Լեռնակերտ
Գյուղ | ||
---|---|---|
Լեռնակերտ | ||
Լեռնակերտ գյուղի մուտքը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ, Արթիկի շրջան և Մարտունու շրջան | |
Մակերես | 32.2 կմ² | |
ԲԾՄ | 1980 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1541[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 3012 | |
| ||
Լեռնակերտ (նախկին անվանումը՝ Շիրվանջուղ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 28 կմ հարավ-արևելք։ Վերանվանվել է Լեռնակերտ 1948 թ. հուլիսի 15-ին[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեռնակերտի մշտական բնակչությունը կազմել է 1412, առկա բնակչությունը՝ 1423 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4]։ Ներկայիս բնակիչների նախնիների մի մասը 1915-1918 թթ.-ին գաղթել են Ալաշկերտի, Բիթլիսի և Մուշի գյուղերից[2]։
Լեռնակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1931 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 320 | 1202[4] | 1602 | 1619 | 1466 | 1200 | 1329[6] | 1449 | 1412[3] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնակերտի արևելյան հատվածում կանգուն է 5–րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցին։ Գյուղի հարավարևելյան հատվածում՝ մատուռի մեջ դրված են Պողոս-Պետրոս խաչքարերը, գյուղի հարավային և հարավարևելյան մասերում առկա են կիկլոպյան «Վարի Բերդ» և «Վերի Բերդ» ամրոցներ, դրանց շրջակայքի բնակավայրերը և դամբանադաշտերը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գյուղի մուտքի մոտ
-
Լեռնակերտի եկեղեցին
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 575
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 87» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 29-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 689
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|