Սովորել է Ֆեռարայի և Պարմի համալսարաններում։ 1682 թվականին ղեկավարել է Մոդենայի համալսարանի տեսական բժշկության, 1700 թվականից՝ Պադովայի համալսարանի գործնական բժշկության ամբիոնները։ Ֆրանչեսկո Տորտիի հետ մեկտեղ՝ առաջիններից մեկն է առաջարկել մալարիայի բուժման նպատակով օգտագործել խինինի կեղևը։ Նրա հանրահայտ ասույթներից է հետևյալը. «Խնինը բժշկության համար արել է նույնը, ինչ վառոդը՝ պատերազմի համար[7]։» Բժշկագիտության մեջ նրա կարևորագույն ներդրումը համարվում է մասնագիտությունների հետ առնչվող հիվանդությունների վերաբերյալ De Morbis Artificum Diatriba («Աշխատավորների հիվանդությունները») աշխատությունը[8]։
Արհեստավորների հիվանդությունների մասին «Դատողություններ» (1700) հիմնական աշխատությունում Ռամացինինին նկարագրել է մոտ 70 մասնագիտություններին բնորոշ հիվանդություններ, հատկապես առանձնացրել է մշակվող նյութերի՝ (սնդիկ, կապար), աշխատանքային հնարքների ու դիրքի (դերձակների, շինարարների), արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունները և մշակել դրանց դեմ պայքարի միջոցներ։ Ռամացինիի անունով են կոչվում Իտալիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների պրոֆեսիոնալ հիգիենայի գիտական ընկերությունները։
Ռամացինին մահացել է 1714 թվականի նոյեմբերի 5-ին Պադովայում[9]։
↑«History». Collegium Ramazzini. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին. History (of Occupational Medicine) with notes on the life of Ramazzini.
Franco G. Prevention is far better than cure - Revisiting the past to strengthen the present: the lesson of Bernardino Ramazzini (1633-1714) in public health. YCP Publisher (2020) (Contents, Preface, Overview)
Ramazzini Collegium The Collegium supplies information on risks and prevention of injury and disease attributable to the workplace and the environment.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։