Նիկոլայ Ջաղինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջաղինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկոլայ Ջաղինյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1881[1] |
Ծննդավայր | Կողբ, Հայաստան[1] |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1942[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Խարկովի տեխնոլոգիական ինստիտուտ (1908)[1] |
Մասնագիտություն | ճարտարագետ-տեխնոլոգ |
Նիկոլայ Սերգեյի Ջաղինյան (հոկտեմբերի 4, 1881[1], Կողբ, Հայաստան[1] - դեկտեմբերի 22, 1942[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ինժեներ-տեխնոլոգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին ավարտել է Խարկովի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1922 թվականին Կողբում Ջաղինյանի ղեկավարությամբ կառուցվել է ՀԷԿ։ 1931-1936 թվականներին եղել է «Հայշինտրեստ»-ի կառավարչի տեղակալ և գլխավոր ինժեներ, 1936-1940 թվականներին՝ Կառուցվածքների ԳՀԻ-ի (այժմ Շինարարության և ճարտարապետության ինստիտուտ) տնօրենի տեղակալ և գիտնական ղեկավար, դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
1940 թվականից աշխատել է Մոսկվայում սկզբում որպես շինանյութերի արդյունաբերության ձեռնարկությունների նախագիծ «Սոյուզստրոմպրոյեկտ» հա մամիութենական տրեստի կառավարիչի տեղակալ և գլխավոր ինժեներ, այնուհետև 4 նույն տրեստի Մոսկվայի բաժանմունքի տնօրեն։ Ջաղինյանն առաջադրել և արտադրության մեջ արմատավորել է հորանաձև վառարանում կիրը, պտտվող վառարանում գիպսը բովելու նոր եղանակներ, ստեղծել արհեստական քարերի արտադրության ավտոմատ (այդ աշխատանքների համար ստացել է հեղինակային վկայականներ)[2]։
Զբաղվել է ՀԽՍՀ բնակարանային շինարարություն ինդուստրացման հարցերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 472)։ |