Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եսայի Հասան-Ջալալյան (ծ. թ. անհայտ-1728), եղել է XVII-XVIII դարի հայ նշանավոր հոգևորական, պատմագիր, մատենագիր, հայ ազատագրական շարժման խոշոր երախտավոր։
Արցախի Հասան-Ջալալյան իշխանական տոհմից։
Եսայի Հասան-Ջալալյանը 1701-1728 թվականներին եղել է Գանձասարի կաթողիկոս։ Միավորել է Ս. Էջմիածնին ենթակա Աղվանից պառակտված կաթողիկոսական աթոռը։ Կաթողիկոսանալուն պես Եսայի Հասան-Ջալալյանը Գանձասարը դարձնում է քաղաքական մի կենտրոն և Արցախի լեռնային իշխողների խորհրդարան, որտեղ մշակվում էին դիվանագիտական հարաբերություններ և քննվում ռազմական ծրագրեր։ Նրան են ենթարկվել Ղարաբաղը, Բարդան (Պարտավը), Շամախին, 1720 թվականից՝ նաև Գանձակը, Շաքին, Ղաբալան (Կապաղակը) և այլն։ Իսրայել Օրու մահից (1711) հետո գլխավորել է ազատագրական շարժումը, բանակցություններ վարել ռուսական կառավարության հետ։ 1716 թվականին Գանձասարում ընդունել և եպիսկոպոս է ձեռնադրել Հարավային Կովկաս Պետրոս 1-ի ուղարկած Մինաս Վարդապետին և կարգել ռուսահայոց հոգևոր առաջնորդ։ Արցախահայության անունից հատուկ նամակով Պետրոս 1-ին է փոխանցել Ռուսաստանի հովանավորությունը «յօժար սրտիւ» ընդունելու ցանկությունը։ Եսայի Հասան-Ջալալյանի կազմած զորամասը և վրացական զորքը 1722 թվականին պարտության են մատնել Դաղստանի լեռնականներին։ Նույն թվականին Եսայի Հասան-Ջալալյանը Գանձակում և Թիֆլիսում Վրաց թագավոր Վախթանգ 6-ի հետ մշակել է պարսկական տիրապետության դեմ համատեղ պայքարի ծրագիր։ 1724 թվականին թուրքական զորքի՝ Արցախ արշավելու ժամանակ Եսայի Հասան-Ջալալյանը մերժել է Ամենայն հայոց կաթողիկոսի՝ թուրքերին հպատակվելու առաջարկը և օգնություն հայցող դիմումներ հղել ռուսական արքունիք։
Որպես Ղարաբաղի մելիքների ապստամբության (1700-1728) պարագլուխներից մեկը, գրել է իր ժամանակի անցքերի մանրամասն պատմությունը, «Պատմութիւն Աղուանից» գործը, որի համառոտ տարբերակը 1839 թվականին լույս է տեսել Շուշիում։ Երկը լույս է տեսել նաև ֆրանսերեն (1876), վրացերեն (1971), ռուսերեն (1989):
- Հասան Ջալալեանց Եսայի կաթողիկոս Աղուանից, Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Աղուանից ի թուականին հայոց 1160, իսկ ի թուականին տեառն մերոյ փրկչին Յիսուսի 1711, Շուշի 1839։
- Հասան Ջալալեանց Եսայի կաթողիկոս Աղուանից, Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի, Երուսաղէմ, 1868։
- Աղուանից կաթողիկոս Տ. Եսայի Հասան-Ջալալեանց, Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի. An Outline of Aghvan History. Ստեփանակերտ, 2007։ ISBN 978-99941-827-2-5
- Esayi Hasan Jalaleants‘, A Brief History of the Aghuank' Region (Patmut'iwn Hamarot Aghuanits' Erkri). A History of Karabagh and Ganje from 1702-1723. Introduction and Annotated Translation by George A. Bournoutian. Mazda Pub; 2009, 124 pages. ISBN-10։ 1568591713. ISBN-13։ 978-1568591711.
- Эзов, Г. А., Сношения Петра Великого с армянским народом: Документы, извлеч. из Моск. глав. и С.-Петерб. архивов М-ва ин. дел, Австрийск. придворного и Гос. архива, Королевско-Баварск. тайного гос. архива и др. учреждений : (Доложено в заседании Историко-филол. отд-ния Акад. наук 8 янв. 1897 г.). Санкт-Петербург: тип. Акад. наук, 1898.
- Լեո, Հայոց պատմություն, երրորդ հատոր, Երևան 1946, եջ 573-574։
- Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր իններորդ, «Խամսայի մելիքությունները», էջ 615-616։
- Հասան-Ջալալյան Ս. Ռ., Կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի քաղաքական գործունեությունն ու պատմագրական ժառանգությունը.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 2011, № 3, էջ 82-97։ Արխիվացված 2017-08-09 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 523)։
|
Հայկական գիր և գրականություն |
---|
| Գրականություն | |
---|
| Գիր | |
---|
| Ստեղծագործություններ և աշխատություններ | |
---|
| Հնագույն ձեռագրեր | |
---|
| Էպոս և առասպելներ | |
---|
| Ժանրեր | |
---|
| Ուսումնասիրություն | |
---|
| Հեղինակների ցանկեր | |
---|
| Վաղ շրջան Միջնադար 5-10-րդ դարեր | |
---|
| Վաղ և ուշ միջնադար 11-15-րդ դարեր ² | |
---|
| Նոր շրջան 16-18-րդ դարեր | |
---|
| 19-րդ դար 20-րդ դարի սկիզբ | |
---|
| 20-րդ դար արդի շրջան | |
---|
| Տե՛ս նաև | |
---|
| ¹ Միջնադարյան, նոր և նորագույն շրջանի միայն առավել հայտնիների անունները ² 5-14-րդ դարերը համարվում են Հայկական վերածննդի դարաշրջան |
|
Ստեղծագործությունների տեքստ | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|