Գերմանացիներ
Գերմանացիներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||||||||||||||||||||
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||||||||
120 000 000 | ||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||||||||
Գերմաներեն | ||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||||||||
Բողոքական և կաթոլիկ քրիստոնեություն | ||||||||||||||||||||||||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | ||||||||||||||||||||||||||||||
Ավստրիացիներ |
Գերմանացիներ, (ինքնանվանումը՝ Deutsche), ազգ, Գերմանիայի հիմնական բնակչությունը։ Լեզուն գերմաներենն է, կրոնը՝ հիմնականում բողոքական քրիստոնեություն։ Գերմաներենը պաշտոնական լեզու է ոչ միայն Գերմանիայում, այլև՝ Ավստրիայում և Շվեյցարիայում։
Գերմանական ժողովուրդը կազմավորվել է ֆրանկներից, սաքսերից, ալեմաններից, թյուրինգներից, ցեղային այլ միավորումներից։ Ավատատիրական մասնատվածության և տնտեսական ընդհանրության բացակայության հետևանքով մինչև 19-րդ դարը չի եղել գերմանացիների ազգային և պետական միասնություն։ Բայց առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Գերմանիան արդեն քաղաքական և տնտեսական կուռ միավոր էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1949 թվականին, Գերմանիան բաժանվել էր 3 մասի (ԳՖՀ, ԳԴՀ և Արևմտյան Բեռլին), որոնց սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումն ընթացավ տարբեր ուղիներով։ 1989 թվականին Գերմանիան վերամիավորվեց։
Հայկական որոշ հին աղբյուրներում գերմանացիներին հաճախ անվանում են ալմաններ[10]։
Ներկայումս վարկածներ են առաջ քաշվում այն մասին, որ առավել հավանականությամ�� նախագերմանական ցեղերի ձևավորումն ի սկզբանե սկսվել է՝ Սև ծովի հյուսիսային շրջաններից, մինչև Դանուբ գետի ավազանն ընկած տարածքներում (սկյութական ցեղերի հետ սերտ շփումների պայմաններում), որից հետո սկսվել է հիմանկանում ուգրո-ֆիննական և կելտական ցեղերով բնակեցված՝ Սկանդինավյան, Բրիտանական և Հյուսիս Եվրոպական այլ տարածքների վերաբնակեցումը նախագերմանական (գերմանո - անգլոսաքսոնական) ցեղերով։
Ընդունված է նախագերմանական (կամ սկզբնական, երբեմն անվանում են արևելյան) ցեղերի շարքին դասել Գոթերին /Վեստգոթեր և Օստգոթեր ճյուղավորումներով/, Վանդալներին /Վարյագներ ճյուղավորմամբ/, որոնք իրենց դրացի սկյութական ծագմամբ Ալանների /երբեմն հիշատակվում են Ալեմաններ անվանաձևով/ հետ միասին ներթափանցեցին Իսպանիա՝ ընդհուպ մինչև Հյուսիսային Աֆրիկա, և Բուրգունդներին (Византийский историк Прокопий Кесарийский общался с восточными германцами и сообщил следующие сведения по их ранней истории: «Вандалы прежде жили около Меотиды [Азовского моря]. Страдая от голода, они направились к франкам, и к реке Рейну, присоединив к себе готские племена и аланов /алеманнов/»);
Ենթադրվում է, որ այս ցեղերի նախասկիզբ կարող էին հանդիսանալ Արևելյան Եվրոպայի հարավային շրջաններում սփռված Կիմերական ցեղերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bevölkerung
- ↑ American Fact Finder
- ↑ «Brazil - the country and its people» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Գերմանացիները Կանադայում
- ↑ «Observatorio de colectividades». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Germans in South Africa». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Vladimir Geroimenko. "France". Ling.gu.se. Retrieved 28 September 2011
- ↑ Australian Bureau of Statistics
- ↑ Alemanes en Chile: entre el pasado colono y el presente empresarial
- ↑ , Որոգայթ փառաց, Երևան, 2002, էջ 212 — 271 էջ, ISBN 5-540-01746-3։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Craig, Gordon Alexander (1983). The Germans. New American Library. ISBN 0452006228. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
- Elias, Norbert (1996). The Germans. Columbia University Press. ISBN 0231105630. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
- James, Harold (2000). A German Identity (2 ed.). Phoenix Press. ISBN 1842122045. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
- Mallory, J. P. (1991). «Germans». In Search of the Indo-Europeans: Language Archeology and Myth. Thames & Hudson. էջեր 84–87. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
- Rock, Lena (2019). As German as Kafka: Identity and Singularity in German Literature around 1900 and 2000. Leuven University Press. doi:10.2307/j.ctvss3xg0. ISBN 9789462701786. JSTOR j.ctvss3xg0. S2CID 241563332.
- Todd, Malcolm (2004a). The Early Germans. Blackwell Publishing. ISBN 9781405117142. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
- Wells, Peter S. (2011). «The Ancient Germans». In Bonfante, Larissa (ed.). The Barbarians of Ancient Europe. Cambridge University Press. էջեր 211–232. ISBN 978-0-521-19404-4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 41)։ |