Գոլոս Արմենիի
Գոլոս Արմենիի ռուս.՝ Голос Армении | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | ռուսերեն |
Հիմնադրվել է | 1991 |
Երկիր | Հայաս��ան |
Գրասենյակ | Երևան, Հայաստան |
OCLC | 22522583 |
Կայք | golosarmenii.am |
«Գոլոս Արմենիի» (ռուս.՝ Голос Армении, նախկինում հայտնի է եղել որպես «Կոմունիստ» թերթ), Երևանում տպագրվող ռուսալեզու թերթ[1]։
Խորհրդային շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերթը հիմնադրվել է 1934 թվականին[2]։ Խորհրդային ժամանակաշրջանում եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի օրգանը[1][3]։ 1940-1950-ական թվականներին թերթի խմբագիրն է եղել Բենիամին Անդրեևիչ Սիրցևը[4][5][6]։ 1972 թվականին թերթն ունեցել է 45,000 շրջանառություն[7]։
Խմբագիրներ՝ Ի. Գալկին, Ա. Ղազարյան, Ա. Ռիզաև, Գ. Գրիգորյան, Եվգ. Մելիքովա, Թ. Կատարյան, Գ. Բեբոսոով, Վ. Սիրցև, Բ. Մկրտչյան (1975 թ.-ից)։ Առաջին իսկ համարներից ակտիվորեն մասնակցել էր հասարակության սոցիալիստական վերափոխման ԽՄԿԿ ծրագրի կենսագործմանը, աջակցել ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության իրագործմանը հանրապետությունում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին «Կոմունիստ» լուսաբանել է կուսակցության դերը հաղթանակի համար մղվող պայքարում, տպագրել հոդվածներ, ակնարկներ, թղթակցություններ հայ մարտիկների սխրանքների և թիկունքի հերոսական գործերի մասին, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի, Ստեփան Զորյանի և ուրիշների բանաստեղծություններն ու հրապարակախոսական ելույթները։ Թերթի ետպատերազմյան շրջանի գործունեությունը պայմանավորված է ԽՄԿԿ և ՀԿԿ համագումարների որոշումներով։ Մեծ տեղ է հատկացնում կուսակցական և սովետական մարմինների դերի և կուլտուրական շինարարության հարցերի լուսաբանմանը։ Պայքարում է սոցմրցության ծավալման, արդյունաբերության և ժողտնտեսության մյուս ճյուղերում տեխնիկական առաջընթացի արմատավորման, աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացման համար։ Ներկայացնում է ժամանակակից գիտության պրոբլեմներն ու նորույթները, հանդես գալիս ժողովրդական–ազգային արվեստի նմուշների պահպանման կոչով։ Կանոնավորապես լուսաբանվում են միջազգային իրադարձությունները, կոմունիստական և բանվորական շարժումը, ԽՍՀՄ արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1967 թ.):
Անկախ Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին «Կոմունիստ» թերթը դարձել է «Գոլոս Արմենիի»[8]։ 1991 թվականին թերթը դեռևս եղել է Կոմունիստական կուսակցության օրգանը և լույս է տեսել շաբաթական 6 անգամ։ Այս ժամանակահատվածում թերթի խմբագիրն է եղել Բ. Մկրտչյանը[9]։ Հետխորհրդային շրջանում թերթը լույս է տեսել շաբաթական երեք անգամ[2]։ 1992 թվականից թերթի գլխավոր խմբագիրն է Ֆլորա Նախշքարյանը[10][11], ով 1976 թվականից աշխատել է «Կոմունիստ» թերթում, եղել թերթի առաջին խմբագրի տեղակալը[10]։
1990-ական թվականներին թերթն ունեցել է 5000 շրջանառություն, թերթի խմբագրակազմում աշխատել են 12 լրագրողներ։ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին եղել է ընդդիմադիր թերթ[11][12]։ 1995 թվականի մայիսի 11-ին կառավարությունը փակել է թերթը՝ կապված խմբագրության վարձակալության բանավեճի հետ, որը դիտվել է իբրև ընդդիմադիր լրատվամիջոցին լռեցնելու ձև[13]։ Կարճ ժամանակահատված թերթի խմբագրի տեղակալն է եղել Շամիրամ Աղաբեկյանը, ով 1999 թվականին դարձել է «Ռեսպուբլիկա Արմենիա» («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ռուսերեն տարբերակը) թերթի գլխավոր խմբագիրը[14]։ 1999 թվականին «Գոլոս Արմենիի» թերթն ունեցել է 5230 շրջանառություն։ Թերթի արժեքը եղել է 100 դրամ։ Թերթը տպագրվել է A2 ֆորմատով, ունեցել է 4 էջ[15]։ 2000-ական թվականներին թերթի շրջանառությունը եղել է 3,500[16]։ Թերթը սերտ համագործակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ[17]։
«Գոլոս Արմենիի» եռօրյա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիմնադրվել է 1991 թվականին
- Տպաքանակը՝ 3500 (փոփոխական)։
- Տպագրություն՝ սև և սպիտակ, 8 էջ (A2):
- Գինը՝ 150 դրամ։
Առցանց տարբերակ՝ 2000 թվականից գործում է թերթի առցանց տարբերակը։ Յուրաքանչյուր ամիս թողարկում է գիտահանրամատչելի «Մոստ» անվճար թերթը, որը «Գոլոս Արմենիի» թերթի և ՀՀ ԳԱ համատեղ ծրագիր է[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Mary Allerton Kilbourne Matossian. The Impact of Soviet Policies in Armenia. Brill Archive. էջ 239. GGKEY:59QW8S38UQ0.
- ↑ 2,0 2,1 Taylor & Francis Group (2004). Europa World Year. Taylor & Francis. էջ 566. ISBN 978-1-85743-254-1.
- ↑ Library of Congress. European Affairs Division (1949). The European press today. The Library of Congress. էջ 137.
- ↑ Political Handbook of the World. McGraw-Hill Book Company. 1959. էջ 200.
- ↑ Political Handbook and Atlas of the World. Harper & Row for the Council on Foreign Relations. 1948. էջ 202.
- ↑ Who's who in the USSR. Intercontinental Book and Publishing Company. 1965. էջ 833.
- ↑ Great Soviet Encyclopedia. Коммунист (газета Армянской ССР) Արխիվացված 2014-06-06 Wayback Machine
- ↑ John Miller (1993). Mikhail Gorbachev and the end of Soviet power. St. Martin's Press. էջ 237. ISBN 978-0-333-54615-4.
- ↑ 1991 32nd (1991 թ․ օգոստոսի 1). EUROPA WORLD YRBK 1991 2V. Taylor & Francis. էջ 2720.
{{cite book}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 10,0 10,1 Yerevan Press Club. NAKHASHKARYAN Flora Արխիվացված 2007-08-31 Wayback Machine
- ↑ 11,0 11,1 Yasha Lange (1997). Media in the CIS: a study of the political, legislative and socio-economic framework. The European Commission. էջ 46.
- ↑ United States. Congress. Commission on Security and Cooperation in Europe (1996). Report on Armenia's presidential election of September 22, 1996, Yerevan. The Commission. էջ 5.
- ↑ United States. Congress. Commission on Security and Cooperation in Europe (1995). Report on Armenia's parliamentary election and constitutional referendum: July 5, 1995, Yerevan, Armenia. The Commission. էջ 11.
- ↑ Asbarez. "Newspaper Staff Disappointed with Assignment of New Editor"
- ↑ Yerevan Press Club. MONITORING OF THE ARMENIAN MEDIA Արխիվացված 2014-06-05 archive.today
- ↑ Freedom House (2004 թ․ սեպտեմբերի 13). Nations in Transit 2004: Democratization in East Central Europe and Eurasia. Rowman & Littlefield Publishers. էջ 64. ISBN 978-1-4617-3141-2.
- ↑ Alla Mirzoyan (2010 թ․ ապրիլի 13). Armenia, the Regional Powers, and the West: Between History and Geopolitics. Palgrave Macmillan. էջ 49. ISBN 978-0-230-10635-2.
- ↑ «Հայաստանի թերթերի ապագան. «Գոլոս Արմենիի»». 2016 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 554)։ |