Մթածմինդա (պանթեոն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մթածմինդա (այլ կիրառումներ)
Մթածմինդա, Վրաստանի գրողների ու հասարակական գործիչների պանթեոն (վրաց.՝ მთაწმინდის მწერალთა და საზოგადო მოღვაწეთა პანთეონი, վրաց.՝ მთაწმინდა - Սուրբ սար), գերեզմանատուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Մթածմինդայի գերեզմանատունը, որտեղ թաղված են վրացի գրողներ, դերասաններ, գիտնականներ ու Վրաստանի ազգային հերոսներ, գտնվում է Մթածմինդա լեռան լանջին՝ Սուրբ Դավիթի («Մամադավիթի») եկեղեցու շրջակա տարածքում։ Պանթեոնը պաշտոնապես բացվել է 1929 թվականին։ Հենց Սուրբ Դավիթի եկեղեցում ևս կան գերեզմաններ։
Մթածմինդայի գերեզմանատանը թաղված առաջին նշանավոր անձինք եղել են ռուս հայտնի գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը (1795—1829) և նրա կինը՝ Նինո Ճավճավաձեն (1812-1857)։ Պանթեոնը պաշտոնապես բացվել է 1929 թվականին, երբ լրացել է Իրանում Գրիբոյեդովի ողբերգական մահվան 100-րդ տարելիցը։ Այդ ժամանակից ի վեր այստեղ թաղվել կամ վերաթաղվել են բազմաթիվ հայտնի վրացիներ։ Գերեզմանատունը գտնվում է Թբիլիսիի մունիցիպալիտետում և համարվում է քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։
Պանթեոնում թաղվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վասիլի Աբաշիձե (1854-1926), վրացի դերասան և ռեժիսոր
- Վերիկո Անջափարիձե (1897-1987), թատրոնի ու կինոյի վրացի դերասանուհի
- Նիկոլայ Բարաթաշվիլի (1817-1845), վրացի բանաստեղծ (վերաթաղվել է 1938 թվականին)
- Վասիլ Բարնովի (1856-1934), վրացի վիպասան
- Նիկոլոզ Բարաթաշվիլի (1894-1965), վրացի պատմաբան
- Վաժա Փշավելա (1861-1915), վրացի բանաստեղծ (վերաթաղվել է 1935 թվականին)
- Իլյա Վեկուա (1907-1977), վրացի մաթեմատիկոս
- Զվիադ Գամսախուրդիա (1939-1993), Վրաստանի առաջին նախագահը[1] (վերաթաղվել է 2007 թվականին)
- Եկատերինա Գելաձե (1858-1937), Իոսիֆ Ստալինի մայրը
- Յակով Գոգեբաշվիլի (1840-1912), վրացի գրող և լուսավորական (վերաթաղվել է 1940 թվականին)
- Ալեքսանդր Գրիբոյեդով (1795-1829), ռուս գրող, նրա կինը՝ Նինա Ճավճավաձե (1812-1857)
- Իոսեբ Գրիշաշվիլի (1889-1965), վրացի գրող, բանաստեղծ, գիտնական
- Լադո Գուդիաշվիլի (1896-1980), վրացի նկարիչ
- Շալվա Դադիանի (1874-1959), վրացի դերասան և դրամատուրգ
- Մոսե Ջանաշվիլի (1855-1934), վրացի պատ��աբան
- Սիմոն Ջանաշիա (1900-1947), վրացի պատմաբան
- Սողոմոն Դոդաշվիլի (1805-1836), վրացի գրող, լուսավորական, հասարակական գործիչ, փիլիսոփա (վերաթաղվել է 1994 թվականին)
- Նոդար Դումբաձե (1928-1984), վրացի գրող (վերաթաղվել է 2009 թվականին)
- Սերգո Զաքարիաձե (1909-1971), վրացի դերասան
- Աննա Կալանդաձե (1924-2008), վրացի բանաստեղծուհի
- Լեո Քիաչելի (1884-1963), վրացի գրող
- Դմիտրի Կիպիանի (1814-1887), վրացի քաղաքական ու հասարակական գործիչ, լրագրող
- Դավիթ Կլդիաշվիլի (1862-1931), վրացի գրող
- Մերաբ Կոստավա (1939-1989), խորհրդային այլախոհ, Վրաստանի ազգային հերոս
- Գեորգի Լեոնիձե (1899-1966), վրացի բանաստեղծ
- Կոնստանտին Մարջանիշվիլի (1872-1933), վրացի թատերական ռեժիսոր (վերաթաղվել է 1964 թվականին)
- Մուխրան Մաճավարիանի (1929-2010), վրացի բանաստեղծ
- Նիկոլոզ Մուսխելիշվիլի (1891-1976), վրացի մաթեմատիկոս
- Նիկո Նիկոլաձե (1843-1928), վրացի լրագրող և բարեգործ
- Յակոբ Նիկոլաձե (1876-1951), վրացի քանդակագործ
- Իվանե Փալիաշվիլի (1868-1934), վրացի դիրիժոր
- Գալակտիոն Տաբիձե (1892-1959), վրացի բանաստեղծ
- Էքվթիմե Տակաիշվիլի (1863-1953), վրացի պատմաբան և հնէաբան (վերաթաղվել է 198? թվականին)
- Անաստասիա Թումանիշվիլի-Ծերեթելի (1849-1932), վրացի գրող
- Ակակի Խորավա (1895-1972), վրացի դերասան
- Ալեքսանդր Ցագարելի (1844-1929), վրացի լեզվաբան
- Ակակի Ծերեթելի (1840-1915), վրացի բանաստեղծ
- Վախթանգ Ճաբուկիանի (1910-1992), վրացի բալետի պարող
- Իլյա Ճավճավաձե (Սուրբ Իլյա) (1837-1907), վրացի գրող և հասարակական գործիչ, և նրա կինը՝ Օլգա Գուրամիշվիլին (1842-1927)[1]
- Միխայիլ Ճիաուրելի (1894-1974), վրացի խորհրդային կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Սիմոն Չիքովանի (1902-1966), վրացի բանաստեղծ և հասարակական գորրծիչ
- Օթար Չիլաձե (1933-2009), վրացի գրող և դրամատուրգ
- Զաքարիա Չիչինաձե (1853-1931), վրացի պատմաբան և գրող
- Կակուցա Չոլոկաշվիլի (1888-1930), վրացի քաղաքական գործիչ (վերաթաղվել է 2005 թվականին)
- Ուշանգի Չխեիձե (1898-1953), վրացի դերասան
- Դավիթ Էրիսթավի (1847-1890), վրացի լրագրող, դրամատուրգ և թարգմանիչ (վերաթաղվել է 1930 թվականին)
- Սուլիկո Ժղենտի (1920-2000), վրացի սցենարիստ, դերասան
- Նիկո Փիրոսմանի (1862-1918), վրազի դերասան[2]
- Ջանսուղ Չարկվիանի (1931-2017), վրացի բանաստեղծ[3]
- Գիորգի Կվինիտաձե (1874-1970), վրացի գեներալ[4]
Կոմունիստական գործիչներ Միխայիլ Ցխակիան, Ֆիլիպ Մախարաձեն ու Սիլիբիստրո Տոդրիան, որ նախկինում թաղված էին Մթածմինդայի պանթեոնում, վերաթաղվել են սովորական քաղաքացիական գերեզմանատանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Mtatsminda Panthenon – a necropolis of great Georgians». GeorgianJournal (վրացերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Pirosmani's symbolic grave to be set up at Mtatsminda Pantheon». GeorgianJournal (վրացերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Jansug Charkviani will be buried at Mtatsminda Pantheon». 1TV (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Georgian Democratic Republic's Commander-in-Chief Reburied in Tbilisi». Civil Georgia. 2021 թ․ մայիսի 26. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пантеон Мтацминда / Сост.: И. К. Ениколопов, Гиорги Ткешелашвили. — Тбилиси: Госиздат Грузинской ССР, 1956. — 52 с. — (Б-ка туриста: По Тбилиси). — 15 000 экз.
- Ткешелашвили О. Мтацминда: Пантеон писателей и общественных деятелей Грузии / Отар Ткешелашвили. — Тбилиси: Сабчота Сакартвело, 1974. — 112 с. — 6 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մթածմինդայի պանթեոնի ոչ պաշտոնական կայքը (վրացերեն)
- მთაწმინდის პანთეონი (Մթածմինդա պանթեոն)- 2005 Արխիվացված 2007-09-29 Wayback Machine (վրացերեն)
- Թբիլիսի. պանթեոն Մթածմինդա լեռան վրա Արխիվացված 2012-01-05 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մթածմինդա (պանթեոն) կատեգորիայում։ |