Երգամաս
Արտաքին տեսք
Երգամաս, պարտիա, վոկալ-անսամբլային (կամ վոկալ-գործիքային) երկի բաղկացուցիչ մասը, որ հատկացված է առանձին ձայնով կամ ձայնախմբով երգելու․ օրինակ, սոպրանոյի երգամասը վոկալ կվարտետում, սոպրանոների երգամաս խմբերգում։ Երբեմն երգամաս են անվանում նաև մեծ անսամբլի կազմում ինքնուրույն խմբի երգելիքը, օրինակ, երգչախմբի երգամասը Բեթհովենի Իններորդ սիմֆոնիայում։ Երաժշտական-դրամատիկական երկերում մեներգիչների երգամաս անվանում են նաև դերի անունով․ օրինակ, Թաթուլի երգամասը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 543)։ |