Jump to content

Գեորգի Կատուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Կատուար
Բնօրինակ անունКатуар, Георгий Львович
Ի ծնե անունԳեորգի Կատուար
Ծնվել է1861 ապրիլի 27
Մոսկվա
ԵրկիրՌուսաստան
Մահացել էմայիսի 21, 1926(1926-05-21) (տարիքը 65)
Մոսկվա
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
ԺանրերԴասական
ՄասնագիտությունԿոմպոզիտոր, Մանկավարժ, Համալսարանի պրոֆեսոր
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ

Գեորգի Լվովիչ Կատուար (ռուս.՝ Катуар, Георгий Львович) (ապրիլի 27, 1861(1861-04-27)[4][5][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4][1] - մայիսի 21, 1926(1926-05-21)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), երաժշտության ռուս տեսաբան և ֆրանսիական ծագմամբ կոմպոզիտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատուարի նախնիները XIX դարի սկիզբներին Ռուսաստան են տեղափոխվել Լոթարինգիայից։ Ծնվել է խոշոր գործարարների ընտանիքում, նրա երկու եղբայրները՝ Անդրեյ և Լև Կատուարները, եղել են մոսկովյան հայտնի առևտրականներ։ Պատանեկության տարիներին Մոսկվայում բնակվող Կարլ Կլինդվորտից, Վագների ընկերոջից, սովորել է դաշնամուր նվագել։ 1879 թվականին միացել է Վագներյան միությանը։ 1884 թվականին Գ. Լ. Կատուարը ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։

Որոշ ժամանակ նա փորձել է մասնակցել ընտանեկան բիզնեսին, բայց երաժշտության հանդեպ հետաքրքրությունն ավելին էր, և Կատուարը մեկնում է Բեռլին՝ այստեղ բնակություն հաստատած Կլինդվորտի մոտ երաժշտական կրթությունը շարունակելու համար։ Կլինդվորտի և Շարվենկայի կոնսերվատորիայում ուսանում էր նաև Ֆիլիպ Ռյուֆերի մոտ։ 1886 թվականին Մոսկվա կատարած այցերից մեկի ժամանակ նրան ներկայացնում են Պ. Ի. Չայկովսկուն, ով բարձր է գնահատում նրա կարողությունները։ Մոսկվայում Կատուարը շփվել է նաև Ս. Ի. Տուրգենևի և Ա. Ս. Արենսկու հետ։

Չայկովսկու առաջարկությամբ 1888 թվականին Կատուարը ուղևորվում է Սանկտ-Պետերբուրգ, Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի մոտ, ով իր հերթին նրան ուղորդում է Ա. Կ. Լյադովի մոտ. այս երկու կոմպոզիտորների հետ շփումները ամբողջացրեցին Կատուարի կոմպոզիտորական կրթությունը։

1917-ից 1926 թվականներին եղել է Մոսկովյան կոնսերվատորիայի պրոֆեսոր. այստեղ հարմոնիայի հատուկ դասընթաց (Գ. Է. Կոնյուսի և Ն. Յա. Բրյուսովի հետ համատեղ) և կոմպոզիցիա է դասավանդել։ Կատուարի գիտական և մանկավարժական գործունեության գնահատելի արդյունքը «Հարմոնիայի տեսական դասընթաց» գիրքն է (բաղկացած է 2 մասից, 1924-25 թթ)` ռուսական երաժշտագիտության մեջ հարմոնիայի տեսականորեն իմաստավորման առաջին փորձը, որի հիմքում Գ. Ռիմանի ֆունկցիոնալ տեսությունն էր և Ֆ. Օ. Գևարտի՝ հարմոնիայի մասին ուսմունքը։ Կատուարի՝ հարմոնիայի ուսմունքի նորամուծություններից է շեղման հասկացության զարգացումը (նրա բնօրինակ բառապաշարում՝ «միջտոնայնային շեղում» մաս 2, էջ 73), ելևէջային ինտերվալների բաժանումը «ըստ դիրքի» և «ըստ էության» (մաս 1, էջ 72), ռուսաց լեզվով առաջին՝ ոչ ակորդային սիստեմատիկ հնչյունների տեսությունը (մաս 2, էջ 14-40), ուլտրաքրոմատիկ ինտերվալների և ակորդների քննարկումը (մաս 1, էջ 99)։

Կատուարի «Երաժշտական ձև» դասագիրքը, խմբագրված իր աշակերտների կողմից (մաս 1-ը հրապարակվեց հետմահու, 1934 թվականին, մաս 2-ը՝ 1936 թվականին), կարևոր ուղենիշ է կիրառական երաժշտագիտության մեջ

Կատուարի աշակերտներն են եղել Դ. Բ. Կաբալևսկին, Լ. Ա. Պոլովինկինը, Դ. Մ. Ցիգանովը, Ս. Վ. Եվսեևը, Լ. Ա. Մազելը և շատ ուրիշներ։ Գ. Լ. Կատուարի թոռը դաշնակահար և մանկավարժ Պավել Վալերիանովիչ Մեսսներն է, եղբորորդին՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Կատուարը, եղբոր աղջիկը՝ Եկատերինա Անդրեևնան�� ֆրանսիացի ռուսագետ և հրատարակիչ Ն. Ա. Ստրուվեի մայրը։

Ստեղծագործական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Կատուարի հիմնական ստեղծագործություններն են՝ c-moll (դո մինոր) սիմֆոնիան, «Մծիրի» սիմֆոնիկ պոեմը, «Ջրահարսը» կանտատան՝ սոլոյի, երգչախմբի և նվագախմբի համար, դաշնամուրային տրիոն, Լերմոնտովի, Տյուտչևի, Ա. Կ. Տոլստոյի, Ապուխտինի, Վ. Սոլովյովի, Կ. Բալմոնտի բանաստեղծությունների հիման վրա գրված ռոմանսներ։

  • Op. 1 no. 4 Lied for voice and piano on Lermontov’s «Нет, не тебя так пылко я люблю…»
  • Op. 2 Trois Morceaux for piano: 1. Chant intime, E major 2. Loin du Foyer, E♭ major 3. Soiree d’Hiver D major
  • Op. 3 Caprice for piano G♭ major
  • Op. 5 «Rusalka» cantata for solo voice, women’s chorus, orchestra
  • Op. 6 Six Morceaux for piano: 1. Rêverie, A major 2. Prélude, G♭ major, 3. Scherzo, B♭ major 4. Paysage, A major 5. Intermezzo, B♭ major 6. Contraste, B minor
  • Op. 7 Symphony
  • Op. 8 Vision (Etude) for piano
  • Op. 9 no. 1 Lied for voice and piano on Apukhtin’s «Опять весна»
  • Op. 9 no. 4 Lied for voice and piano on Apukhtin’s «Вечер»
  • Op. 10 Cinq Morceaux for piano: 1. Prelude 2. Prelude 3. Capriccioso 4. Reverie 5. Legende
  • Op. 11 no. 1 Lied for voice and piano on Lermontov’s «Песнь Русалки»
  • Op. 11 no. 4 Lied for voice and piano on A. Tolstoy’s «Не ветер, вея с высоты…»
  • Op. 12 Quatre Morceaux for piano: 1. Chant du soir 2. Meditation 3. Nocturne 4. Etude fantastique
  • Op. 14 Piano Trio in F minor
  • Op. 15 First sonata for violin and piano
  • Op. 16 Quintet in c minor for two violins, viola, and two violoncellos
  • Op. 17 Quatre Morceaux for piano
  • Op. 19 no. 1 Lied for voice and piano on F. Tiutchev’s «Как над горячею золой…»
  • Op. 19 no. 2 Lied for voice and piano on F. Tiutchev’s «Silentium! (Молчание!)»
  • Op. 20 Second sonata for violin and piano «Poem»
  • Op. 21 Piano Concerto
  • Op. 23 String quartet
  • Op. 24 Chants du Crepuscle for piano
  • Op. 26 Elegie for violin and piano
  • Op. 29 no. 3 Lied for voice and piano on F. Tiutchev’s «Сей день, я помню…»
  • Op. 29 no. 6 Lied for voice and piano on F. Tiutchev’s «Полдень»
  • Op. 30 Valse for piano
  • Op. 31 Piano Quartet in A minor
  • Op. 32 no. 4 Lied for voice and piano on K. Balmont’s «Слова смолкали…»
  • Op. 33 Six poems by Vladimir Soloviev for voice and piano
  • Op. 34 Quatre Morceaux for piano: 1. Poeme 2. Poeme 3. Prelude 4. Etude
  • Op. 35 Tempete for piano
  • Op. 36 Etude for piano
  • Concert transcription of J.S. Bach’s Passacaglia in C minor for piano

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Катуар Георгий Львович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Erik Amburger database (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 Риман Г. Катуар (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 603—604.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆերե Վ. Գ. Կատուար // Մոսկվայի կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետի անվանի գործիչները, Մոսկվա, 1966.
  • Մասլովսկայա Տ. Յու. Կատուար // Մոսկովյան կոնսերվատորիան իր ակունքներից մինչև մեր օրերը 1866-2006. Մոսկվա, 2007, էջ.226.
  • Աննա Զասիմովա՝ «Գեորգի Կատուար. Նրա երաժշտությունը, կյանքն ու ժառանգությունը» . [գերմաներեն/Deutsch]. Verlag Ernst Kuhn, Բեռլին, 2011

[Anna Zassimova: Georges Catoire — seine Musik, sein Leben, seine Ausstrahlung. Verlag Ernst Kuhn — Berlin, 2011].

  • Աննա Զասիմովա։ Պ. Ի. Չայկովսկու և Գ. Լ. Կատուարի նամակագրությունը [գերմաներեն/Deutsch]. Չայկովսկու Միության գիտական ընթերցումներ, 15-րդ հրատարակություն, Թյուբինգեն, 2008

[Anna Zassimova Briefwechsel zwischen P.I. Tschaikowsky und Jegor (Georgij) L. Catoire. Deutsche Tschaikowsky Gesellschaft, Mitteilungen 15. Tübingen, 2008]

  • Աննա Զասիմովա՝ Գ. Լ. Կատուարի դաշնամուրային ստեղծագործությունները ժամանակակից դաշնակահարի ռեպերտուարում։

Երաժշտական կատարողական դիսցիպլինների դասավանդման մեթոդիկայի հարցեր/ գիտական աշխատանքների միջբուհական ժողովածու։ 3-րդ հրատարակություն։ Մոսկվա, պետական մանկավարժական ինստիտուտ, 2001։

  • Աննա Զասիմովա՝ Գ. Լ. Կատուարի ստեղծագործությունների կատարողական մեկնաբանության հարցի շուրջ. Սոնատ-պոեմ ջութակի և դաշնամուրի համար։

Երաժշտական կատարողական դիսցիպլինների դասավանդման մեթոդ��կայի հարցեր/ գիտական աշխատանքների միջբուհական ժողովածու։ 2-րդ հրատարակություն։ Մոսկվա, պետական մանկավարժական ինստիտուտ, 2000։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]