Jump to content

Նուկլեոպրոտեիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նուկլեոպրոտեիդներ , նուկլեինաթթուների և սպիտակուցների կոմպլեքս միացություններ։ Նուկլեոպրոտեիդներ, ազոտային հիմքի մնացորդից և ածխաջրից՝ ռիբոզից (ռիբոնոլկլեոզիդներ) կամ դեզօքսիռիբոզից (դեզօքսիռիբոնուկլեոզիդներ) կազմված միացություններ են։ Նուկլեոպրոտեիդներ կարելի է դիտել որպես նուկլեոպրոտեիդներից ֆոսֆորական թթվի մնացորդի անջատման արդյունք։

Նուկլեոպրոտեիդների մոլեկուլի կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուկլեոպրոտեիդների մոլեկուլներում ածխաջրի առաջին ածխածնային ատոմը P-գլիկոզիդային կապով միացած է պուրինային կամ պիրիմիդինային հիմքի ազոտին։ Նուկլեոպրոտեիդներ ազատ վիճակում փոքր քանակությամբ պարունակվում են տարբեր կենսաբանական օբյեկտներում։ Բնական նուկլեոպրոտեիդների հիմնական զանգվածը մտնում է նուկլեոտիդների և նուկլեինաթթուների կագմությաև մեջ։ Լայնորեն տարածված են բնության մեջ։ Ըստ նուկլեոպրոտեիդների կազմության մեջ մտնող նուկլեինաթթվի բնույթի, տարբերում են

  • ռիբոնուկլեոպրոտեիդներ (ՌՆՊ)
  • դեզօքսիռիբոնուկլեոպրոտեիդներ(ԴՆՊ)։

ԴՆՊ կազմում են բոլոր բջիջների կորիզի ժառանգական նյութի՝ քրոմատինի հիմքը, պարունակվում են նաև սպերմնատոզոիդների գլխիկներում։

ԴՆՊ-ի սպիտակուցային բաղադրիչները

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴՆՊ-ի սպիտակուցային բաղադրիչները գլխավորապես հիմնային սպիտակուցներն են՝ հիստոնները, իսկ որոշ կենդանիների (հիմնականում ձկների և թռչունների) սպերմատոզոիդներում առկա են ավելի փոքր մոլեկուլ ունեցող սպիտակուցները՝ պրոտամինները։ Չեզոք միջավայրում ունեցած մեծ դրական լիցքի շնորհիվ դրանք ուժեղ էլեկտրաստատիկ փոխազդեցության մեջ են մտնում բացասական լիցքավորված նուկլեինաթթուների հետ։ Ենթադրում են, որ ԴՆՊ-ում հանդիպող մյուս սպիտակուցները կարգավորիչ դեր ունեն ինֆորմացիոն ռիբոնուկլեինաթթվի սինթեզում։ ՌՆՊ-ից են բաղկացած ռիբոսոմները, ինֆորմոսոմները, բազմաթիվ վիրուսներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 402