Jump to content

Բոինգ 767

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոինգ 767
Տեսակթռչող ա��արատների ընտանիք
Ենթատեսակուղևորատար ինքնաթիռ
Օգտագործվում է ինչպեսառևտրային ավիացիա
ԱրտադրողBoeing Commercial Airplanes
Առաջին թռիչքսեպտեմբերի 26, 1981
Կարգավիճակշահագործվող, արտադրվող
ՇահագործողներDelta Air Lines (104)լ շահագործողներ = American Airlines (74)
Արտադրման թվականներ1982-ից մինչև հիմա
Միավոր արտադրված1066[1]
Միավորի արժեք767-200ER` $160,2մլն[2]
767-300ER` $182,8 մլն[2]
767-300F` $185,4 մլն[2]
767-400ER` $200,8 մլն[2]
 Boeing 767 Վիքիպահեստում

Boeing 767` միջին և մեծ հեռավորության թռիչքների համար նախատեսված լայնիրան օդանավ է. արտադրում է ամերիկյան Boeing ընկերությունը։

Ստեղծման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

767-ն արտադրվում է 1981 թվականից։ Այն ստեղծելու աշխատանքներն սկսվել են 1978 թվականից, երբ Յունայթեդ էյրլայնզ (United Airlines) ավիաընկերությունը ցանկություն հայտնեց ձեռք բերել միանգամից երեսուն հատ երկշարժիչանի ռեակտիվ օդանավ։ Դրան հաջորդեց ևս 50 օդանավի պատվեր American Airlines և Delta Air Lines ընկերությունների կողմից։ Հունվար ամսին Boeing-ը հայտարարեց Էվերեթի գործարանը նոր օդանավ արտադրելու համար ընդլայնելու մասին[3] In February 1978, the new jetliner received the 767 model designation[4],: Փետրվարին սկսվեցին նախագծման աշխատանքները երեք տարբերակներով` 190տեղանի 767-100, 210 տեղանի 767-200 և միջմայցամաքային թռիչքների համար նախատեսված երեք շարժիչանի 767MR/LR վարկածը 200 տեղով[5]։ Վերջինս հետագայում վերանվանվեց Boeing 777[6]

Երկրորդ, 767-300 մոդելի մշակման աշխատանքներն սկսվեցին 1983 թ. սեպտեմբերին։ Նախորդ 767-200-ի համեմատ այս մոդելի իրանը 6.5 մետրով երկար էր, ինչի շնորհիվ նստատեղերի քանակն ավելացավ 22 %-ով (մոտավորապես 40 տեղ), իսկ փոխադրվող բեռան քանակը՝ 31 %-ով։

Պատահարներ և վթարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ. հուլիսի 18-ի դրությամբ եղել է Boeing 767 տեսակի 15 օդանավի կորուստ, վթարներում զոհվել է 851 մարդ[7].

  • 1991 թ. փետրվարին "Անապատի փոթորիկ" գործողության ժամանակ Մոսուլում ոչնչացվեցին 9K-AIB և 9K-AIC համարների օդանավերը
  • 1991 թ. մայիսի 26-ին Թայլանդի արևելքում ձախ շարժիչի խափանման հետևանքով վայր ընկավ ավստրիական OE-LAV օդանավը, զոհվեցին նավում գտնվող բոլոր 223 հոգին
  • 1996 թ. նոյեմբերի 23-ին ահաբեկիչները զավթեցին Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող ET-AIZ օդանավը, պահանջելով, որ այն թռչի Ավստրալիա։ Նավը հարկադիր վայրէջք կատարեց Կոմորյան կղզիներում։ Նավում եղած 175 հոգուց զոհվեց 125-ը
  • 1999 թ. հոկտեմբերի 31-ին EgyptAir ընկերության SU-GAP նավն ընկավ Ատլանտյան օվկիանոսը։ Զոհվեցին նավում եղած բոլոր 217 մարդիկ
  • 2000 թ. սեպտեմբերի 22-ին Ֆիլադելֆիայում տեխսպասարկումից հետո պայթեց N654US օդանավի ձախ շարժիչը, զոհվեց երեք մարդ
  • Երկու Boeing 767 օդանավերով են իրականացվել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները՝
  • 2000 թ. ապրիլի 15-ին Կորեայի Բուսան քաղաքի օդակայանում վայրէջք կատարելիս ջարդվեց չինական ավիաընկերության B-2552 օդանավը։ Նավում եղած 166 մարդուց զոհվեց 129-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://active.boeing.com/commercial/orders/displaystandardreport.cfm?cboCurrentModel=747&optReportType=AllModels&cboAllModel=767&ViewReportF=View+Report(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Boeing Commercial Airplanes Jet Prices». Boeing. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
  3. Birtles 1999, էջ. 8.
  4. Becher 1999, էջ. 24.
  5. Donald 1997, էջ. 173.
  6. Norris & Wagner 1998, էջեր. 159–60.
  7. «Aviation Safety Network > ASN Aviation Safety Database > ASN Aviation Safety Database results». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոինգ 767» հոդվածին։