Jump to content

Չիվայի ժայռափոր ջրաղաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիվայի ժայռափոր ջրաղաց
Տեսակջրաղաց
Բացում13-14-րդ դարեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԲնակավայրՉիվա, Վայոց ձորի մարզ
ՀասցեՉիվա, Արենի համայնք, Վայոց ձորի մարզ

Չիվայի ժայռափոր ջրաղաց, 13-14-րդ դարերի վիմափոր ջրաղաց և նորահայտ հուշարձան Հայաստանի Վայոց ձորի մարզի Չիվա գյուղում[1]։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանպանվել է 3 մշակված ժայռաբեկորներ, որոնց մեջ շրջանաձև անցք է բացված։ Դրանք դրված են եղել մեկը մյուսի վրա ու ամբարել են ջրաղացի ջուրը։ Ջուրը ջրաղաց է մուտք գործել արևելյան կողմի բարձունքից, կուտակվել և, ամբարից նեղ անցքով դուրս գալով պտտեցրել է ջրաղացի թափանիվը։ Տեղում նկատելի են բազալտից կառուցված շինության և գետը թափվող առվի հետքեր։

Նորահայտ հուշարձանը հայտնաբերվել է 2022 թվականին «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզի հուշարձաններն ուսումնասիրող արշավախմբի (Արմեն Ասատրյան, Արմեն Թոփլաղալցյան) կողմից։

2023 թվականի օգոստոսի 28-ին տեղի ունեցած ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի նիստին, «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացրած նյութերի հիման վրա և մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ, նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել ժայռափոր ջրաղացը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «11 պատմամշակութային օբյեկտ հուշարձանի կարգավիճակ է ստացել». armenpress.am. 2023 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.