Ռեգեներացում (կենսաբանություն)
Ռեգեներացում (կենսաբանություն), կենսաբանության մեջ, օրգանիզմի կորցրած կամ վնասված օրգանների և հյուսվածքների վերականգնումը, ինչպես նաև ամբողջական օրգանիզմի վերականգնումը նրա առանձին մասից։ Հանդիպում է բնական պայմաններում, բայց կարելի է առաջացնել նաև արհեստականորեն։ Մարդու և կենդանիների Ռեգեներացումը, նոր կառուցվածքների առաջացումը հեռացվածների, վնասման հետևանքով ոչնչացվածների (ռեպարատիվ Ռեգեներացում) կամ բնականոն կենսագործունեության պրոցեսի հետևանքով կորցվածի (ֆիզիոլոգիական Ռեգեներացում) փոխարեն։ Ռեգեներացված օրգանը կարող է ունենալ հեռացվածի կառուցվածքը, տարբերվել դրանից կամ բոլորովին նման չլինել (ատիպիկ Ռեգեներացում)։ Ռեգեներացում տերմինն առաջարկել է ֆրանսիացի գիտնական Ռ․ Ռեոմյուրը (1712)։ Շատ անողնաշարավորների հատուկ է ամբողջական օրգանիզմի Ռեգեներացումը մարմնի առանձին մասից։ Բարձր կազմակերպված կենդանիների մոտ տեղի է ունենում միայն առանձին օրգանների և դրանց մասերի Ռեգեներացում։ Կաթնասուն կենդանիների և մարդու արտաքին օրգաններն ամբողջությամբ չեն Ռեգեներացվում, բայց ներքին օրգանները, ինչպես նաև մկանները, կմախքը, մաշկը ունակ են Ռեգեներացման։
Մարդու և կենդանիների Ռեգեներացիան, նոր կառուցվածքների առաջացումը հեռացվածների, վնասման հետևանքով ոչնչացվածների կամ բնականոն կենսագործունեության պրոցեսի հետևանքով կորցվածի փոխարեն։ Ռեգեներացված օրգանը կարող է ունենալ հեռացվածի կառուցվածքը, տարբերվել դրանից կամ բոլորովին նման չլինել։ Ռեգեներացիայի տերմինն առաջարկել է ֆրանսիացի գիտնական Ռեոմյուրը։ Շատ անողնաշարավորների հատուկ է ամբողջական օրգանիզմի Ռեգեներացիա մարմնի առանձին մասից։ Բարձր կազմակերպված կենդանիների մոտ տեղի է ունենում միայն առանձին օրգանների և դրանց մասերի Ռեգեներացում։ Կաթնասուն կենդանիների և մարդու արտաքին օրգաններն ամբողջությամբ չեն Ռեգեներացվում, բայց ներքին օրգանները, ինչպես նաև մկանները, կմախքը, մաշկը ունակ են Ռեգեներացման։ Ռեգեներացիան բժշկության մեջ տարբերում են ֆիզիոլոգիական, ռեպարատիվ և ախտաբանական Ռեգեներացիաներ։ Վնասվածքների և բջիջների զանգվածային ոչնչացմամբ ուղեկցվող այլ ախտաբանական վիճակների ժամանակ հյուսվածքների վերականգնումը տեղի է ունենում ��եպարատիվ Ռեգեներացման հաշվին։ Ռեգեներացման պրոցեսում կորցված մասը փոխարինվում է համարժեք, մասնագիտացված հյուսվածքով կամ ոչ մասնագիտացված շարակցական հյուսվածքով։ Տարիքը, նյութափոխանակության առանձնահատկությունները, նյարդային և ներզատիչ համակարգերի վիճակը, ուղեկցվող հիվանդությունները կարող են թուլացնել, ուժեղացնել կամ որակապես փոփոխել Ռեգեներացման պրոցեսը։ Որոշ դեպքերում դա հանգեցնում է ախտաբանական Ռեգեներացման, որն արտահայտվում է երկար չապաքինվող խոցերով, ոսկրերի կոտրվածքների սերտաճման խախտումներով, հյուսվածքների գերաճումով են։ Բուժումը, լրիվ Ռեգեներացման խթանում, ախտաբանական Ռեգեներացման կանխում։ Բույսերի Ռեգեներացիան տեղի է ունենում կորցված մասի կամ այլ տեղում։ Բույսերի Ռեգեներացման հիմնական եղանակը ռեպրոդուկցիան է։ Օրինակ, ընձյուղի գագաթը հեռացնելիս առաջանում են կողմնային ընձյուղներ։ Բույսերի բազմացումը տնկաշիվերով Ռեգեներացման պարզագույն դեպքն է, երբ փոքրիկ վեգետատիվ մասից վերականգնվում է ամբողջ օրգանիզմը։ Լայնորեն տարածված է Ռեգեներացիա արմատի, կոճղարմատի և թալոմի հատվածից։ Որոշ բույսեր հաջողվել է վերականգնել առանձին մեկուսացված բջիջներից և նույնիսկ առանձին պրոտոպլաստներից, իսկ որոշ սիֆոնային ջրիմուռներ՝ բազմակորիզ պրոտոպլազմայի հատվածներից։ Ռեգեներացիան կարևոր նշանակություն ունի բուսաբուծության, պտղաբուծության, անտառագիտության, այգեգործության համար։ Ռեգեներացման պրոցեսում մեծ դեր են կատարում աճման նյութերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |