Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը
Դոկտոր Ջեքիլի և միսթր Հայդի տարօրինակ պատմությունը անգլ.՝ Strange Case of Dr Jekyll and Mr Hyde | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գոթական գրականություն |
Ձև | Նովել և վեպ |
Հեղինակ | Ռոբերտ Լուիս Սթիվենսոն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | հոկտեմբեր 1885[1] |
Տեսարան | Լոնդոն[2] |
Կերպարներ | Dr. Jekyll?, Mr. Hyde?, Mr. Ut?, Sir Danvers Carew?, Dr. Lanyon?, Maid?, Mr. Poole?, Mr. Guest?, Inspector Newcomen?, Little Girl?, Mr. Enfield? և housekeeper? |
Հրատարակվել է | 1886[3] |
The Strange Case of Dr Jekyll and Mr Hyde |
Դոկտոր Ջեքիլի և միսթր Հայդի տարօրինակ պատմությունը (շվեդ.՝ Strange Case of Dr Jekyll and Mr Hyde), շոտլանդացի գրող Ռոբերտ Սթիվենսոնի գոթական պատմվածք[4] (երբեմն կոչվում է վեպ), որը հրատարակվել է 1886 թվականի հունվարի 5-ին Լոնդոնում։ Ժանրը ներկայացնում է ռոմանտիզմի և գոթական վեպի համար երկակիության թեմայի վերաիմաստավորում՝ գիտաֆանտաստիկայի տեսանկյունից, որտեղ չարագուշակ կրկնակը ձեռք է բերում գործողությունների ազատություն՝ շնորհիվ ստեղծված նյութի հետևանքով առաջացած պառակտված անհատականության։ Գլխավոր հերոսի նախատիպերը դարձեl են շոտլանդացի հայտնի հանցագործները, ովքեր երկակի կյանք էին վարում՝ Թոմաս Ուեյրը[5] և Ուիլյամ Բրոդին[6], իսկ ընդհանուր ֆոնը՝ Էդինբուրգի քաղաքային լեգենդներն ու պատմական բնապատկերները։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը պատմվում է երրորդ դեմքով՝ դիտորդ նոտար Գաբրիել Ջոն Ութերսոնի միջոցով։ Լոնդոնում տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում․ Էդվարդ Հայդ անունով ինչ-որ դիվահար մարդ, ով անբացատրելի զզվանք է ներշնչում իր հետ շփվող բոլոր մարդկանց, կատարում մի շարք զզվելի, դաժան ու անմիտ արարքներ։ Դրանից զատ, նրան փնտրում են պատգամավոր Դենվերս Քարուի սպանության կասկածանքով։ Պարզվում է, որ Հայդը ինչ-որ կերպ սերտ կապված է բոլորի կողմից հարգված բժիշկ Հենրի Ջեքիլի հետ։ Հայդը երբեմն հայտնվում է նրա տանը, և ծառաներին հրամայված էր կատարել նրա բոլոր խնդրանքները։ Ավելին, բժիշկը կտակ է գրում, որում իր մահվան կամ երկարաժամկետ անհետացման դեպքում նա իր ողջ կարողությունը թողնում է Հայդին։
Մի օր բժիշկ Ջեքիլը փակվում է իր աշխատասենյակում և հրաժարվում դուրս գալ՝ անբնական ձայնով շփվելով ընտանիքի հետ։ Բժշկի ծառաները ենթադրում են, որ հանցագործ Հայդը սպանել է բժշկին և չկարողանալով դուրս գալ բժշկի տնից՝ ներկայանում է բժշկի անունից։ Սենեկապետ Փուլը կապվում է Ութերսոնի հետ, և նրանք կոտրում են դուռը՝ սենյակում գտնելով միայն մահացող Հայդին, ով ընդունել էր թույնի մահացու չափաբաժին։ Ջեքիլի մարմինը նրանց չի հաջողվում գտնել։
Ութերսոնի ստացած հետմահու նամակում դոկտոր Ջեքիլը խոստովանում է, որ եկել է գիտական բացահայտման, որ մարդու հոգեկանում միաժամանակ կան միևնույն անհատականության մի քանի ասպեկտներ, և անձը, որպես այդպիսին, հանդիսանում է դրանց միաձուլման արդյունք։ Ինքը՝ Ջեքիլը, երկար տարիներ երկակի կյանք է վարել, մեկը՝ որպես հարգարժան գիտնական, մյուսը՝ անառակ։ Արդյունքում, տարբեր դեղամիջոցներ խառնելու անհաջող գիտափորձի պատճառով, նա կարողացել է ճանապարհ գտնել իր բացասական եսի համար՝ ժամանակավորապես գերիշխող դիրք գրավելու համար։ Միստր Հայդը, ով հրեշավոր վայրագություններ է գործում, նույն դոկտոր Ջեքիլն է, ում մեջ ուժ ստացծ հակումը հեշտությամբ կարող էր մեղքեր գործել։ Սակայն բժիշկը դադարել էր վերահսկել իր՝ Հայդի կերպարանափոխվելու գործընթացը, ինչը բժշկին հասցրել է հուսահատության և մահվան։
Էդվարդ Հայդի կերպարը ներկայիս մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս կերպարը սկսեց մշակույթի մեջ մտնել 1941 թվականին Վիկտոր Ֆլեմինգի ոչ ամենահաջող ֆիլմը թողարկելիս՝ «Էբբոթը և Կոստելոն հանդիպում են դոկտոր Ջեքիլին և միսթր Հայդին» պարոդիայի նկարից հետո։ Հալքի կոմիքսները նույնպես ազդել են այս մեկնաբանության վրա անգլալեզու լրատվամիջոցներում և անիմացիաներում։
Այնուամենայնիվ, գրքում Էդվարդ Հայդը կարճահասակ, նիհար, միևնույն ժամանակ արագաշարժ մարդ է՝ շատ ավելի երիտասարդ, քան Հենրի Ջեքիլը, ով նույնպես աչքի է ընկնում դեմքի և ձեռքերի առատ մազածածկույթով։ Փոխակերպումից հետո հագուստը նրա վրա չափազանց մեծ է դառնում։ Սթիվենսոնի նկարագրած Հայդի վարքագիծը կարելի է նկատել թմրամիջոցների չարաշահման և անձի դեգրադացիայի գծերի հետևանքով՝ 19-րդ դարի վերջին Մորելի և Լոմբրոզոյի տեսությունների վերաբերմունքի ներքո։ Հատկանիշներից՝ Հայդը ծայրահեղ տհաճ զգացողություններ է առաջացնում բոլորի մոտ, ովքեր հանդիպում են իրեն՝ ֆիզիկական զզվանքի և սարսափի տեսքով։ Սպանությունից հետո Հայդը չի համարձակվում բացահայտորեն շրջել քաղաքում և նստում է Ջեքիլի լաբորատորիայում[7]։
Էրիխ Մարիա Ռեմարկի հիշատակումը «Ստվերները դրախտում» վեպում.
— Ես ձեզ հասկանում եմ, — ասաց նա, — Արվեստ վաճառելիս պետք է նաև կարողանաս ամեն ինչ միանգամից անել։ Սիրել արվեստը և վաճառել այն։ Արվեստի յուրաքանչյուր վաճառող Ջեքիլը և Հայդն է։
Թատերական բեմականացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ջեքիլը և Հայդը»՝ մյուզիքլ՝ դրված 1997 թվականին Բրոդվեյում
- «Դոկտոր Ջեքիլի և միսթր Հայդի տարօրինակ պատմությունը»՝ Մոսսովետի անվան թատրոն, թարգմանությունը անգլերենից, իսկ բեմական տարբերակը՝ Յարոսլավ Կեսլերի, արտադրություն՝ Պ. Հոմսկի (2005)[8]
- «Ջեքիլը և Հայդը»՝ մյուզիքլ՝ Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, 2014 թվական
- «Դոկտոր Ջեքիլի և միսթր Հայդի տարօրինակ պատմությունը»՝ Ռուսական ռադիո պիես (2010) Ջեքիլի դերում՝ Դմիտրի Նազարով, Հայդա՝ Վլադիմիր Զայցև
Ֆիլմ և հեռուստատարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դոկտոր Ջեքիլի և միսթր Հայդի տարօրինակ պատմությունը» շատ անգամ է էկրանավորվել։ Ընդհանուր կա 60 Էկրանավորում։ Ֆիլմերում հայտնվում են պատմության առանձին դրդապատճառներ։
- 1925՝ Դոկտոր Փիքլը և միսթեր Փրայդը (ԱՄՆ), րեժիսորներ Սքոթ Պեմբրոկ, Ջո Րոք (համր ֆիլմ)
- 1940՝ The Bookworm Turns (պատմության վրա հիմնված մուլտֆիլմ)
- 1947՝ Թոմն ու Ջերին, սերիա «Դոկտոր Ջեքիլն ու միսթր Մաուսը» (մուլտֆիլմ)
- 1953՝ «Էբբոթը և Կոստելոն հանդիպում են դոկտոր Ջեքիլին և միսթր Հայդին»
- 1958՝ «Բժիշկ Կորդելիեի կտակը» (Ժան Ռենուար)
- 1963՝ «Ցնդած պրոփեսրը» (ԱՄՆ)
- 1968՝ «Դոկտոր Ջեքիլի և միսթր Հայդի տարօրինակ պատմությունը» (ԱՄՆ)
- 1969՝ «Սքուբի Դու, որտե՞ղ ես դու»Ուրվական Հայդի սերիա (մուլտսերիալ)
- 1971՝ «Ես հրեշ եմ» — Я монстр (Մեծ Բրիտանիա)
- 1985՝ «Դոկտոր Ջեքիլի և միսթր Հայդի տարօրինակ պատմությունը» (ԽՍՀՄ)
- 1987՝ «Բադային պատմություններ» Սերիա Դոկտոր Ջեքիլը և միսթր ՄաքԴաքը
- 1994՝ «Էջերի տիրակալը» (մուլտֆիլմ)
- 1995՝ «Դոկտոր Ջեքիլը և միս Հայդը» (ԱՄՆ — Մեծ Բրիտանիա)
- 1996` «Մերի Ռայլի» (ֆիլմ)
- 1996՝ «Ցնդած պրոփեսրը» (ԱՄՆ)՝ 1963 թվականի ֆիլմի ռիմեյք
- 2000՝ «Էլվինը և բուրունդուկները հանդիպում են մարդագայլի»
- 2003՝ «Երևելի ջենտլմենների լիգա» (օգտագործված է Հայդի կերպարը)
- 2004՝ «Վան Հելսինգ» (ԱՄՆ)
- 2007՝ «Ջեքիլ» (հեռուստասերիալ) (Մեծ Բրիտանիա)
- 2007՝ «Սատանա» (ֆիլմ)
- 2008՝ «Դոկտոր Ջեքիլը և միսթր Հայդը» (Կանադա)
- 2013՝ «Մի Վնասիև» (հեռուստասերիալ) (ԱՄՆ);
- 2015՝ «Հայդը, Ջեքիլը և ես» (հեռուստասերիալ) (Հարավային Կորեա)
- 2011՝ «Մի անգամ հեքիաթում» (ԱՄՆ)՝ Դոկտոր Ջեքիլը և միսթր Հայդը հայտնվում են 5-րդ սեզոնի 22 և 23 սերիաներում, նաև 6-րդ սեզոնի 6 սերիաներում
- 2015՝ «Ջեքիլը և Հայդը»՝ Դետեկտիվ հեռուստասերիալ բժիշկ Ջեքիլի թոռան՝ Ռոբերտ Ջեքիլի մասին սուպերհերոս շոուի տարրերով
- 2014-2016՝ «Սարսափ հեքիաթներ» (հեռուստասերիալ) (Մեծ Բրիտանիա)՝ դոկտոր Ջեքիլը հայտնվում է երրորդ սեզոնի սկզբում
- 2017՝ Մումիա․ Ջեքիլի/Հայդի դերը մարմնավորել է Ռասսել Քրոուն
- 2022՝ Ուենսդեյ (ԱՄՆ)
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976՝ Ադրիանո Չելենտանո՝ I want to know (Svalutation ալբոմ)
- 1986՝ Ատրիում՝ Doctor Jekyll (Italo — Disco)
- 1995՝ Օզզի Օսբորն՝ My Jekyll Doesn't Hide (Ozzmosis ալբոմ)
- 2001՝ Deadушки՝ Սալիերի (PoR.no ալբոմ)
- 2007՝ Jane Air՝ Ջեքիլը և Հայդը (Sex & Violence ալբոմ)
- 2009՝ Անժելիկա Այո — Dr Jekyll (I'm Amazed ալբոմ)
- 2010՝ Լառա Ֆաբիան, Իգոր Կրուտոյ՝ Mademoiselle Hyde («Mademoiselle Zhivago» ցիկլ)
- 2011՝ J.R. Blackmore And Friends՝ Jekyll & Hyde (Voices ալբոմ)
- 2013՝ Տվեք երկու՝ Ջեքիլը և Հայդը
- 2013՝ Halestorm՝ Mz. Hyde (սինգլ)
- 2013՝ VIXX՝ փոքր ալբոմ Jekyll
- 2015՝ Five Finger Death Punch՝ Jekyll and Hyde (Got Your Six ալբոմ)
- 2015՝ Ice Nine Kills՝ Me, Myself & Hyde (Every Trick In The Book ալբոմ)
- 2019՝ Arakain՝ Jekyll & Hyde (Jekyll & Hyde ալբոմ)
- 2020՝ BigKlit՝ Jykell & Hyde (Klitorius B.I.G. ալբոմ)
- 2023՝ Sagath՝ Д.Д.И.М.Х
Խաղեր և այլ հիշատակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988՝ Dr. Jekyll and Mr. Hyde խաղ
- 2001՝ Jekyll and Hyde խաղ
- 2010՝ Monster High աշխարհի կերպար (դոկոր Ջեքիլի տղան (միսթեր Հայդի)՝ Ջեքսոն Ջեքիլ (Հոլթ Հայդ))
- 2008՝ Jekyll՝ Ruby ծրագրավորման լեզվով գրված ստատիկ կայքերի գեներատոր, 5 տարի անց Հայդը հայտնվել է Python-ով գրված գեներատորում
- 2015՝ Fate/Grand Order խաղի ծառան
- 2018՝ MazM: Jekyll and Hyde խաղը
- 2020՝ Unmatched: Cobble & Fog սեղանի խաղի կերպար
- 2023՝ Tiny Bunny խաղի նախատիպը և ձեռքբերումները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Strange Case of Dr. Jekyll and Mr. Hyde and Other Tales of Terror — Penguin Classics, 2002. — P. x.
- ↑ The Strange Case of Dr. Jekyll and Mr. Hyde and Other Tales of Terror — Penguin Classics, 2002. — P. 6.
- ↑ The Strange Case of Dr. Jekyll and Mr. Hyde and Other Tales of Terror — Penguin Classics, 2002. — P. ix.
- ↑ М. Урнов. Роберт Луис Стивенсон (Жизнь и творчество) // Роберт Луис Стивенсон. Собрание сочинений в пяти томах. Т. 1. М.: Правда, 1967.
- ↑ «BBC — Press Office — Ian Rankin investigates Dr Jekyll and Mr Hyde for BBC Four». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Oslin, Reid (2001 թ․ մարտի 15). «Jekyll and Hyde: The Real Story». Boston College Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Lib.ru/Классика: Стивенсон Роберт Льюис. Странная история доктора Джекиля и мистера Хайда». az.lib.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Странная история доктора Джекила и мистера Хайда». Спектакли. Театр им. Моссовета (официальный сайт). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Набоков В. В. Лекции по зарубежной литературе. // Странная история доктора Джекила и мистера Хайда. стр. 237—270
- Боринских Л. И. Метод раскрытия характера в работах Р. Л. Стивенсона. Странная история доктора Джекила и мистера Хайда. Проблема характера в литературе. Изд-во Челябинского Государственного Университета, 1990, стр. 31-32
- Ханютин, Юрий Миронович|Ю. Ханютин Странная история доктора Джекиля и мистера Хайда // Реальность фантастического мира. Проблемы западной кинофантастики. — М.: Искусство, 1977. — С. 259—284. — 304 с. — 25 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» հոդվածին։ |
|