Jump to content

Մարի (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարի (այլ կիրառումներ)
Մարի
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակգավառ
Մտնում էՊարսկահայք
ՎարչկենտրոնՄարի
Հիմնական լեզուասորերեն, պահլավերեն, մարերեն
Ազգային կազմասորիներ, մարեր
Կրոնական կազմզրադաշտականություն, ասորական ուղղափառ եկեղեցի

Մարի, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է Մարի բնակավայրը, որը համապատասխանում է ժամանակակից Իրանի տարածքում գտնվող Մարգավար գյուղական համայնքին, որի տարածքում, սակայն, նմանատիպ անուններով կա Միրաբադ գյուղը (պարս.՝ ميراباد)։ Այլ բնակավայրերից հայտնի են Պերիան և Շիրականը (պարս.՝ شيركان)[2]։

Մարի անվան ստուգաբանությունը հայտնի չէ․ այդ անունն է կրում նաև Մարի քաղաքը, որը հանդիսացել է գավառի կենտրոնը, ինչպես նաև գետը, որը թափվում է Ուրմիո (Կապուտան) լիճ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարին եղել է Պարսկահայքի ինը գավառներից մեկը[3]։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում սահմանակցել է Թրաբի, հարավում՝ Արասխ գավառներին իսկ արևելքում Ուրմիո (Կապուտան) լիճն էր, իսկ հյուսիսարևմտյան նեղ մասով ընդհանուր սահման ուներ Կորճայք նահանգի Կարթունիք գավառի հետ։ Հարավ-արևմուտքում՝ Կոտուր-Վասպուրականի լեռներից այն կողմ ընդհանուր սահման ուներ Ադիաբենեի հետ (Նիխորական գավառ)։ Հելլենիստական շրջանում այն պատկանում էր Պարթևստանին, ապա՝ դրա իրավահաջորդ Սասանյան Պարսկաստանին։

Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիայի շրջանի (պարս.՝ شهرستان اشنویه) մի մասին։

Գավառը Պարսկահայք նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Ավատատիրության հաստատման շրջանում՝ 4-րդ դարի ընթացքում, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ, Պարսկահայքի կենտրոնական և հարավային գավառները, այդ թվում Մարին, ինչպես նաև Հյուսիսային Միջագետքի երեք գավառներ (Նիխորական, Դասն և Մահկերտ տուն), կարճ ժամանակով անցել են Արշակունիների հպատակության Նոր Շիրականի բդեշխության կազմ[4]։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան

Ինչպես գավառը, այնպես էլ Պարսկահայք նահանգի կենտրոնական և հարավային բոլոր այլ գավառները, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող մարերը և մյուս բնակիչները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, իսկ ասորիները մնացել են քրիստոնյա, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի և ազարիների ներհոսք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Ատրպատական, Հասկ, պաշտոնական ամսագիր, հ. 5 (Անթիլիասի կաթողիկոսարան), Անթիլիաս, Լիբանան, 1969, էջ 184-192 — 208 էջ։
  3. Բաբկեն Հարությունյան Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»-ի (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես. — № 2. — Էջ  26-39. — ISSN 0135-0536.
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 37 — 992 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։