Մահ Նեղոսի վրա (ֆիլմ, 1978)
«Մահ Նեղոսի վրա», բրիտանական դետեկտիվ ֆիլմ՝ հիմնված Ագաթա Քրիստիի համանուն վեպի վրա (1937), թողարկվել է 1978 թվականին։ Ֆիլմի ռեժիսորը Ջոն Գիլերմինն է, ադապտացիան արել է Անտոնի Շաֆերը[14]։ Ֆիլմի գլխավոր հերոսն է բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն, որի դերում հանդես է եկել Պիտեր Ուստինովը։ Ֆիլմի դերակատարներն են Մեգի Սմիթը, Անջելա Լենսբերին, Բեթ Դեյվիսը, Միա Ֆերրոուն, Դեյվիդ Նիվենը, Ջորջ Քենեդին և Ջեք Որդենը։ Գործողությունները ծավալվում են Եգիպտոսում 1937 թվականին՝ հիմնականում Նեղոս գետի վրա թիավարվող շոգենավերի ժամանակաշրջանում։
Եգիպտոսի մի շարք մշակութային կոթողներ նույնպես նկարագրված են ֆիլմում, ինչպիսիք են՝ Մեծ բուրգերը, Սֆինքսը, Աբու Սիմբելի և Կարնակի տաճարները, չնայած որ նկարահանման վայրերը համաձայնեցված չեն։ Նավով ճանապարհորդությունը սկսվում է Ասուանից, շարունակվում Կարնակով և Աբու Սիմբելով, որը վեր է հոսում Ասուանից։ Ավելին՝ իրականում Ասուանի մոտակայքի ջրվեժների պատճառով երբեք հնարավոր չի եղել նավով Ասուանից Աբու Սիմբել գնալ, նույնիսկ Ասուան Դամի կառուցումից առաջ։
«Մահ Նեղոսի վրա» ֆիլմը Ակադեմիայի 51-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի՝ համազգեստների լավագույն դիզայնի համար։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժանկլին (Ջեքի) դե Բելեֆորտը խնդրում է իր մտերիմ ընկեր հարուստ Լինեթ Ռիդգևային վարձել իր փեսացու Սիմոն Դոյլեին, քանի որ նրանք բաժանված էին։ Ջեքին կանխավ ուրախանում է, երբ Լինեթը համաձայնում է, բայց շուտով Լինեթն ու Սիմոնն ամուսնանում են։ Եգիպտոսում՝ մեղրամսի ժամանակ, նրանց շարունակ հետևում է խաբված Ջեքին։ Փախչելու նպատակով Դոյլսը ձևացնում է, իբր գնում է Քեյրոյի երկաթուղային կայարան՝ նախքան տախտակամած վերադառնալը, որտեղ նրան սպասում էր իրենց ամրագրած ճանապարհորդությունը՝ Նեղոսի թիավարվող շոգենավի՝ S.S. Karnak-ի վրա։
Երբ ուղևորները դուրս են գալիս ափ՝ մոտակա ամրոցը ուսումնասիրելու, մի մեծ ժայռաբեկոր ընկնում է Դոյլերի վրա, և նրանք մի կերպ են խույս տալիս։ Նրանք ապշում են, երբ Ջեքին գտնում է նրանց և միանում ճամփորդությանը՝ արհամարհելով խուզարկու Հեքյուլ Պուարոյի նախազգուշացումները, որը խորհուրդ էր տալիս հեռու մնալ նրանցից, քանի որ Լինեթն իր պայուսակում ատրճանակ էր պահում։ Այդ գիշեր Ջեքին և հարբած Սիմոնը վիճում են, և Ջեքին կրակում է նրա ոտքին։ Հաջորդ առավոտ Լինեթին գտնում են մահացած՝ գլխի վնասվածքով։ Նրա անկողնու վերևի պատին արյունով գրված «Ջ» տառը թեև մատնանշում էր Ջեքին, բայց նա ուներ հիմնավոր ալիբի, քանի որ տիկին Բոուրսը նրան մորֆիով թմրեցրել էր և նրա կողքին եղել ողջ գիշեր։
Պուարոն և իր ընկեր գնդապետ Ռեյսը հետաքննում են գործը։ Նրանք հայտնաբերում են, որ բազմաթիվ ուղևորներ պատճառ ունեին Լինեթին սպանելու. Լուիս Բարջեթը՝ Լինեթի աղախինը, սրտնեղած էր տիրուհուց, քանզի վերջինս հրաժարվել էր տրամադրել նրան խոստացած օժիտը, Անդրի Փեննինգթոնը՝ Լինեթի ամերիկացի հոգաբարձուն, որը ցանկանում էր ծածկել Լինեթի փողերը ապօրինի յուրացնելու փաստը, տիկին վան Շյուլերը՝ բարձր խավի ներկայացուցիչ, կլեպտոմանիայով տառապող ամերիկուհի, որը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերել Լինեթի մարգարտե վզնոցի նկատմամբ, վան արհեստանոցի դայակը՝ տիկին Բոուերսը, որը Լինեթի հորն էր մեղադրում իր հոր ֆինանսական ճգնաժամի համար, Սալոմե Օթերբուրնը՝ մի ռոմանտիկ վիպասան, որին դատի էին տվել իր կերպարներից մեկի և Լինեթի միջև նմանության համար, տիկին Օթերբուրնի դուստրը՝ Ռոսալին, որը շահագրգռված էր իր մորը ֆինանսական ճգնաժամից հետ պահելու համար, Ջիմ Ֆերգուսոն՝ ճշմարտախոս կոմունիստը, որը վրդովված էր Լինեթի հարուստ կենսակերպից, և բժիշկ Լյուդվիգ Բեսսները՝ շվեյցարացի հոգեբուժ, որը մեղադրվում էր Լինեթի կողմից՝ կապված նրա նախկին ընկերներից մեկին վերաբերող իր ոչ օրթոդոքս մեթոդների հետ։
Շուտով Նեղոսում մի փաթեթ է հայտնաբերվում. կորած ատրճանակը փաթաթված է տիկին Վան Շայլերի պալանտի մեջ, որտեղ փոքր գնդակային անցք կա։ Փաթեթում դրված էր նաև արյունոտ թաշկինակ և մարմարե մոխրաման՝ համոզված լինելու համար, որ այն կխորտակվի գետում։ Նրանք հետագայում պարզում են, որ Լինեթի մարգարիտները բացակայում են, և տիկին վան Շյուլերը հերքում է, որ երբևէ դիպչել է դրանց։ Շատ չանցած՝ մարգարիտները հայտնաբերվում են Լինեթի մարմնի վրա, այնպես որ Պուարոն բացառում է, որ տիկին վան Շյուլերը «վերադարձրել է» դրանք։
Մինչ Պուարոն և Ռեյսն իրականացնում են իրենց հետաքննությունը, Լուիզ Բուրժետը սպանվում է։ Նրա կոկորդը կտրվել էր դոկտոր Բեսների բժշկական կտրող գործիքներից մեկով, իսկ ձեռքին թղթադրամի մի կտոր կար։ Պուարոն եզրակացնում է, որ սպանվածը տեսել է Լինեթի տնակից դուրս եկող մարդասպանին և լռության համար փորձել փող շորթել։ Սալոմե Օտտերբուրնը պնդում է, որ տեսել է Լուիզայի մարդասպանին և պատրաստվում է պատմել Պուարոյին և Ռեյսին, երբ նրան Փենինգթոնի ատրճանակով գնդակահարում են։ Փամփուշտը շատ մեծ էր Լինեթի վրա արձակված փամփուշտի համեմատ։
Պուարոն բոլորին հավաքում է սրահում և հայտարարում, որ Սիմոնը և իր հանցակից Ջեքին են պատասխանատու Լինեթի սպանության համար։ Նա ձևացրել է, որ կրակել է Սիմոնի վրա՝ ուշադրություն հրավիրելով դեպի իրեն։ Լինեթի՝ տուն վազելուց և նրան սպանելուց հետո Սիմոնը կրակել է իր ոտքին՝ օգտագործելով տիկին վան Շյուլերի գողոնը որպես լռեցնող միջոց, իսկ դատարկ փամփուշտներից մեկը փոխարինել է նորով։ Այնուհետև զենքը փաթաթել է գողոնում մարմարե մոխրամանով և արյունոտ թաշկինակով և դուրս նետել բաց պատուհանից՝ հուսալով, որ դրանք սուզվելու են Նեղոսի հատակը։ Ավելի ուշ Ջեքին սպանել է Լուիզային, որը շանտաժի էր ենթարկում Սիմոնին, քանի որ նա տեսել էր Սիմոնին՝ Լինեթի տուն մտնելիս, այնուհետև սպանել է տիկին Օտտերբուրնին, որը տեսել է նրան Լինեթի տնից դուրս գալիս։ Ըստ ծրագրի՝ Սիմոնը պետք է ամուսնանար, այնուհետև սպաներ Լինեթին՝ ժառանգելով նրա հարստությունը, իսկ ավելի ուշ՝ ամուսնանար իր նախկին սիրո հետ։
Երբ Սիմոնը հայտարարում է, որ Պուարոն որևէ ապացույց չունի, նա պատասխանում է, որ ոստիկանությունը պարզապես կանի հրազենային մնացորդի փորձարկում իր և Ջեքի համար։ Հասկանալով, որ նահանջի ճանապարհ չկա, Ջեքը խոստովանում է իր մեղքը և գրկում Սիմոնին։ Պուարոն հանկարծ գիտակցում է, որ Ջեքը հետ է վերցրել իր ատրճանակը, բայց արդեն ուշ էր. Ջեքը սպանում է Սիմոնին, հետո ինքնասպան լինում։
Ուղևորները մեկնում են հաջորդ նավարկող նավով, իսկ Պուարոն մեծարանքի է արժանանում կատարած աշխատանքի համար։
Հիմնական դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիտեր Ուստինով՝ Էրքյուլ Պուարոյի դերում
- Ջեյն Բիրկին՝ Լուիս Բարջեթի դերում
- Լուիս Չիլս՝ Լինեթ Ռիջվեհ Դոյլի դերում
- Բեթ Դեյվիս՝ Մարիե վան Շյուլեր
- Միա Ֆերրոու՝ Ժակլին (Ջեք) դե Բելլեֆորտի դերում
- Ջոն Ֆինչ՝ Ջեյմս Ֆերգուսոյի դերում
- Օլիվիա Հյուսեյ՝ Ռոսալի Օթերբուրնի դերում
- Ջորջ Քենեդի՝ Անդրե Փենինգթոնի դերում
- Անջելա Լենսբերի՝ Սալոմե Օթերբուրնի դերում
- Սիմոն ՄաքԿորկինդալ՝ Սիմոն Դոյլեի դերում
- Դեյվիդ Նիվեն՝ Քոլոնել Ռեյսի դերում
- Մեգի Սմիթ՝ տիկին Բոուերսի դերում
- Ջեք Ուարդեն՝ դոկտոր Բեսսների դերում
- Այ. Ս. Ջոհար՝ պարոն Չոնդհարի դերում
- Հարրի Անդրյուս՝ Բարնստափլի դերում
- Սամ Ուանամակեր՝ Ռոքֆորդի դերում
- Սելիա Իմրի՝ սպասուհու դերում
- Սաիդ Ջաֆրի՝ Karnak-ի վրա աշխատող մատուցող
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականին EMI Films ընկերությունը մեծ հաջողություն ունեցավ «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» ֆիլմի համար և ցանկանում էր նկարահանել ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմը նկարահանվել է EMI Films ընկերության ընդլայնման շրջանում՝ Մայքլ Դիլի և Բարրի Սփայքինգսի ղեկավարությամբ, որոնք ավելի ու ավելի էին ձգտում միջազգային շուկա դուրս գալ այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք էին «Եղջերուի որսորդը» և «Ուղեկցորդը»։ «Մահը Նեղոսի վրա» կինոնկարը ավելի ավանդական բրիտանական ֆիլմ էր[15]։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Ֆինին խաղացել է Էրքյուլ Պուարոյի դերը «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» ֆիլմում, բայց չի կարողացել հանդես գալ ֆիլմի շարունակության մեջ։ Պրոդյուսերները Պուարոյի դերակատար ընտրեցին Պյոտր Ուստինովին։
Պուարոն բնավորության դերասան էր, եթե նա երբևէ գոյություն է ունեցել, Պյոտրը հիանալի դերասան է և համապատասխանում է Պուարոյի դերին»[16]։ - պրոդյուսեր Գուդվին
|
Ինչպես «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» ֆիլմի դեպքում, այս կինոնկարի բոլոր դերասանները աստղեր են եղել։ Սա Ջեյն Բիրկինի առաջին բրիտանական ֆիլմն էր վերջին տասը տարիների ընթացքում[17]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է 1977 թվականի վերջին Եգիպտոսում՝ ընդամենը յոթ շաբաթվա ընթացքում։ Նկարահանումների չորս շաբաթներն անցել են «Կարնակ» շոգենավի վրա, իսկ մնացածը՝ Ասուանում, Աբու Սիմբելում, Լուքսորում և Կահիրեում։ Անապատում նկարահանումները պահանջում էին առավոտյան ժամը 4-ին լինել դիմահարդարի մոտ, իսկ ժամը 6-ին սկսել նկարահանումները՝ հաշվի առնելով կեսօրին նկատվող շատ բարձր ջերմաստիճանը (54 °C, 130 °F): «Նախկինում նրանք Նեղոս կկառուցեին ձեզ համար։ Մեր օրերում ֆիլմերը դարձել են թրավելոգներ, իսկ դերասանները՝ կասկադյորներ»[18][19]։
Ջոն Գիլերմինը մեկնաբանել է, որ Եգիպտոսի կառավարությունը աջակցել է ֆիլմին, քանի որ երկրում Ագաթա Քրիստիի շատ երկրպագուներ կային, իսկ պատմությունը «ոչ քաղաքական» էր[20]։ Նկարահանումների ժամանակ խնդիրներ են առաջացել, քանի որ նկարահանող խմբի համար հյուրանոցներում տեղեր չէին գրանցվել։ Հետագայում նրանք ստիպված էին հյուրանոցից հյուրանոց տեղափոխվել։ Տնօրեն Գիլերմինին երբեք չի թույլատրվել դիտել ամենօրյա թողարկումները։ Պրոդյուսերների պատվերով նկարահանված նյութն անմիջապես նրանց է ուղարկվել Լոնդոն։ Զվարճալի դրվագ էր Չայլզի և Մաքքորքինդալի սիրային տեսարանը, երբ անապատի ճանճը կանգնել է Չայլզի ատամներին։
Գիլերմինը համարում էր, որ նկարահանումը դժվար է շոգի և նավի պատճառով, որը երբեմն ծանծաղուտի մեջ էր ընկնում։ Սակայն նա հավանում էր դերասանական կազմը.
Փորձառու մարդիկ ստեղծում էին շատ թունդ մթնոլորտ։ Նրանք ընդհանրապես անհամբեր չէին։ Ես երբևէ չէի աշխատել Բեթի Դեյվիսի հետ և լսել էի, որ նա փորձառու է, բայց ինքնամփոփ։ Իրականում նա աջակցության աղբյուր էր։ Ընդմիջումների ժամանակ դերասանները հաճախ հավաքվում էին և բուռն զրույց ունենում։ Առկա էր Ուստինովի մեծ խելքը և Նիվենի չոր հումորը։ Ջեք Ուարդենը շատ հումորով մարդ է, նույնը կասեմ Միա Ֆարոուի մասին։ Այնտեղ մարդկանց մեծ խումբ էր, որը կարողանում էր հանգստանալ[20]։ |
Ռեժիսորն ասել է. «Պուարոն կարող էր սառը մարդ լինել, բայց մենք նրան դարձրինք մարդամոտ և ջերմ՝ հետաքրքրված երիտասարդներով։ Պյոտոր Ուստինովը կարող էր գործից գլուխ հանել»[20]։
Համազգեստների դիզայներ Անտոնի Փուելը արժանացել է իր երկրորդ Ակադեմիայի մրցանակին՝ համազգեստների լավագույն դիզայնի համար։ Նրա աշխատանքներից են Չիլի համար կոշիկները, որոնք ունեին ադամանդե կրունկներ, ինչպես նաև Դեյվիսի կրած կոշիկները՝ պատրաստված 26 պիտոններից[18]։ Կինեմատոգրաֆիստ Ջեք Քարդիֆն ասել է, որ նա և Գիլերմինը որոշել էին ֆիլմին տալ «հնաոճ, 30-ականների տեսք»[20]։ Տանգոյի տեսարանի խորեոգրաֆիան բեմադրել է բրիտանացի պարուհի Վայնի Սլիփը։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած ֆիլմը բրիտանական է, պրեմիերան կայացավ Նյու Յորքում 1978 թվականի սեպտեմբերի 29-ին, որպեսզի համընկնի Մետրոպոլիտեն թանգարանում Թութանհամոնի դամբարանի գանձերի շրջիկ ցուցահանդեսի տոմսերի վաճառքի հետ։ Ամերիկյան շուկայի համար նկարիչ Ռիչարդ Ամսելը փոխել էր բրիտանական պաստառը՝ ավելացնելով Թութանհամոնին՝ արարողակարգային դանակով և ֆիլմի դերասաններով շրջապատված։
1978 թվականի հոկտեմբերի 23-ին Լոնդոնում՝ Սավիլի պողոտայում, տեղի ունեցավ Թագավորական բարեգործական պրեմիերան, որին ներկա էին Եղիսաբեթ II-ը, Արքայազն Ֆիլիպը, Լուիս Մաուտբաթնը[21]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամարկղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպասվում էր, որ ֆիլմը մեծ ժողովրդականություն կվայելի հանդիսատեսի շրջանում, որոնք ուշադրությամբ հետևում էին այդ պահին ամենահաջողված բրիտանական ֆիլմին՝ «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»»։ Սակայն ԱՄՆ-ում դրամարկղային եկամուտը 14,5 մլն դոլարով ավելի ցածր էր[22], քան «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» ֆիլմինը, որի եկամուտը կազմում էր 27,6 մլն դոլար[23]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«The Times»-ի կինոքննադատ Դեյվիդ Ռոբինսոնի մեջ ֆիլմը տարբեր զգացողություններ է առաջացրել։ Չնայած այն հետաքրքրաշարժ էր և հետևում էր 4 տարի առաջ թողարկված «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» ֆիլմի ձևաչափին, ֆիլմը շատ երկար էր և ոչ այնքան լավը։ Նա եզրակացրեց, որ սցենարիստ Անտոնի Շաֆերը և ռեժիսոր Ջոն Գիլերմին այնքան էլ համապատասխան չէին Ագաթա Քրիստիի հարուստ նյութը ֆիլմի վերածելու համար՝ ի տարբերություն Պաուլ Դեհնի և Սիդնի Լյումետի, որոնք աշխատել էին «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» ֆիլմի վրա[24]։
«Մահը Նեղոսի վրա» ֆիլմն ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստացել ավելի քան 30 տարի անց ժամանակակից կինոքննադատների կողմից։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ունի 75% վարկանիշ՝ 12 ակնարկների հիման վրա՝ միջինում 6.23 / 10 միավորով[25]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
---|---|---|---|
Ակադեմիայի մրցանակ | Համազգեստի լավագույն դիզայն | Անտոնի Փոուել | Հաղթանակ |
Ոսկե գլոբուս մրցանակ | Լավագույն օտարերկրյա ֆիլմ | Մահը Նեղոսի վրա | Անվանակարգ |
BAFTA մրցանակ | Լավագույն դերասան | Պյոտր Ուստինով | Անվանակարգ |
Լավագույն օժանդակող դերասանուհի | Անջելա Լենսբերի | Անվանակարգ | |
Լավագույն օժանդակող դերասանուհի | Մեգի Սմիթ | Անվանակարգ | |
Համազգեստի լավագույն դիզայն | Անտոնի Փոուել | Հաղթանակ | |
Edgar Award | Լավագույն շարժանկար | Անտոնի Շաֆեր | Անվանակարգ |
Evening Standard British Film Awards | Լավագույն ֆիլմ | Ջոն Գիլերման | Հաղթանակ |
Լավագույն դերասան | Պյոտոր Ուստինով | Հաղթանակ | |
National Board of Review Awards | Լավագույն օժանդակող դերասանուհի | Անջելա Լենսբերի | Հաղթանակ |
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուարոյի երրորդ ֆիլմը՝ «Չարը արևի տակ», նախատեսված էր նկարահանել 1979 թվականին, բայց հնարավոր եղավ թողարկել 1982 թվականին[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/reviews/movies
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0077413/
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=deathonthenile.htm
- ↑ http://www.ecranlarge.com/movies-details-19674.php
- ↑ http://dvd.netflix.com/Movie/Death-on-the-Nile/60024207
- ↑ http://www.filmaffinity.com/en/film373869.html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 Internet Movie Database — 1990.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://stopklatka.pl/film/smierc-na-nilu
- ↑ 9,0 9,1 http://www.filmaffinity.com/es/film373869.html
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 http://www.imdb.com/title/tt0077413/fullcredits
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=45072.html
- ↑ The Canberra Times // The Canberra Times — Canberra: 1977. — P. 23. — ISSN 0157-6925
- ↑ 13,0 13,1 Box Office Mojo — 1999.
- ↑ «Death on the Nile». Turner Classic Movies. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
- ↑ Mills, Bart (1977 թ․ սեպտեմբերի 2). «British money is suddenly big in Hollywood,'right up with Fox and Warne r.'». The Guardian. London (UK). էջ 8.
- ↑ 16,0 16,1 The case of the vanishing mystery writer: Christie liked only two of the 19 movies made from her books. Mills, Nancy. Chicago Tribune 30 Oct 1977: h44.
- ↑ Mills, Nancy (1977 թ․ հոկտեմբերի 11). «When a small front need not hold you back». The Guardian. London (UK). էջ 9.
- ↑ 18,0 18,1 The New Bedside, Bathtub, & Armchair Companion to Agatha Christie, Riley, Dick and Pam McAllister, ed. Ungar, New York, 1986. Life on the Nile by Michael Tennenbaum, p 126-128. 0-8044-5803-0
- ↑ Mann, Roderick (1977 թ․ դեկտեմբերի 11). «Movies: Staying Afloat in Egypt for Agatha's 'Death on the Nile'». Los Angeles Times. էջ x61.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 Lee, Grant (1978 թ․ սեպտեմբերի 20). «FILM CLIPS: Life on the Nile With Guillermin». Los Angeles Times. էջ f14.
- ↑ The Times, 24 October 1978, page 20, Court Circular: "The Queen, with The Duke of Edinburgh and Admiral of the Fleet the Earl Mountbatten of Burma, this evening honoured with her presence the premiere of the film Death on the Nile in aid of the Royal British Legion and the Variety Club of Great Britain at the ABC Theatre, Shaftesbury Avenue." – Found in the Times Digital Archive 2014-01-02
- ↑ «Death on the Nile». Box Office Mojo. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ https://www.boxofficemojo.com/movies/?id=murderontheorientexpress.htm
- ↑ The Times, 27 October 1978, page 12: Dame Agatha's own serpent of old Nile – Found in the Times Digital Archive 2014-01-02
- ↑ «Death on the Nile». Rotten Tomatoes.
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մահ Նեղոսի վրա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մահ Նեղոսի վրա»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Մահ Նեղոսի վրա»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Մահ Նեղոսի վրա»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահ Նեղոսի վրա (ֆիլմ, 1978)» հոդվածին։ |
|
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների անգլերեն ֆիլմեր
- 1978 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ագաթա Քրիստի
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Բրիտանական քրեական ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Դետեկտիվ ֆիլմեր
- Թրիլեր ֆիլմեր
- Քրեական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1937 թվականին
- Բրիտանական դետեկտիվ ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- 1970-ականների բրիտանական ֆիլմեր