Միքայել Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Խաչատրյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1915 |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունվարի 15, 2004 (88 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | փողհար, մանկավարժ և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Հայֆիլհարմոնիա և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1938) և Մոսկվայի կոնսերվատորիա (1947) |
Ամուսին | Մարիաննա Հարությունյան |
Պարգևներ |
Միքայել Վահանի Խաչատրյան (դեկտեմբերի 16, 1915 - հունվարի 15, 2004, Երևան, Հայաստան), հայ շեփորահար, մանկավարժ, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965), պրոֆեսոր (1976 )։
Դաշնակահար, օպերային երգչուհի Մարիաննա Հարությունյանի ամուսինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Խաչատրյանը ծնվել է Շահրիար գյուղում։ 1933-1938 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1938 թվականին Հայաստանի նորաստեղծ ջազ նվագախմբի դիրիժոր Ցոլակ Վարդազարյանի հրավերով եղել է նվագախմբի առաջին շեփորահարը։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան` պրոֆեսոր Տաբակովի դասարանը[1]։ 1947-1950 թվականներին աշխատել է Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբում, 1950 թվականից` Երևանի օպերայի և բալետի թատրոնում, 1970-1973 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար և տնօրեն։ 1947-2004 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1960-1967 թվականներին՝ դեկան, 1967-1970 և 1973-1985 թվականներին՝ պրոռեկտոր, 1981-1992 թվականներին, միաժամանակ՝ ամբիոնի վարիչ։
Խաչատրյանը հարստացրել է շեփորի երկացանկը՝ կատարելով փոխադրումներ և մշակումներ շեփորի և դաշնամուրի համար Բախի, Հենդելի, Հայդնի, Մոցարտի, Մենդելսոնի, Պուլենկի, Կոմիտասի, Սպենդիարյանի և այլոց ստեղծագործություններից։ Հեղինակել է «Շեփոր նվագելու դպրոց» վերնագրված դասագիրքը[2][3]։
1963 թվականին Լենինգրադում, 1980 թվականին Տալլինում եղել է համամիութենական մրցույթների ժյուրիի անդամ, 1985 թվականին Բաքվում՝ Անդրկովկասյան մրցույթի ժյուրիի նախագահ[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թովմասյան Վ., Կյանքի ուրվագիծ։ Միքայել Խաչատրյան, Երևան, 2004։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ИСКУССТВО ВЫДАЮЩЕГОСЯ МАСТЕРА». golosarmenii.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Хачатрян, Михаил Ваганович - Пособие для трубы. Ч. 1 : С предисл. - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Biographischer Index Rußlands und der Sowjetunion (ռուսերեն). Walter de Gruyter. 2011 թ․ հոկտեմբերի 31. ISBN 9783110933369.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Հունվարի 15 մահեր
- 2004 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ շեփորահարներ
- Հայ մանկավարժներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ հասարակական գործիչներ