Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արճճախոտ (լատին․՝ Plumbago), արդղիկ, շեթարաճ, արդուխա, արճճախոտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 15, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արճճախոտ եվրոպական (P. europaea)։
Արմատային համակարգը հզոր է, ցողունի բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները մերկ են, գեղձաատամնաեզր։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ կարմիր, ծիրանագույն, մանուշակավարդագույն, վարդագույն, դեղին կամ սպիտակ։ Ծաղկում է հուլիս-օգոստոսիև։ Պտուղը երկփեղկ է, ճայթող։ Պարունակում է աղաղանյութեր, ալկալոիդներ։
Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարգերում։ Աճում է ստորին և միջին լեռն, գոտիների քարքարոտ և ժայռոտ վայրերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|