Տխլենի ծառանման
Տխլենի ծառանման | |
Տխլենի ծառանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Կեչազգիներ (Betulaceae) |
Ցեղ | Տիզենի (Corylus) |
Տեսակ | Տխլենի ծառանման (C. colurna) |
Միջազգային անվանում | |
Corylus colurna | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Տխլենի ծառանման (լատին․՝ —C. colurna L.), Կեչազգիներիի ընտանիքի, Տխլենու ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլացիկ բնով ու գեղեցիկ սաղարթով տերևաթափ խոշոր ծառ է 20 — 25 (երբեմն 28) մ բարձրությամբ և մոտ 1 մ-ի հասնող բնի տրամագծով։ Ուղիղ, հարթ ճյուղերից ազատ բունը ծածկված է մոխրագույն, խոր ճաքերով պատված հաստ կեղևով, որը անջատվում է խոշոր շերտերով։ Մեկ տարեկան ընձյուղները դեղնամոխրավուն են, խոզանականման մազմզուկներով ծածկված։ Բողբոջները երկարավուն-նշտարաձև են, 6—8 մմ երկարությամբ, կարմրագորշավուն, մազմզուկապատ թեվտւկներով։ Տերևները կլորավուն են, լայն-ձվաձև կամ օվալաձև, 7 — 12 սմ երկարությամբ և 5—9 սմ լայնությամբ, գագաթում սեղմված, կարճ սրածայր, հիմքում սրտանման, երկակի բութ- ատամնաեզր, խոշոր, բլթականման գլխավոր ատամիկներով, մուգ կանաչ, նոր բացված ժամանակ վերևի կողմից մազմզուկապատ, ներքևի կողմից մազմզուկապատ է միայն ջղերի ուղղությամբ, ավելի ուշ' մերկ։ Տերևակոթունները ծածկված են գեղձային մազմզուկներով, 1,5—4,5 սմ երկարությամբ։ Տերևակիցները նշտարաձև են, սրածայր։ Առէջային կատվիկների երկարությունը հասնում է 6 — 10 սմ-ի և 0,5 — 0,6 սմ հաստության։ Պտուղները հավաքված են 3-8-ական փնջերում։ Տերևափաթթոցը մահուդանման է, լայն բացված, զգալիորեն գերազանցում է ընկույզի չափերին, բազմակի կտրատված է, նեղ ծռմռված, սուր և ատամնաձև բաժիններով։ Ընկույզները համեմատաբար մանր են, կողքերից սեղմված, հաստ և ամուր կճեպով, բայց աչքի են ընկնում բարձր յուղայնությամբ։ Ծաղկում է մարտ-ապրիլին (առանձին դեպքերում Արարատյան դաշտում ծաղկում է փետրվարի վերջերին)։ Ընկույզները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Պտղաբերում է անկանոն կերպով, բարձր բերք է տալիս 2—3 տարին մեկ անգամ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պայմաններում հանդիպում է Կովկասում, Հյուսիսային Իրանում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է Իջևանի շրջանում (Թալա գյուղի մոտ, Սևքարի շրջակա անտառում) և Շամշադինի շրջանում, ուր տարածված է միջին լեռնային գոտում[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]25-30 մ բարձրությամբ գեղեցիկ, ուտելի ընկույզներով, վարդագույն բնափայտով, բարեկազմ, ուղիղ բնով, խիտ սաղարթով, հսկա ծառեր են։ Խոր-ճեղքավորված կեղևը մուգ մոխրագույն է։ Խոշոր, թույլ սրտաձև տերևները կրկնակի ատամնավոր են, վերևինները՝ բլթակավոր ատամնավոր։ 3-20-ական պտուղները հավաքված են։ Պտղագավաթը կազմված է հատված, պտուղները գերազանցող, նեղ, կորացած, նշտարաձև մասերից։ Հաստ կճեպով, գնդաձև կամ հակաձվաձև, փոքր ընկույզը կողքերից սեղմված է[2]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է Իջևանի (Սևքար գետի վերնագավառ, Գետահովիտ, Ենոքավան, Ոսկեպար) ֆլորիստիկական շրջանում։ Աճում է նաև է Նախակովկասում, Դաղստանում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում և Հիմալայներում[2]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1500 մ բարձրությունների վրա, կաղնու և բոխու անտառներում[2]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արջատխլենու» արգելավայրում[2]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[2]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 206։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|