Jump to content

Ֆեռնանդո Տոռես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեռնանդո Տոռես
իսպ.՝ Fernando Torres
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆեռնանդո Խոսե Տոռես Սանս[1]
Քաղաքացիությունը  Իսպանիա
Մականուն Էլ Նինյո
Ծննդյան ամսաթիվ մարտի 20, 1984 (40 տարեկան)
Ծննդավայր Ֆուենլանբրադա, Իսպանիա Իսպանիա
Հասակ 183 սմ
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 9
Պատանեկան կարիերա
1995 - 2001 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 - 2007 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 214 (82)
2007 - 2011 Անգլիա Լիվերպուլ 102 (65)
2011 - 2014 Անգլիա Չելսի 110 (20)
2014 - 2015   Իտալիա Միլան 10 (0)
2015 - ներկա Իտալիա Միլան 0 (0)
2015 - 2018   Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 49 (14)
Ազգային հավաքական
2000 Իսպանիա Իսպանիա Մ-15 1 (0)
2001 Իսպանիա Իսպանիա Մ-16 9 (11)
2001 Իսպանիա Իսպանիա Մ-17 4 (1)
2001 Իսպանիա Իսպանիա Մ-18 1 (1)
2002 Իսպանիա Իսպանիա Մ-19 5 (6)
2002 - 2003 Իսպանիա Իսպանիա Մ-21 10 (3)
2003 - ներկա Իսպանիա Իսպանիա 110 (38)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 9 ապրիլի, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 28 նոյեմբերի, 2014

Ֆեռնանդո Խոսե Տոռես Սանս (իսպ.՝ Fernando José Torres Sanz, մարտի 20, 1984(1984-03-20)[2][3][4], Ֆուենլաբրադա, Մադրիդ, Իսպանիա, առավել հայտնի է որպես Ֆեռնանդո Տոռես՝ Էլ Նինյո (El Niño մականվամբ, հայերեն թարգմանությամբ Փոքրիկ, երեխա[5]), իսպանացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Մադրիդ»-ի և Իսպանիայի հավաքականի հարձակվող։ 2013 թվականի մայիսի 15-ին Տոռեսը և Խուան Մատան Եվրոպայի լիգայում «Չելսիի» տարած հաղթանակից հետո ռեկորդ սահմանեցին՝ միաժամանակ դառնալով և՛ Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Աշխարհի առաջնության գործող չեմպիոններ[6]։

Պատանեկան կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռնանդո Տոռեսը ծնվել է 1984 թվականի մարտի 20-ին։ Նա սկսել է հետաքրքրվել ֆուտբոլով, երբ տակավին երեխա էր և միացել է իր առաջին թիմին՝ «Parque 84»-ին 5 տարեկան հասակում[7]։ Ֆեռնանդոյի պապիկը ֆուտբոլի նկատմամբ անտարբեր էր, սակայն երբ խոսք էր գնում «Ատլետիկո Մադրիդ» ակումբի մասին, նա միանգամից փոխվում էր և կրքոտ երկրպագու էր դառնում։ Հենց պապիկից էր Ֆեռնանդոն ժառանգել սերը դեպի Մադրիդի ակումբը։ Փոքրիկ Ֆեռնանդոն, ֆուտբոլ խաղալով բակում, կանգնում էր դարպասի մոտ և իր հասակակիցներից լավ խաղում որպես դարպասապահ։ Մի անգամ մրցակցի հարվածից գնդակը դիպավ Ֆեռնանդոյի գլխին, և նրա մայրը նրան արգելեց այլևս երբևէ կանգնել դարպասների մոտ։

Երբ Տոռեսը 7 տարեկան էր, նա սկսեց խաղալ հարևան սրճարանի՝ «Mario’s Holanda»-ի ֆուտբոլային թիմի կազմում։ Չնայած իր փոքր տարիքին՝ նա սկսեց պարբերաբար գոլի հեղինակ դառնալ։ Երեք տարի անց նա միացավ իր առաջին ակումբին՝ «Ռայո 13»-ին[8]։ 1994 թվականին իր առաջին մրցաշրջանում «Ռայո 13»-ի կազմում տասնամյա Տոռեսը 55 գոլի հեղինակ դարձավ, որից հետո հրավիրվեց դիտվելու «Ատլետիկո Մադրիդ»։ Սկաուտները հիացած էին, իսկ պատանի ֆուտբոլիստը իրեն ներկայացրեց լավագույն կողմից և միացավ Մադրիդի ակումբին 1995 թվականին։ Երեք տարի անց Տոռեսը հաղթեց իր կարիերայի առաջին տիտղոսը երիտասարդական թիմի կազմում։ «Ատլետիկո Մադրիդի» ղեկավարությունը որոշեց մասնակցել «Nike Cup Europe» անվամբ մրցաշարին, որտեղ ներկայացված էին ոչ պակաս հայտնի եվրոպական ակումբներ մինչև 15 տարեկան տարիքային կազմով։ Տոռեսը դարձավ ակումբի առաջատարներից մեկը և օգնեց «Ատլետիկո Մադրիդին» հաղթել այդ մրցաշարում, իսկ ավելի ուշ՝ դարձավ իր տարիքային կազմում լավագույնը Եվրոպայում[9]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ատլետիկո Մադրիդ»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեռնանդո Տոռեսը Ռեալի դեմ խաղում

1999 թվականին Տոռեսը ստորագրեց իր առաջին պայմանագիրը նոր ակումբի հետ։ Պատանի հարձակվողի ելույթները Իսպանիայի՝ մինչև 16 տարեկանների հավաքականում հաջողությամբ պսակվեցին։ 2001 թվականին իսպանացիները հաղթեցին Ալգարվիի մրցաշարը և մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Ֆեռնանդոն 6 խաղում դարձավ 7 գոլի հեղինակ և ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող։ Պատանի գոլահարի առաջին խաղը «Ատլետիկո Մադրիդի» մեծահասակաների թիմում կայացավ 2000-2001 մրցաշրջանի վերջում, իսկ արդեն մեկ շաբաթ անց նա կարողացավ խփել իր առաջին գոլը։ Դա տեղի ունեցավ «Ալբասետեի» դեմ խաղի ժամանակ։ Ընդամենը մեկ մրցաշրջան անց «Ատլետիկոն» վերադարձավ Լա Լիգա այդ ժամանակ Տոռեսը ցուցանիշները բավական համեստ էին՝ 6 գնդակ Սեգունդայի 36 խաղում, բայց այդ ամենը չխանգարեին Ֆեռնանդոյին շարունակել իր հաջող ելույթները տարբեր տարիքային կատեգորիաների հավաքականների կազմում։ Իր առաջին մրցաշրջանի ընթացքում Տոռեսը կարողացավ 13 անգամ գոլի հեղինակ դառնալ, իսկ «Ատլետիկոն» ավարտեց առաջնությունը 12-րդ հորիզոնականում։ Որոշ ժամանակ անց Ֆեռնանդոն իր առաջին խաղն անցկացրեց Իսպանիայի երիտասարդական հավաքականում։

Մի քանի մրցաշրջանների ընթացքում ակումբը անհաջող փորձեր էր կատարում՝ հայտբվելու եվրագավթների խաղարկությանը։ Օրինակ, Իսպանիայի առաջնության 2003-2004 մրցաշրջանում Տոռեսը 35 խաղում դարձավ 19 գոլի հեղինակ և տասնիննամյա տարիքում դարձավ ակումբի պատմության ամենաերիտասարդ ավագը։ Սակայն «Ատլետիկոն» ավարտեց մրցաշրջանը 7-րդ հորիզոնականում՝ զիջելով Եվրոպայի լիգայի ողեգիրը «Սևիլյային»։ Որոշ ժամանակ անց Էլ Նինյոն երկրի մեծահասակների հավաքական հրավիրվեց՝ առաջին խաղն անցկանելով Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի դեմ ընկերական խաղում։

Եվրոպայի առաջատար ակումբների հետաքրքրությունը գնալով մեծանում էր Տոռեսի նկատմամբ հետաքրքրությունը, բայց ամեն անգամ նա հավատարիմ էր մնում «Ատլետիկո Մադրիդին» և շարունակում էր հանդես գալ Իսպանիայի հավաքականում, որի կազմում նա 2004 թվականին մեկնեց Գերմանիա մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Առաջնություն Տոռեսը դարձավ 3 գոլի հեղինակ։ 2006/07 մրցաշրջանի Իսպանիայի առաջնությունը դարձավ վերջինը «Էլ Նինյոյի» համար «Ատլետիկո Մադրիդի» կազմում։

Տոռեսը Լիվերպուլի կազմում

2007 թվականի հուլիսի 4-ին ֆուտբոլիստը միացավ «Լիվերպուլին», որտեղ միանգամից ստացավ հանրահայտ «ինը» համար. այդ համարի ներքո ավելի վաղ հանդես էին եկել նաև այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Իան Ռաշը և Ֆաուլեր Ռոբին։

Հենց իր առաջին մրցաշրջանում Տոռեսը կարողացավ Ռոբի Ֆաուլերից հետո առաջին անգամ խփել 20 և ավելի գոլ Պրեմիեր լիգայում, ռեկորդ սահմանեց օտարերկրացու կողմից դեբյուտային մրցաշրջանում խփած գնդակների թվով։ Մինչ այդ նման ռեկորդ հաջողվել էր սահամնել միայն Ռուդ վան Նիստելռոյին (Ֆեռնանդոն կարողացավ 24 գոլի հեղինակ դառնալ)։ Ինչպես նաև նա կարողացավ կրկնել Ռոջեր Հանթի ռեկորդը՝ 8 տնային խաղում դառնալով գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանում նրա հաշվին բոլոր մրցաշարերում գրանցվեց 33 գոլ։

2008 թվականի հունիսին Ֆեռնանդո Տոռեսը մեկնեց Եվրոպայի առաջնության Ավստրիա և Շվեյցարիա, որտեղ Դավիդ Վիլյայի հետ միասին դարձավ ակումբի հիմնական հարձակվողը։ Եվրոպայի առաջնության ժամանակ նա դարձավ 2 գոլի հեղինակ, որոնցից մեկը խփեց Գերմանիայի դեմ եզրափակիչ խաղում 2008 թվականի հունիսի 29-ին Վիեննայում։ Այդ խաղը հաղթական դարձավ իսպանացիների համար, որոնք հաղթեցին 1։0 հաշվով։

2008-2009 մրցաշրջանում անգլիական Պրեմիեր լիգայում Տոռեսը դարձավ «Լիվերպուլի» առաջին գոլի հեղինակը այդ մրցաշարում։ Գոլի հեղինակ նա դարձավ «Սանդերլենդի» դեմ խաղի 83-րդ րոպեին։ Այդպես էլ ավարտվեց խաղը նվազագույն՝ 0։1 հաշվով։

Նոր մրցաշրջանի սկզբում Տոռեսն օգնեց իր թիմին 3 գնդակով, բայց դա չփրկեց «Լիվերպուլին» 2 պարտություններից. «Տոտտենհեմ Հոտսպուրից» 1։2 հաշվով և «Աստոն Վիլլայից» 1։3 հաշվով։ Տոռեսը գոլի հեղինակ դարձավ «Սթոք Սիթիի», «Աստոն Վիլլայի» և «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղերում։

2009 թվականի դեկտեմբերի 29-ին «Աստոն Վիլլայի» դեմ խաղի 93-րդ րոպեին Տոռեսը դարձավ որոշիչ գոլի հեղինակ, բացի այդ՝ գոլը դարձավ 50-րդը Պրեմիրե լիգայում։ Խաղն ավարտվեց «Լիվերպուլի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով։

2009-2010 մրցաշրջանում Տոռեսը մի քանի վնասվածք ստացավ և ընդհանուր առմամբ բաց թողեց առաջնության բոլոր խաղերի մոտավորապես կեսը։ Սակայն, չնայած դժվարություններին՝ իսպանացին 22 խաղում 18 գոլի հեղինակ դարձավ, ինչը նրան թույլ տվեց 6-րդ տեղը գրավել ռմբակուներից ցուցակում Ժերմեյն Դեֆոյի հետ միասին, որը 11 խաղ ավել էր անցկացրել։

2010-2011 մրցաշրջանում Տոռեսով էր հետաքրքվում «Չելսին», որ առաջարկում էր ֆուտբոլիստի համար 35 միլիոն ֆունտ, սակայն 1մերսիսայիդցիները» հրաժարվեցին վաճառել իսպանացուն[10]։ Այդ ժամանակ Ֆեռնանդոն գրավոր խնդրանքով դիմեց ակումբի ղեկավարությանը, որպեսզի նրանք իրեն վաճառքի ներակայացնեն։ Ակումբը մերժեց[11]։

2011 թվականի հունվարի 31-ին «Լիվերպուլի» ղեկավարությունը որոշեց վաճառել Տոռեսին «Չելսիին»[12]։ Նույն օրը Տոռեսը հինգուկես տարվա պայմանագիր ստորագրեց իր նոր ակումբի հետ[13] 175 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձով։ Տրանսֆերը կազմեց 50 միլիոն ֆունտ, որը դարձավ ամենամեծը Պրեմիեր լիգայի պատմության մեջ[14]։ «Լիվերպուլի» մի քանի երկրպագուներ ակումբի գրասենյակի մոտ այրեցին Տոռեսի մարզաշապիկը[15]։ Իր հարցազրույցում Տոռեսը հայտարարեց, որ ոչ մի վատ բառ չի ասի «կարմիրների» մասին, և ասաց, որ վերջնական որոշում ոչ թե ընդունել է տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրերին, այլ բավականին վաղ, երբ «Չելսին» ներկայացրել է իր առաջնությունը[16]։ 2011 թվականի փետրվարի 6-ին Տոռեսն իր առաջին խաղը անկացրեց «Չելսիի» դեմ «Լիվերպուլի» դեմ տնային խաղում[17]։ Ավելի քան 14 խաղ (903 րոպե)[18] չէր կարողանում գոլի հեղինակ դառնալ նոր ակումբում, և խաղացողին աջակցելու համար Կառլո Անչելոտտին[19], Պետր Չեխը[20] և Պիտեր Օդեմվինգիեն[21]։ Ապրիլի 23-ին «Վեսթ Հեմ Յունայթեդի» դեմ խաղի 83-րդ րոպեին նոր ակումբի կազմում իր առաջին գոլը խփեց, իսկ արդեն ավելացված ժամանակում գոլային փոխանցում կատարեց Ֆլորան Մալուդային[22]։

Չնայած դրան՝ 2011/12 մրցաշրջանում Ֆեռնանդոն բավականին հազվադեպ էր գոլի հեղինակ դառնում. նրա գոլային երաշտներից մեկը տևեց գրեթե հինգ ամիս[23][24], ֆուտբոլիստի հոգեբանական վիճակը ծանր էր մնում[25][26], իսկ Իսպանիայի հավաքականի ղեկավարությունը քննարկում էր Տոռեսի՝ Եվրոպայի առաջնության մասնակցության հարցը[27][28][29]։

2012 թվականի ապրիլի 24-ին «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղի 91-րդ րոպեին Տոռեսը գոլի հեղինակ դարձավ և վստահությամբ ցույց տվեց, որ «Չելսին» անցնո��մ է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

2012 թվականի ապրիլի 29-ին «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղում Տոռեսն իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց «Չելսիի» կազմում։

2012-2013 մրցաշրջանում Տոռեսը դարձավ «Չելսիի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայում՝ խփելով 6 գնդակ։ Գոլերից մեկը Տոռեսը հեղինակեց «Բենֆիկայի» դեմ եզրափակիչ խաղում, արդյունքում՝ «Չելսին» հաղթանակ տարավ 2։1 հաշվով և նվաճեց տիտղոսը։

«Միլան» և վերադարձ «Ատլետիկո»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 29-ին «Չելսին» և «Միլանը» պայմանագիր ստորագրեցին, ըստ որի՝ ֆուտբոլիստը 2 տարի վարձավճարով հանդես պիտի գար «Միլանում»[30]։

2014 թվականի սեպտեմբերի 23-ին «Էմպոլիի» դեմ խաղում Տոռեսն իր առաջին գոլը խփեց «Միլանի» կազմում։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով[31]։

2014 թվականի դեկտեմբերի 27-ին Տոռեսը դարձավ հիմնական կազմի «ռոսոների»[32], որպեսզի Ալեսիո Չարչիի փոխարեն տեղափոխվեր մադրիդյան «Ատլետիկո»[33]։ 2015 թվականի հունվարի 7-ին Տոռեսն իր առաջին խաղն անցկացրեց «Ատլետիկոյի» կազմում՝ դուրս գալով մարզադաշտ Իսպանիայի գավաթի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում։ Խաղադաշտում նա անցկացրեց գրեթե 60 րոպե, որից հետո նրան փոխարինեց Կոկեն։ 2015 թվականի հունվարի 15-ին Տոռեսն իր առաջին գոլերը խփեց «Ատլետիկոյի» կազմ վերադառնալուց հետո։ Նա դուբլի հեղինակ դարձավ «Ռեալ Մադրիդի» դեմ պատասխան խաղում. խաղն ավարտվեց ոչ ոքի 2։2 հաշվով։

Մարիո Մանջուկիչի՝ ակումբից հեռանալուց հետո Տոռեսը փոխեց իր մարզաշապիկի համարը՝ 19-ից վերադառանալով իր սովորական դարձած 9 համարին[34]։

2016 թվականի փետրվարի 6-ին Տոռեսը իր 100-րդ գոլի հեղինակը դարձավ «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբի կազմում «Էյբար»-ի դեմ խաղում. խաղը 259-րդն էր Տոռեսի համար այս ակումբում[35]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոռեսը դարձավ 2008 թվականի Եվրոպայի առաջնության հաղթական գոլի հեղինակը 33-րդ րոպեին։ Իսպանիայի հավաքականի համար երկու հեթ-տրիկի հեղինակ է դարձել։ Դրանցից մեկը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ Նոր Զելանդիայի դեմ խաղում էր։ 2009/10 վնասվածքներով լի մրցաշրջանը երևաց նաև ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության ժամանակ։ Տոռեսը չկարողացավ իր լավագույն խաղը ցուցադրել և ողջ մրցաշարի ընթացքում չդարձավ և ոչ մի գոլի հեղինակ, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերում նույնիսկ չէր հայտնվում մեկնարկային կազմում։ Նիդերլանդների հավաքականի դեմ եզրափակիչ խաղում Ֆեռնանդոն խաղադաշտ դուրս եկավ միայն լրացուցիչ ժամանակում Դավիդ Վիլյայի փոխարեն։ Վերջին րոպեին ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել և գրեթե մեկ րոպե պառկած էր խոտածածկին, մինչդեռ խաղը շարունակվում էր[36]։ 2012 թվականի հունիսի 14-ին Եվրոպայի առաջնության ժամանակ Տոռեսը դուբլի հեղինակ դարձավ և օգնեց Իսպանիայի հավաքականին հաղթել Իռլանդիային 4։0 հաշվով, այդ խաղում մեկական գոլի հեղինակ դարձան Դավիդ Սիլվան և Սեսկ Ֆաբրեգասը։ 2012 թվականի հուլիսի 1-ին Եվրոպայի առաջնության Իտալիայի դեմ եզրափակիչ խաղում Տոռեսը խաղադաշտ դուրս եկավ 2-րդ խաղակեսում և գոլի հեղինակ դարձավ 84-րդ րոպեին, ինչպես նաև փոխանցում կատարեց՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու և ստանալով մրցաշարի «Ոսկե խաղակոշիկը»[37]։ Բացի այդ՝ Տոռեսը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի առաջնության երկու եզրափակիչ խաղերում (2008 և 2012)։ 2012 թվականի սեպտեմբերի 7-ին Տոռեսն անցկացրեց իր 100-րդ խաղը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով 6-րդ ֆուտբոլիստը, որ նման հաջողություն է գրանցել։ 2013 թվականին Կոնֆեդերացիաների գավաթում Տոռեսը ստացավ մրցաշարի «Ոսկե խաղակոշիկը» որպես լավագույն ռմբարկու (5 գնդակ)։

Անցկացրած հանդիպումների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական Մրցաշրջան Ընկերական Մրցաշարեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իսպանիա Իսպանիա 2003 1 0 2 0 3 0
2004 6 1 5 0 11 1
2005 3 1 9 7 12 8
2006 6 1 7 4 13 5
2007 2 0 4 1 6 1
2008 6 1 7 2 13 3
2009 4 2 9 3 13 5
2010 4 1 8 2 12 3
2011 7 1 2 0 9 1
2012 3 1 7 3 10 4
2013 1 0 4 5 5 5
2014 1 1 3 1 4 2
Ընդհանուր կարիերայի ընթացքում[38] 43 10 67 28 110 38

Հավաքականում անցկացրած խաղերը և գոլերի թիվը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Մրցակից Հաշիվ Տոռեսի գոլեր Մրցություն
1 6 Սեպտեմբեր 2003 Պորտուգալիա Պորտուգալիա 3։0 Ընկերական խաղ
2 10 Սեպտեմբեր 2003 Ուկրաինա Ուկրաինա 2։1 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2004
3 15 Նոյեմբեր 2003 Նորվեգիա Նորվեգիա 2։1 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2004
4 31 Մարտ 2004 Դանիա Դանիա 2։0 Ընկերական խաղ
5 28 Ապրիլ 2004 Իտալիա Իտալիա 1։1 1 Ընկերական խաղ
6 5 Մայիս 2004 Անդորրա Անդորրա 4։0 Ընկերական խաղ
7 12 Հունիս 2004 Ռուսաստան Ռուսաստան 1։0 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2004
8 16 Հունիս 2004 Հունաստան Հունաստան 1։1 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2004
9 20 Հունիս 2004 Պորտուգալիա Պորտուգալիա 0։1 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2004
10 18 Օգոստոս 2004 Վենեսուելա Վենեսուելա 3։2 Ընկերական խաղ
11 3 Սեպտեմբեր 2004 Շոտլանդիա Շոտլանդիա 1։1 Ընկերական խաղ
12 9 Հոկտեմբեր 2004 Բելգիա Բելգիա 2։0 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
13 13 Հոկտեմբեր 2004 Լիտվա Լիտվա 0։0 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
14 18 Նոյեմբեր 2004 Անգլիա Անգլիա 1։0 Ընկերական խաղ
15 10 Փետրվար 2005 Սան Մարինո Սան Մարինո 5։0 1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
16 26 Մարտ 2005 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 3։0 1 Ընկերական խաղ
17 30 Մարտ 2005 Սերբիա և Չերնոգորիա 0։0 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
18 4 Հունիս 2005 Լիտվա Լիտվա 1։0 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
19 8 Հունիս 2005 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 1։1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
20 17 Օգոստոս 2005 Ուրուգվայ Ուրուգվայ 2։0 Ընկերական խաղ
21 3 Սեպտեմբեր 2005 Կանադա Կանադա 2։1 Ընկերական խաղ
22 7 Սեպտեմբեր 2005 Սերբիա և Չերնոգորիա 1։1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
23 8 Հոկտեմբեր 2005 Բելգիա Բելգիա 2։0 2 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
24 12 Հոկտեմբեր 2005 Սան Մարինո Սան Մարինո 6։0 3 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
25 12 Նոյեմբեր 2005 Սլովակիա Սլովակիա 5։1 1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
26 16 Նոյեմբեր 2005 Սլովակիա Սլովակիա 1։1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
27 1 Մարտ 2006 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 3։2 Ընկերական խաղ
28 27 Մայիս 2006 Ռուսաստան Ռուսաստան 0։0 Ընկերական խաղ
29 3 Հունիս 2006 Եգիպտոս Եգիպտոս 2։0 Ընկերական խաղ
30 7 Հունիս 2006 Խորվաթիա Խորվաթիա 2։1 1 Ընկերական խաղ
31 14 Հունիս 2006 Ուկրաինա Ուկրաինա 4։0 1 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2006
32 19 Հունիս 2006 Թունիս Թունիս 3։1 2 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2006
33 23 Հունիս 2006 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 1։0 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2006
34 27 Հունիս 2006 Ֆրանսիա Ֆրանսիա 1։3 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2006
35 15 Օգոստոս 2006 Իսլանդիա Իսլանդիա 0։0 Ընկերական խաղ
36 2 Սեպտեմբեր 2006 Լիխտենշտայն Լիխտենշտայն 4։0 1 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008
37 6 Սեպտեմբեր 2006 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 2։3 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008
38 7 Հոկտեմբեր 2006 Շվեդիա Շվեդիա 0։2 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008
39 11 Հոկտեմբեր 2006 Արգենտինա Արգենտինա 2։1 Ընկերական խաղ
40 7 Փետրվար 2007 Անգլիա Անգլիա 1։0 Ընկերական խաղ
41 24 Մարտ 2007 Դանիա Դանիա 2։1 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008
42 28 Մարտ 2007 Իսլանդիա Իսլանդիա 1։0 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008
43 21 Օգոստոս 2007 Հունաստան Հունաստան 3։2 Ընկերական խաղ
44 8 Սեպտեմբեր 2007 Իսլանդիա Իսլանդիա 1։1 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008
45 12 Սեպտեմբեր 2007 Լատվիա Լատվիա 2։0 1 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008
46 6 Փետրվար 2008 Ֆրանսիա Ֆրանսիա 1։0 Ընկերական խաղ
47 27 Մարտ 2008 Իտալիա Իտալիա 1։0 Ընկերական խաղ
48 31 Մայիս 2008 Պերու Պերու 2։1 Ընկերական խաղ
49 4 Հունիս 2008 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1։0 Ընկերական խաղ
50 10 Հունիս 2008 Ռուսաստան Ռուսաստան 4։1 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2008
51 14 Հունիս 2008 Շվեդիա Շվեդիա 2։1 1 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2008
52 22 Հունիս 2008 Իտալիա Իտալիա 4։2 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2008
53 26 Հունիս 2008 Ռուսաստան Ռուսաստան 3։0 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2008
54 29 Հունիս 2008 Գերմանիա Գերմանիա 1:0 1 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2008
55 20 Օգոստոս 2008 Դանիա Դանիա 3։0 Ընկերական խաղ
56 11 Հոկտեմբեր 2008 Էստոնիա Էստոնիա 3։0 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010
57 15 Հոկտեմբեր 2008 Բելգիա Բելգիա 2։1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010
58 19 Նոյեմբեր 2008 Չիլի Չիլի 3։0 1 Ընկերական խաղ
59 11 Փետրվար 2009 Անգլիա Անգլիա 2։0 Ընկերական խաղ
60 28 Մարտ 2009 Թուրքիա Թուրքիա 1։0 Ընկերական խաղ
61 1 Ապրիլ 2009 Թուրքիա Թուրքիա 2։1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010
62 9 Հունիս 2009 Ադրբեջան Ադրբեջան 6։0 1 Ընկերական խաղ
63 14 Հունիս 2009 Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 5։0 3 Կոնֆեդերացիաների գավաթ 2009
64 17 Հունիս 2009 Իրաք Իրաք 1։0 Կոնֆեդերացիաների գավաթ 2009
65 20 Հունիս 2009 Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 2։0 Կոնֆեդերացիաների գավաթ 2009
66 24 Հունիս 2009 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 0։2 Կոնֆեդերացիաների գավաթ 2009
67 28 Հունիս 2009 Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 3։2 Կոնֆեդերացիաների գավաթ 2009
68 12 Օգոստոս 2009 Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա 3։2 1 Ընկերական խաղ
69 5 Սեպտեմբեր 2009 Բելգիա Բելգիա 5։0 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010
70 9 Սեպտեմբեր 2009 Էստոնիա Էստոնիա 3։0 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010
71 10 Հոկտեմբեր 2009 Հայաստան Հայաստան 2։1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010
72 3 Մարտ 2010 Ֆրանսիա Ֆրանսիա 2։0 Ընկերական խաղ
73 8 Հունիս 2010 Լեհաստան Լեհաստան 6։0 1 Ընկերական խաղ
74 16 Հունիս 2010 Շվեյցարիա Շվեյցարիա 0։1 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010
75 21 Հունիս 2010 Հոնդուրաս Հոնդուրաս 2։0 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010
76 25 Հունիս 2010 Չիլի Չիլի 2։1 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010
77 28 Հունիս 2010 Պորտուգալիա Պորտուգալիա 1։0 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010
78 3 Հուլիս 2010 Պարագվայ Պարագվայ 1։0 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010
79 7 Հուլիս 2010 Գերմանիա Գերմանիա 1։0 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010
80 11 Հուլիս 2010 Նիդերլանդներ Նիդերլանդներ 1:0 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010
81 3 Սեպտեմբեր 2010 Լիխտենշտայն Լիխտենշտայն 4։0 2 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2012
82 17 Նոյեմբեր 2010 Պորտուգալիա Պորտուգալիա 0։4 Ընկերական խաղ
83 9 Փետրվար 2011 Կոլումբիա Կոլումբիա 1։0 Ընկերական խաղ
84 25 Մարտ 2011 Չեխիա Չեխիա 2։1 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2012
85 4 Հունիս 2011 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 4։0 1 Ընկերական խաղ
86 7 Հունիս 2011 Վենեսուելա Վենեսուելա 3։0 Ընկերական խաղ
87 10 Օգոստոս 2011 Իտալիա Իտալիա 1։2 Ընկերական խաղ
88 2 Սեպտեմբեր 2011 Չիլի Չիլի 3։2 Ընկերական խաղ
89 7 Հոկտեմբեր 2011 Չեխիա Չեխիա 2։0 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2012
90 12 Նոյեմբեր 2011 Անգլիա Անգլիա 0։1 Ընկերական խաղ
91 15 Նոյեմբեր 2011 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 2։2 Ընկերական խաղ
92 30 Մայիս 2012 Հարավային Կորեա Հարավային Կորեա 4։1 1 Ընկերական խաղ
93 3 Հունիս 2012 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 1։0 Ընկերական խաղ
94 10 Հունիս 2012 Իտալիա Իտալիա 1։1 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2012
95 14 Հունիս 2012 Իռլանդիա Իռլանդիա 4։0 2 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2012
96 18 Հունիս 2012 Խորվաթիա Խորվաթիա 1։0 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2012
97 23 Հունիս 2012 Ֆրանսիա Ֆրանսիա 2։0 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2012
98 1 Հուլիս 2012 Իտալիա Իտալիա 4:0 1 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2012
99 16 Օգոստոս 2012 Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո 2։1 Ընկերական խաղ
100 7 Սեպտեմբեր 2012 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 5։0 Ընկերական խաղ
101 16 Հոկտեմբեր 2012 Ֆրանսիա Ֆրանսիա 1։1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2014
102 9 Հունիս 2013 Հայիթի Հայիթի 2։1 Ընկերական խաղ
103 20 Հունիս 2013 Ֆրանսիական Պոլինեզիա Ֆրանսիական Պոլինեզիա 10։0 4 Կոնֆեդերացիաների գավաթ 2013
104 23 Հունիս 2013 Նիգերիա Նիգերիա 3։0 1 Կոնֆեդերացիաների գավաթ 2013
105 27 Հունիս 2013 Իտալիա Իտալիա 0։0 Կոնֆեդերացիաների գավաթ 2013
106 1 Հուլիս 2013 Բրազիլիա Բրազիլիա 0։3 Կոնֆեդերացիաների գավաթ 2013
107 30 Մայիս 2014 Բոլիվիա Բոլիվիա 2։0 1 Ընկերական խաղ
108 13 Հունիս 2014 Նիդերլանդներ Նիդերլանդներ 1։5 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2014
109 18 Հունիս 2014 Չիլի Չիլի 0։2 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2014
110 23 Հունիս 2014 Ավստրալիա Ավստրալիա 3։0 1 ԱԱ եզրափակիչ խաղեր 2014

Արդյունքում՝ 110 խաղ / 38 գոլ, 83 հաղթանակ, 15 ոչ ոքի, 12 պարտություն։

Թիմային

Իսպանիա «Ատլետիկո Մադրիդ»

  • Սեգունդայի չեմպիոն (1), 2001/02
  • Արդյունքում՝ 1 տիտղոս

Անգլիա «Չելսի»

Իսպանիա Իսպանիայի հավաքական

  • Եվրոպայի մինչև 17 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն (1), 2001
  • Եվրոպայի մինչև 19 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն (1), 2002
  • Եվրոպայի չեմպիոն (2), 2008, 2012
  • Աշխարհի առաջնության չեմպիոն (1), 2010
  • Արդյունքում՝ 5 տիտղոս

Անձնական

  • ՊՖԱ-ի վարկածով տարվա թիմ (2), 2008, 2009
  • Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող (2), փետրվար 2008, սեպտեմբեր 2009
  • Պրեմիեր լիգայի ամսվա գոլ (2), ապրիլ 2009, մարտ 2010
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի խորհրդանշական հավաքական (1), 2008
  • Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի վարկածով աշխարհի խորհրդանշական հավաքական (2), 2008, 2009
  • ԵՍՄ-ի վարկածով տարվա թիմ (1), 2008
  • Կոնֆեդերացիաների գավաթի խորհրդանշական հավաքական (2), 2009, 2013
  • Եվրոպայի առաջնության «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր (1), 2012
  • Կոնֆեդերացիաների գավաթի «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր (1), 2013
  • Իսպանիայի հավաքականի ռեկորդակիր Եվրոպայի առաջնությունում խփած գոլերի քանակով, 5 գոլ
  • Իսպանիայի հավաքականի ռեկորդակիր Կոնֆեդերացիաների գավաթում խփած գոլերի քանակով, 8 գոլ

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոռեսն ամուսնացած է Օլայա Դոմինգեսի հետ[39]։ 2009 թվականի հուլիսի 8-ին զույգն ունեցավ իրենց առաջին երեխային՝ Նորային[40], 2010 թվականի դեկտեմբերի 6-ին ծնվեց նրանց որդին՝ Լեոն[41]։ 2015 թվականի հոկտեմբերի 26-ին ծնվել է նրանց երրորդ երեխան՝ Էլզան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Statistics.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  5. Fernando Torres: exclusive interview with Liverpool and Spain's 'El Nino'(անգլ.).
  6. "Չելսին" սահմանել է եվրոպական ֆուտբոլի ռեկորդ(ռուս.).
  7. «Ֆեռնանդո Տոռես։ Իմ կենսագրությունը։ Ատլետիկո» // Liverbird.ru
  8. «Ֆեռնանդո Տոռես։ Իմ կենսագրությունը։ Ատլետիկո» // Liverbird.ru
  9. «Ֆեռնանդո Տոռես. Իմ կյանքի առանցքային պահերը» // Liverbird.ru
  10. ««Լիվերպուլը» մերժել է Տոռեսի առաջարկը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  11. «Պաշտոնական. «Լիվերպուլը» մերժել է Տոռեսի վաճառքի առաջարկը» // LiverBird.ru
  12. «Պաշտոնական. «Լիվեպուլը» թույլ է տվել Տոռեսին բանակցություներ անցկացնել «Չելսիի» հետ // Liverbird.ru
  13. Պաշտոնական. Տոռեսը տեղափոխվել է «Չելսի» // Liverbird.ru
  14. «Տոռեսի տրանսֆերը ամենաթանկարժեք էր [[Պրեմիեր Լիգա (Անգլիա)|Պրեմիեր լիգա]]յի պատմության մեջ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  15. ««Լիվերպուլի» երկրպագուները այրել են Տոռեսի մարզաշապիկը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  16. «Տոռես։ Ես միանգամից որոշեցի հեռանալ» // Liverbird.ru
  17. Reds ruin Torres' Blues bow Արխիվացված 2011-04-29 Wayback Machine // Sky Sports
  18. Փոխանցում արտասահմանից
  19. Անչելոտտի. Տոռեսը դեռ կփայլի «Չելսիում»
  20. Չեխը վստահ էր, որ Տոռեսը շուտով կսկսի գոլեր խփել «Չելսիում»(չաշխատող հղում)
  21. Օդեմվինգի. Տոռեսը անպայման իրեն ցույց կտա «Չելսիում»
  22. Ապրիլի 19-ին «Գենկի» դեմ խաղի 11-րդ և 27-րդ րոպեներին իր առաջին դուբլը ձևակերպեց ակումբի կազմում Տոռեսը բացում է խաղի հաշիվը
  23. Տոռեսն արդեն չի հարվածել 24 ժամ. Արխիվացված է 2012 թ․ հունիսի 3 սկզբնաղբյուրից:
  24. Տոռեսը գոլի հեղինակ չի դառնում արդեն 24 խաղային ժամ. Արխիվացված է 2012 թ․ հունիսի 3 սկզբնաղբյուրից:
  25. Տոռեսը հոգեբանական խնդիրներ ունի. Արխիվացված է 2012 թ․ հունիսի 3 սկզբնաղբյուրից:
  26. 10 խաղացող, որոնցից ամռանը կարող է ազատվել Ռոման Աբրամովիչը. Արխիվացված է 2012 թ․ հունիսի 3 սկզբնաղբյուրից:
  27. Դել Բոսկե. «Տոռեսը դեռ ժամանակ ունի». Արխիվացված է 2012 թ․ հունիսի 3 սկզբնաղբյուրից:
  28. Դել Բոսկե. Տոռեսը գիտի՝ ինչ անի, որպեսզի մեկնի Եվրո 2012. Արխիվացված է 2012 թ․ հունիսի 3 սկզբնաղբյուրից:
  29. Լուիս Արագոնես. «Այն, որ Տոռեսին չեն հրավիրել հավաքական, շատ տրամաբանական ��». Արխիվացված է 2012 թ․ հունիսի 3 սկզբնաղբյուրից:
  30. «Չելսիի» պաշտոնական կայք. Տոռեսը տրվում է վարձավճարով
  31. «Ֆեռնանդո Տոռեսը «Միլանի» կազմում իր առաջին գոլն է հեղինակել». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
  32. «Միլանը» գնեց Տոռեսին. նա հիմնական կազմի ֆուտբոլիստ է
  33. «Ատլետիկոն» հայտարարեց Տոռեսի տեղափոխության մասին
  34. Swaby, Sean (2015 թ․ հունիսի 24). «Fernando Torres Will Once Again Wear Atletico Madrid's Famed No. 9 Shirt». Bleacher Report. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  35. «Torres scores his 100th goal with Atlético Madrid (Spanish)». Marca.com. 2016 թ․ փետրվարի 6. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  36. «Տոռեսը վնասվածք է ստացել Նիդեռլանդների դեմ խաղում // Sports.ru
  37. Տոռեսը Գոմեսից խլեց «Ոսկե խաղակոշիկը»
  38. Internationals: Fernando Jose Sans Torres(անգլ.).
  39. "El Pais" իսպանական հրատարակչություն. Արխիվացված է 20 փետրվարի 2012 սկզբնաղբյուրից:
  40. «Լիվերպուլի» երկրպագուների կայք. Արխիվացված է 20 փետրվարի 2012 սկզբնաղբյուրից:
  41. «Լիվերպուլի» երկրպագուների կայք. Արխիվացված է 20 փետրվարի 2012 սկզբնաղբյուրից:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնանդո Տոռես» հոդվածին։