Մարկ Բլոկ
Մարկ Բլոկ (ֆր.՝ Marc Léopold Benjamin Bloch, հուլիսի 6, 1886[1][2][3][…], Լիոնի 2-րդ շրջան, Լիոն[4][5] - հունիսի 16, 1944[4][6][1][…], Սեն Դիդիե դե Ֆորման[7][8][6]), ֆրանսիացի պատմագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Բլոկը ծնվել է Լիոնում, էլզասյան հրեական ընտանիքում։ Հայրը՝ Գյուստավ Բլոկը, իր ժամանակի անտիկ պատմության հայտնի պրոֆեսոր էր։ Մարկ Բլոկը բազմիցս նշել է իր վրա հոր բարերար ազդեցության մասին։
Միջնակարգ կրթությունը ստանում է Փարիզում՝ Լյուդովիկոս Մեծի լիցեյում։ Այնուհետև 1904 թվականին փոխադրվում է Բարձրագույն մանկավարժական դպրոց (ինստիտուտ) (École normale supérieure)։ 1908 թվականին պատմության և աշխարհագրության դասավանդման իրավունք է ստանում Լայպցիգում, այնուհետև՝ Բեռլինում (1908-1909 թվականներ)։
1912 թվականին դասավանդում է Մոնպելյեի և Ամյենի լիցեյներում։ Իսկ արդեն 1913 թվականին հրատարակում է իր առաջին գիրքը՝ «Իլ-դը-Ֆրանս. երկրամաս՝ Փարիզի շուրջ»։ Այստեղ նա, ինչպես Լ. Ֆևրը, մի փոքրիկ երկրամասի տեղային պատմության հետնախորքի վրա վերակառուցում է դարաշրջանի ընդհանուր պատկերը։ Առաջին աշխարհամարտի սկսվելուն պես բանակ է զորակոչվել, ծառայել է հետևազորում։ Ծառայության ժամանակ արժանանում է բազմաթիվ պարգևների։ Զորացրվելուց անմիջապես հետո հրավիրվում է Ստրասբուրգ՝ դասախոսելու։ Այստեղ էլ պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը՝ «Իլ-դը-Ֆրանսը միջնադարում. արքաներ և ստրուկներ» թեմայով։ Ծանոթանում է Լ. Ֆևրի հետ։ 1924 թվականին հրատարակում է իր «Հրաշագործ արքաները» հետազոտությունը։ Այստեղ Մ. Բլոկը չի սահմանափակվել սոսկ պատմական մի ժամանակով, այլ ընդգրկել է ավելի մեծ պատմական տևողություն (14-16-րդ դարեր), որը հետագայում Ֆ. Բրոդելի կողմից զարգացվել է որպես «երկար տևողություն» հասկացություն։
1929 թվականին Ստրասբուրգում Լ. Ֆևրի համախմբագրությամբ հրատարակում են «Տարեգրություններ տնտեսական և ընկերային պատմության» (Annales d'histoire économique et sociale) հանդեսի առաջին համարը, հիմքը դնելով հետագայում հայտնի Աննալների դպրոցի։ 1931 թվականին հրատարակվում է իր «Ֆրանսիական ագրարային պատմության բնորոշ գծերը» մենագրությունը՝ տալով հասարակական կառույցի բովանդակության հնարավորինս համապարփակ մեկնաբանությունը։ 1936 թվականին նա արդեն տնտեսության պատմության պրոֆեսոր է Ստրասբուրգում։ 1936-1938 թվականներին ակտիվ մասնակցում է Ազգային ճակատի գործողություններին։ Իսկ ավելի ուշ՝ միանում Ֆրանսիայում կրթական բարեփոխումներ ծրագրերին։
1939 թվականի օգոստոսին կրկին զորակոչվում է բանակ։ Գրում է «Տարօրինակ պարտություն» գիրքը (հրատարակվում է հետմահու՝ 1946 թվականին)։ Այս ժամանակ որոշակի հակասություններ են ծագում Լ. Ֆևրի և Մ. Բլոկի միջև։ Մասնավորապես, երբ Մ. Բլոկի հրեա լինելու պատճառով ամսագիրը փակվելու վտանգի տակ էր դրված. Լ. Ֆևրը Մ. Բլոկին առաջարկում է հանդես գալ կեղծանունով, ինչին չէր ուզում համաձայնվել Մ. Բլոկը։ Սակայն շուտով համաձայնության է գալիս և սկսում է տպագրվել արդեն կեղծանունով։ 1941-1942 թվականներին աշխատում է իր «Պատմության պաշտպանական կամ պատմաբանի արհեստը» ծրագրային հետազոտության վրա։ 1944 թվականին ձերբակալվում է գեստապոյականների կողմից։ Գերության մեջ էլ չի դադարեցնում իր գիտական գործունեությունը՝ Լ. Ֆևրին է մաս-մաս ուղարկում «Պատմության պաշտպանականի» գլուխները և մի շարք հոդվածներ։
1944 թվականին հուլիսի 16-ին գնդակահարվում է Լիոնից ոչ հեռու։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rois et Serfs, thèse soutenue en 1920.
- Les Rois thaumaturges, 1924 (dernière réédition chez Gallimard en 1998).
- Les Caractères originaux de l'histoire rurale française, 1931 (dernière réédition chez Pocket, avec une préface de Pierre Toubert, en 2006).
- La Société féodale, 2 vol., 1939-1940 (dernière réédition chez Albin Michel, en un seul volume, en 1998).
- L'Étrange Défaite, 1940 (première publication en 1946).
- Apologie pour l'histoire ou métier d'historien, 1941 (première publication en 1949).
- Ces deux derniers textes sont réédités avec de nombreux autres dans le recueil établi par Annette Becker et Etienne Bloch։ L'histoire, la Guerre, la Résistance, Gallimard, collection «Quarto», 2006.
- La Terre et le paysan. Agriculture et vie rurale au XVIIe et XVIIIe siècles, Armand Colin, 1999, est un recueil d'articles avec une préface d'Emmanuel Le Roy Ladurie.
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marc Bloch, Lettres de la drôle de guerre, Les Cahiers de l'IHTP, cahier n° 19, décembre 1991 (lettres à son fils Etienne).
- Bryce and Mary Lyon, The birth of Annales history - the letters of Lucien Febvre and Marc Bloch to Henri Pirenne (1921-1935), Commission royale d'histoire, Bruxelles, 1991.
- Marc Bloch, Écrire la société féodale. Lettres à Henri Berr, 1924-1943, Editions de l'IMEC, Paris, 1992.
- "Marc Bloch, Fritz Rörig : correspondance (1928-1932)" établie et présentée par Peter Schöttler, Cahiers Marc Bloch, n° 1, 1994, p. 17-52.
- "Lettres à Robert Boutruche", établies par Etienne Bloch, présentées et annotées par Bertrand Müller, Cahiers Marc Bloch, n° 4, 1996, p. 25-98.
- Marc Bloch-Lucien Febvre, Correspondance, édition établie et présentée et annotée par Bertrand Müller։
- tome I, La naissance des Annales 1928-1933, Fayard, 2004.
- tome II, De Strasbourg à Paris, 1934-1937, Fayard, 2004.
- tome III, Les Annales en crise, 1938-1943, Fayard, 2004.
Տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սմբատ Հովհաննիսյան, Աննալների պատմագիտական դպրոցը. Լյուսյեն Ֆևրի և Մարկ Բլոկի պատմության տեսությունը, Վէմ համահայկական հանդես, Գ (Թ) տարի, 2011, թիվ 2 (34) ապրիլ-հունիս, “Վէմ հանդես” ՍՊԸ հրատարակչություն, էջ 95-118։
- Սմբատ Հովհաննիսյան, Համընդգրկուն պատմության և քանակային պատմության հիմնախնդիրը ֆրանսիական “Աննալների” դպրոցի կերպափոխության համատեքստում, “Կանթեղ”, Երևան, 1, (2008), էջ 103-109։
- Սմբատ Հովհաննիսյան, Հայ առևտրական կապիտալը Ֆերնան Բրոդելի քաղաքակրթությունների տեսության ծիրում, Պատմության հարցեր, Երևան, 1, (2009), էջ 62-68։
- Սմբատ Հովհաննիսյան, “Աննալների” պատմագիտական դպրոցը և դրա կերպափոխության շրջափուլերը, Պատմության հարցեր, Երևան, 1, (2009), էջ 123-134։
- Սմբատ Հովհաննիսյան, Ֆերնան Բրոդել (1902-1985), Պատմության հարցեր, Երևան, 1, (2009), էջ 191-193։
- Սմբատ Հովհաննիսյան, P.Burke, French Historical Revolution։ The Annales School, 1929-1989, Stanford University Press, 1990, (Գրախոսություն), Երևան, 1, (2009), էջ 267-270։
- Սմբատ Հովհաննիսյան, Ֆերնան Բրոդելի պատմության տեսությունը, Վէմ համահայկական հանդես, Գ (Թ) տարի, 2011, թիվ 1 (33) ապրիլ-հունիս, “Վէմ հանդես” ՍՊԸ հրատարակչություն, էջ 98-119։
- Ալբերտ Ստեփանյան, Երվանդ Մարգարյան, Ժամանակի կառույցը Ֆ.Բրոդելի պատմահայեցողության ծիրում, Պատմություն և կրթություն, Երևան, 1-2, (2005), էջ 33-42։
Կենսամատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Olivier Dumoulin, Marc Bloch, Presses de Sciences Po, 2000.
- Lucien Febvre, « Marc Bloch et Strasbourg », Mémorial des années 1939-1945, Strasbourg, Faculté des lettres, s.d. Article repris dans Lucien Febvre, Combats pour l'Histoire, A. Colin, 1952, 1992 [rééd. en poche chez Press Pocket, coll. « Agora », 1995].
- Carole Fink, Marc Bloch. Une vie au service de l'histoire, Presses universitaires de Lyon, 1997 (version angl. 1989).
- Ulrich Raulff, Marc Bloch. Un historien au XXe siècle, Editions de la Maison des sciences de l'homme, 2006 (version all. 1995).
- Massimo Mastrogregori, Introduzione a Bloch, Laterza, 2001.
- Freddy Raphaël, "Les Rois Thaumaturges de Marc Bloch et la fondation de l'anthropologie politique et religieuse à Strasbourg", Revue des Sciences Sociales, 2008, n°40, pp. 104–113.
- Peter Schöttler (éd.), Marc Bloch - Historiker und Widerstandskämpfer, Campus-Verlag, 1999.
- François-Olivier Touati, Marc Bloch et l'Angleterre, Boutique de l'Histoire éditions, 2007.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Fink C. K. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 Bischoff G., Foessel G., Baechler C. Nouveau dictionnaire de biographie alsacienne (ֆր.) / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace — 1982. — 4434 p.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Блок Марк // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 ծննդական
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Maitron J. Dictionnaire biographique, mouvement ouvrier, mouvement social (ֆր.) — Paris: Éditions de l'Atelier.
- ↑ 8,0 8,1 8,2 Mémoire des hommes (ֆր.) — 2003.
- ↑ Mauduit L. Panthéonisation : les conditions posées par la famille de Marc Bloch (ֆր.) — 2024.
- ↑ https://www.nybooks.com/articles/1990/04/26/a-modern-hero/
- ↑ http://www.nocierreslosojos.com/escuela-annales-marc-bloch/
- ↑ Bibliothèque nationale de France Record #118923821 // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ Qu'est-ce que l'histoire contemporaine ? — Hachette, 1998. — P. 70. — ISBN 2-01-145072-1
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.ipl.org/essay/Durkheims-Impact-On-History-PKUVQRHESJPR
- ↑ Mémoire des hommes (ֆր.) — 2003.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Բլոկ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 6 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Լիոն քաղաքում ծնվածներ
- Հունիսի 16 մահեր
- 1944 մահեր
- Փարիզի համալսարանի դասախոսներ
- Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցի շրջանավարտներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Ստրասբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Ֆրանսիայում ծնվածներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Հոլոքոստի զոհեր
- Ֆրանսիայում հրազենից մահացածներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ