Մոշենի
Մոշենի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Rubus subgen. Rubus | ||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Rubus fruticosus L., 1753, typ. cons., nom. conf. |
||||||||||||
Քույր տաքսոներ | ||||||||||||
| ||||||||||||
|
Մոշենին (լատին․՝ Rubus), վարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է կամ թուփ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը փշոտ է, բարձրությունը՝ 100–150 սմ։ Տերևները պարզ կամ բարդ են, կոթունավոր։ Ծաղկաբույլը կիսահովանոց է կամ կարճ ողկույզ, ծաղիկները՝ երկսեռ սպիտակ։ Պտուղը սև, մուգ կարմիր հյութալի բազմակորիզ հատապտուղ է։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 600 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է 11 տեսակ՝ անատոլիական, հայկական, սպիտակավուն, եղևնուտային, ցեզիուս և այլն՝ տարածված Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում։ Աճում է թփուտներում, գետերի, առուների, ջրանցքների ափերին, անտառների ու ճանապարհների եզրերին և այլն։
Մոշենու Թախտաջյանի, Զանգեզուրի և կովկասյան տեսակները բնաշխարհիկներ են և տարածված են Սյունիքի մարզում. աճում են կիրճերի լանջերին, կավոտ, քարքարոտ վայրերում և այլուր։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտուղները պարունակում են սպիրտներ, մինչև 7,5% շաքար, ֆլավոնոիդներ, դաբաղանյութեր, ֆիլլոխինոն, պեկտինային նյութեր, ազատ կիտրոնաթթու, վիտամիններից` B1, B2, PP, C, E, կարոտին, քիմիական տարրերից` Na, K, Ca, Mg, P, Fe, Mn, Cu։ Տերևներում հայտնաբերվել են դաբաղանյութեր, խնձորաթթու, թրթնջկաթթու և կաթնաթթու, սերմերում՝ մինչև 13% ճարպայուղ։
Բուժիչ նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական բժշկության մեջ ազնվամորին չեն օգտագործում, սակայն ժողովրդական բժշկության մեջ այն հայտնի է դեռ վաղ ժամանակներից։
Իբրև դեղամիջոց՝ ժողովուրդն օգտագործել է մոշի տերևները, ծաղիկները, դեռահաս շիվեր, պտուղները և արմատները։ Հիմնականում օգտագործվել է որպես արնահոսությունը դադարեցնող և հակալուծային միջոց։ Բույսն օգտագործվել է նաև մրսածության ժամանակ որպես ջերմիջեցնող միջոց։
Մոշն օգտակար է նյարդային համակարգի հիվանդությունների, աթերոսկլերոզի, արյան բարձր ճնշաման, շաքարախտի, բերանի խոռոչի, լնդերի և աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ։
Թարմ տերևներից պատրաստած թուրմն օգտագործում են դաշտանադադարի շրջանի նևրոզի և երկարատև ու առատ ամսականի, արնազեղումների, անքնության, իսկ հղիների մոտ՝ շաքարախտի ժամանակ։
Արմատի փոշին (եփած գինու մեջ) օգտագործում են միզաքարային հիվանդության բուժման համար։
Պտուղների օգտագործումը թեթևացնում է հոդային ցավերը ռևմատիզմի դեպքում։ Օգտակար է երիկամների և միզապարկի բորբոքման ժամանակ;
Պտուղների հյութն օգտագործում են գինեկոլոգիական հիվանդությունների, փորլուծության, սակավարյունության նաև որդերի դեպքում[1]։
Նշանակություն և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, աղաղանյութեր, վիտամիններ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ և այլն)։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rubus arcticus — Ազնվամորի, կամ ազնվամորի Արկտիկայի
- Rubus armeniacus — Մռամոշ,Հայկական մոշի, կամ Մոռենի հայկական
- Rubus caesius — Մոշ
- Rubus chamaemorus — ճախնամորի
- Rubus glaucus — մորի
- Rubus idaeus — Ազնվամորի սովորական, կամ անտառային
- Rubus laciniatus — Մոշ պառակտված
- Rubus nessensis — Քաղցրամոշ
- Rubus niveus — Խոշոր մոռ
- Rubus odoratus — Ազնվամորի բուրալի
- Rubus plicatus — Մոշի ապատիկի չափով
- Rubus rosifolius — Ազնվամորի Արևմտյան Հնդկաստանում
- Rubus sachalinensis — Ազնվամորի Արևմտյան Սախալին
- Rubus saxatilis — Հատապտուղ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բնությունը՝հարուստ դեղատուն,2007
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Allen, D. E.; Hackney, P. (2010). "Further fieldwork on the brambles (Rubus fruticosus L. agg.) of North-east Ireland". Irish Naturalists' Journal 31։ 18–22.
- Simon Ašič։ Pater Simons Hausapotheke. Heilpflanzen und Rezepte aus Natur und Klostergarten.. Kosmos, Stuttgart, 2004, ISBN 3-440-09965-2, S. 36 (aus dem Slowenischen übersetzt von Anton Kovačič).
- Karl Hiller, Matthias F. Melzig։ Lexikon der Arzneipflanzen und Drogen. 2. Auflage. Spektrum Akademischer Verlag, Heidelberg 2010, ISBN 978-3-8274-2053-4, 659 S.
- C. Kalkman։ Rosaceae.
- Anfred Pedersen, Heinrich E. Weber, Hans Oluf Martensen (Mitarb.), Eckhart Walsemann (Mitarb.)։ Atlas der Brombeeren von Niedersachsen und Bremen (Gattung Rubus L. subgenus Rubus). In։ Naturschutz und Landschaftspflege in Niedersachsen. Band 28, Niedersächsisches Landesamt für Ökologie, Naturschutz, Hannover 1993, ISBN 3-922321-64-X, 202 S.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Հանրագիտարան Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ГОСТ Р 54691-2011. Малина и ежевика свежие. Технические условия
- BBC h2g2 article on Blackberries
- USDA Plants Classification Report
- From Idea to Supermarket:The Process of Berry Breeding Article on berry breeding including pictures of blackberry emasculation and pollination
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 22)։ |