Գետք
Գյուղ | ||
---|---|---|
Գետք | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ալեքսանդրապոլի գավառ | |
Այլ անվանումներ | Դահառլի | |
Մակերես | 9.2 կմ² | |
ԲԾՄ | 1460 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 545[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գետք (նախկին անվանումը՝ Դահարլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից՝ 5 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Գյուղը հիմնադրվել է 1828 թ., վերանվանվել Գետք 1945 թ. ��եկտեմբերի 7-ին[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գետքի մշտական բնակչությունը կազմել է 545, առկա բնակչությունը՝ 509 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր գյուղի բնակիչները հայեր են[4], որոնց նախնիների մասը 1828-1830 թվականներին գաղթել են Կարսից և Մուշից[2]։
Գետքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 307[4] | 476[4] | 711 | 475 | 673 | 589 | 477 | 441 | 1204 | 574 | 545[3] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետքում են գտնվում «Ամենափրկիչ» և սուրբ Հռիփսիմե մատուռները։ Գյուղում կա Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված կոթող, որը կառուցվել է 1976 թ.։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետքում գործում է միջնակարգ դպրոց։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 849
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 4,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 59» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գետք գյուղի էջը CAA կայքում Արխիվացված 2011-08-20 Wayback Machine
- Գետք գյուղի մասին տեղեկություններ Արխիվացված 2014-05-27 Wayback Machine