Jump to content

Նիկոլայ Շուլպինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Շուլպինով
ռուս.՝ Николай Шулпинов
Ծնվել էնոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1885
ԾննդավայրVesyegonsk, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 7, 1921(1921-08-07) (35 տարեկան)
Մահվան վայրԳոռնո-Ալտայսկ, Biysk Uyezd, Altai Governorate, ՌԽՖՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ՌԽՖՍՀ
ԿրթությունԿազանի գեղարվեստի դպրոց և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Ժանրբնանկար
 Nikolai Shulpinov Վիքիպահեստում

Նիկոլայ Սեմյոնովիչ Շուլպինով (ռուս.՝ Никола́й Семёнович Шулпи́нов (Шульпи́нов), 27 նոյեմբերի, 1885, Վեսեգոնսկ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն – 7 օգոստոսի, 1921, Ուլալա (ներկայում՝ Գոռնո Ալթայսկ), Ռուսաստան), ռուս գեղանկարիչ-բնանկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լեռնային բնանկար», (1910), կտավ, յուղաներկ – Ալթայի երկրամասի պետական պատկերասրահ

Նիկոլայ Շուլպինովը ծնվել է 1885 թվականի նոյեմբերի 27-ին Տվերի նահանգի Վեսեգոնսկի գավառի Վեսեգոնսկ քաղաքում, ազնվականի ընտանիքում[2]։

Ավարտել է Կազանի գեղարվեստի դպրոցը, որտեղ սովորել է քանդակագործության բաժնում՝ Պրոկոպի Վասիլևիչ Ձյուբանովի մոտ, ինչպես նաև զուգահեռաբար սովորել է գեղանկարչության բաժնում՝ Խրիստաֆոր Նիկոլաևիչ Սկորնյակովի մոտ։

1911 թվականին Նիկոլայ Շուլպինովը Կազանի գեղարվեստի դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ ստացել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան ընդունվելու իրավունք։ 1915 թվականին Շուլպինովն ավարտում է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը՝ ստանալով I աստիճանի նկարչի կոչում[3]։

1916 թվականին Նիկոլայ Շուլպինովը դարձել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ։ Նրա նկարները ցուցադրվել են Ընկերության XLIV, XLV և XLVI ցուցահանդեսներում[1]։

1917 թվականին Նիկոլայ Շուլպինովը և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ Յակով Բաշիլովի ու Վասիլի Պոտապենկոյի հետ միասին հիմնադրել են «Մոսկվայի դպրոցի նկարիչների միությունը» (ռուս.՝ Общес��ва художников московской школы, նախապես՝ Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանն ավարտածների միություն), որ համախմբում էր ավելի քան վաթսուն նկարիչների։

1917 թվականի վերջին Նիկոլայ Շուլպինովը մեկնել է Բիյսկ, ապա բնակություն հաստատել Ուլալայում, որտեղ դասավանդել է գիմնազիայում, մասնակցել երկրի հուշարձանների պահպանության Բառնաուլի բաժանմունքի աշխատանքներին[2][3], կազմակերպել Ալթայի գեղարվեստի միությունը[4]։

Նիկոլայ Շուլպինովը մահացել է 1921 թվականի օգոստոսի 7-ին Ուլալայում։

Նիկոլայ Շուլպինի հետմահու ցուցահանդեսը, որում ներկայացվել են նրա 70 աշխատանքները, տեղի է ունեցել 1924 թվականին «Մոսկվայի դպրոցի նկարիչների միության» վերջին, երրորդ ցուցահանդեսում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Рогинская Ф. С. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  2. 2,0 2,1 Карпова Л. Обретение мастера(ռուս.) // Алтайская правда : краевая газета. —Барнаул, 2009. — В. за 17 октября. — № 323 (26906).(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 Царёва Н. С. Обретение имени. Художник Николай Шулпинов. В поисках сибирского стиля(ռուս.). — Барнаул: Гос. худож. музей Алтайского края, 2009. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  4. «Первые художники Алтая» (ռուսերեն). Государственный художественный музей Алтайского края. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. «Выставка картин Общества художников московской школы» (ռուսերեն). НП «Национальное художественное наследие «ИЗОФОНД». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Тюрина, И. П. Николай Шулпинов. Незаконченная биография // Поиски и находки томских искусствоведов. Материалы научно-практической конференции (22–24 мая 2001 г.. — Томск: ИОА СО РАН, 2001. — С. 30. — 40 с. — ISBN 5-94458-005-4
  • Царёва Н. С. и др. Алтай в изобразительном искусстве России XX-XXI веков. — Барнаул: Алтапресс, 2007. — С. 12. — 49 с.
  • Борейко В. Е. Малоизвестные картины и художники дикой природы // Художники дикой природы. — Киев: Киевский эколого-культурный центр, 2005. — С. 183. — 224 с. — (Охрана дикой природы). — ISBN 9665816845
  • Каталог собрания Томского областного художественного музея: Живопись. Графика. Скульптура. Декоративно-прикладное искусство. — Томск: Изд. "Красное знамя", 2012. — С. 50. — 344 с. — ISBN 978-5-9528-0086-1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]