Հենրիխ Ադոլֆ ֆոն Բարդելեբեն
Հենրիխ Ադոլֆ ֆոն Բարդելեբեն գերմ.՝ Heinrich Adolf von Bardeleben | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Heinrich Adolf Schwager |
Ծնվել է | մարտի 1, 1819[1][2] |
Ծննդավայր | Օդերի Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն[3] |
Մահացել է | սեպտեմբերի 24, 1895[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական ռայխ[3] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | HU Berlin, Հայդելբերգի համալսարան և Գիսենի համալսարան |
Մասնագիտություն | ռազմական բժիշկ, համալսարանի դասախոս և վիրաբույժ |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Ուսուցիչ | Ժոզեֆ Լիստեր |
Աշխատավայր | Գիսենի համալսարան, Գրայֆսվալդի համալսարան, Հայդելբերգի համալսարան և Շարիտե |
Զավակներ | Mite Kremnitz? և Կառլ ֆոն Բարդելեբեն |
Ծնողներ | հայր՝ Հայնրիխ Կառլ Լյուդվիգ Բարդելեբեն |
Հենրիխ Ադոլֆ ֆոն Բարդելեբեն (գերմ.՝ Heinrich Adolf von Bardeleben, մարտի 1, 1819[1][2], Օդերի Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն[3] - սեպտեմբերի 24, 1895[1][2], Բեռլին, Գերմանական ռայխ[3]), գերմանացի ռազմական վիրաբույժ և մանկավարժ։ Համարվում է գերմանական ռազմական վիրաբուժության հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիխ Ադոլֆ ֆոն Բարդելեբենն ավարտել է գիմնազիա իր հայրենի քաղաքում, 1837-1843 թվականներին սովորել է բժշկություն Բեռլինում, Հայդելբերգում, Գիգսենում և Փարիզում, ստացել է դոկտորի աստիճան 1841 թվականի դեկտեմբերի 15-ին ներզատիչ գեղձերի ուսումնասիրության համար։ 1840 թվականին՝ ուսումն ավարտելուց առաջ, եղել է Հայդելբերգի ֆիզիոլոգիական ինստիտուտի ասիստենտ։ 1843 թվականին նրան հրավիրել են Գիսեն`որպես ֆիզիոլոգիայի գծով օգնական, ապա` դիահերձ։ 1844 թվականին նշանակվել է մասնավոր-դոցենտ, 1848 թվականից եղել է արտակարգ պրոֆեսոր, 1849 թվականին նշանակվել է Գրեյֆսվալդի վիրաբուժական և ակնաբուժական կլինիկայի վիրաբուժության իսկական պրոֆեսորի և տնօրենի պաշտոնում, ինչպես նաև դարձել է բժշկական քննական հանձնաժողովի նախագահ։
1866 թվականին ավստրո-պրուսա-իտալական պատերազմի սկսվելուց հետո Բարդելեբենը նշանակվել է գլխավոր բժիշկ և վիրաբույժ-խորհրդատու ռազմաճակատի Գիչինսկու հատվածի դաշտային հիվանդանոցներում։ 1868 թվականի աշնանը նա նշանակվել է Բեռլինի համալսարանի վիրաբուժության իսկական պրոֆեսոր և «Շարիտե» թագավորական հիվանդանոցին առընթեր վիրաբուժական կլինիկայի տնօրեն։ 1870 թվականին ուղարկվել է առաջին բանակ որպես խորհրդատու վիրաբույժ և 1872 թվականին նշանակվել է սանիտարական կորպուսի գլխավոր բժիշկ։ Նույն թվականին նա դարձել է Գերմանական վիրաբուժական ընկերության հիմնադիր։ 1876-1877 թվականներին եղել է Բեռլինի համալսարանի ռեկտոր[4], 1882 թվականին նշանակվել է կայսր Վիլհելմ Առաջինի գաղտնի խորհրդական։
Բարդելեբենը գիտական ոլորտում ճանաչման է արժանացել իր «Lehrbuch der Chirurgie und Operationslehre» (Բեռլին, 1852, 8-րդ հրատարակություն 4 հատորներով, Բեռլին, 1879-1882) աշխատությամբ, որն ամբողջությամբ հավանության է արժանացել Գերմանիայում և արտասահմանում։ Նրա մնացած գործերը ցրված են Միլլերի և Ռուդոլֆ Վիրխովի կողմից հրատարակված «Archiven», «Archiven für physiol. Heilkunde» և այլ հրատարակություններում։ Վիրահատությունների հաջողությունների մասին նրա ռեֆերատները, որոնք նա գրել է Կանշտատի «Jahresberichte»-ի և շարունակություններում, որոնք խմբագրել են Վիրխովն ու Գիրշը, հատկապես բարձր են գնահատվել։ Արդեն 1869 թվականին Բարդելեբենն իր կլինիկայում սկսել է կիրառել վերքերի բուժման լիստերական հականեխիչ մեթոդը։ Նրանց տված ավելի պարզեցված եղանակը, որը հաջողությամբ փորձարկվել է Բեռլինի «Շարիտեում», այդ ժամանակ համընդհանուր հավանությանն է արժանացել։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Observationes microscopicae de glandularum ductu excretorio carentium structura, deque earundem functionibus experimenta, 1841
- Lehrbuch der Chirurgie und Operationslehre. Besonders für das Bedürfnis der Studierenden ("Surgery manual. Particularly for the needs of students"), 1852-1882
- Über die konservative Richtung der neueren Chirurgie ("About the conservative direction of the new surgery"), 1855
- Rückblick auf die Fortschritte der Chirurgie in der zweiten Hälfte dieses Jahrhunderts ("Review of the progress of surgery in the second half of this century"), 1876
- Über die Bedeutung wissenschaftlicher Studien für die Ausbildung der Ärzte ("About the meaning of scientific studies for the formation of physicians"), 1876
- Rede zur Gedächtnisfeier der Friedrich-Wilhelms-Universität zu Berlin ("Speech regarding the commemoration of the Friedrich-Wilhelm University of Berlin"), 1877
- Über die Theorie der Wunden und die neueren Methoden der Wundbehandlung ("About the theory of wounds and the newer methods of wound treatment"), 1878
- Über die kriegschirurgische Bedeutung der neuen Geschosse ("About the significance of military surgery in regards to the new bullets"), 1892
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Base biographique (ֆր.) — BIU Santé.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #104069236 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Rektoren und Präsidenten bzw. Präsidentinnen der Humboldt-Universität zu Berlin seit 1810» [Rectors and presidents of the Humboldt University of Berlin]. Humboldt University of Berlin (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Барделебен, Гейнрих-Адольф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Հոդված ADB-ում (գերմ.).
- Հոդված NDB-ում (գերմ.).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Ադոլֆ ֆոն Բարդելեբեն» հոդվածին։ |
|