Jump to content

Անդրանիկ Մանուկյան (ԽՍՀՄ հերոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Մանուկյան (այլ կիրառություններ)
Անդրանիկ Մանուկյան
մայիսի 17, 1917(1917-05-17)[1] - ապրիլի 4, 1986(1986-04-04) (68 տարեկան)
ԾննդավայրԲնունիս, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՎիստրել
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Անդրանիկ Ալեքսանդրի Մանուկյան (մայիսի 17, 1917(1917-05-17)[1], Բնունիս, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 4, 1986(1986-04-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գվարդիայի կապիտան, ԽՄԿԿ անդամ (1940

Երկրորդ համաշխարհային պատերազմում աչքի է ընկել Սևաստոպոլի, Ստալինգրադի, Կուրսկի պաշտպանության, Ուկրաինայի ազատագրման, Բեռլինի գրավման համար մղված մարտերում[2]։ Մարտերում խիզախությամբ ու հնարամտությամբ աչքի ընկնելու համար գործուղվել է մասնակցելու հրամանատարական կազմի դասընթացների, ավարտել է դրանք և 1943 թվականին նշանակվել Բելառուսական 1-ին ռազմաճակատի 1-ին գվարդիական տանկային բանակի 8-րդ գվարդիական մեքենայացված կորպուսի 1-ին գվարդիական տանկային բրիգադի հետախուզության պետ[3][4]։

Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացել է 1945 թվականի հունվարին Լեհաստանի գրավման ժամանակ կատարած հետախուզական գործողությունների համար։ Մասնակցել է նաև Օդերի գետանցմանը, Օդերի, Ֆրանկֆուրտի գրավմանը։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով։ 1946 թվականին զորացրվել է, աշխատանքի անցել Բաքվում։ Ծառայել է ներքին գործերի համակարգում, հասել գնդապետի կոչման (բանակից զորացրվել էր մայորի կոչումով)։ 1973 թվականից տեղափոխվել և բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Մահացել է 1986 թվականին՝ Երևանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 253