա[1] |
Վարչատարածքային միավոր | Հաքյարիի մարզ[1] |
Լեռնաշղթա | Հայկական Տավրոս և Կորդվաց լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4116 մետր |
Ջիլո, Ջողա, լեռ Հայկական լեռնաշխարհի հարավային մասում, Կորդվաց լեռների ամենաբարձր լեռնագագաթը (4168 մ)։ Հայկական լեռնաշխարհի՝ բարձրությամբ երրորդ լեռնագագաթն է (Մեծ Մասիսից, Սիփանից հետո)։
Ծալքաբեկորավոր է՝ կազմված մեզոզոյի թերթաքարերից, քվարցիտներից, մերգելներից։ Լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ չոր մերձարևադարձայինից մինչև ձնամերձ գոտի։ Գագաթին կան հնագույն սառցապատման հետքեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |