Jump to content

Ռաֆայել Հովհաննիսյան (հեռուստահաղորդավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Ռաֆայել Հովհաննիսյան
Ծնվել էապրիլի 2, 1968(1968-04-02) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Ռաֆայել Հովհաննիսյան (ապրիլի 2, 1968(1968-04-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հեռուստահաղորդավար և հեռուստանախագծերի հեղինակ, Հայաստանի հանրային հեռուստաընկերության և «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ի համագործակցությամբ ստեղծված «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Մերոնք» և «Հայաստանի ճամփեքով» հեռուստանախագծերի հեղինակն ու վարողն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականին Երևանում։ 1984-1989 թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ 1989-1991 թթ. աշխատել է Աշտարակի ատամնաբուժական պոլիկլինիկայում՝ որպես ատամնաբույժ։ 1991-1994 թթ. եղել է Երևանի բժշկական համալսարանի (ԵրԲԻ) «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ի (ՈՒՀԱ) անդամ, 1994-2005 թթ. աշխատել է «Շարմ հոլդինգ»-ում որպես պրոդյուսեր։ 2005 թվականից Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահն է[1]։

  • Հայաստանի սփյուռքի նախարարության Հակոբ Մեղապարտ մեդալ, 2014
  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016[2]
  • Հայաստանի Արտաքին գործերի նախարարության պատվո մեդալ, 2018[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Zarkfoundation - Ռաֆայել Հովհաննիսյան». zarkfoundation.com.
  2. «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. Հայաստանի ԱԳ նախարարը Ռաֆայել Հովհաննիսյանին պարգևատրել է Պատվո մեդալով